Մայր Տաճարի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մայր Տաճարի հրապարակ (1941 թվականի հունվարի 8-ից մինչև 2010 թվականի ապրիլի 29-ը՝ Հեղափոխության հրապարակ), հրապարակ Տվերի Կենտրոնական շրջանում, Սովետական փողոցի սկզբնամասում։ Հարակից գտնվում են քաղաքային այգին և «Քիմիկ» մարզադաշտը։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Տաճարի հրապարակը հնագույնն է Տվերում[1]։ Իր անվանումը ստացել է 1285 թվականից ի վեր այստեղ գտնվող և 1935 թվականին պայթեցված Փրկչի Պայխառակերպության տաճարից։ Բացի տաճարից, տարբեր ժամանակներում այստեղ գտնվել են Միխայել Արխանգելի եկեղեցին, Տրոիցկյան և Աֆանասևյան մենաստանները, հայրապետական տունը։

1764—1766 թվականներին հայրապետական հին տան տեղում լառուցվել է կայսրական ճամփորդական պալատը։

1936 թվականին քանդված տաճարի տեղում տեղադրվել է «Լենինը եւ Ստալինը նստարանին» քանդակը, որն ավերել են հիտլերականները 1941 թվականին՝ քաղաքի օկուպացիայի ժամանակ։

1941 թվականի հունվարի 8-ին Մայր Տաճարի հրապարակը, ի հիշատակ Տվերում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների, վերանվանվել է Հեղափոխության հրապարակ։

Այսպես, 1905 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության Տվերյան կոմիտեի որոշմամբ հրապարակում տեղի է ունեցել աշխատավորների ցույց։ Միտինգից հետո ցուցարարները շարժվել են վոլգայի երկայնքով՝ քաղաքական բանտարկյալներին բանտից ազատ արձակելու պահանջով։ Այժմյան «Քիմիկ» մարզադաշտի տեղում ոստիկանության կողմից հեծելազորային մասի միջամտությամբ ցույցը ցրվել է։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին այս հրապարակում սպանվել է տվերյան նահանգապետ ֆոն Բյունտինգը։

Հրապարակը իր պատմական անունը սկսել է կրել 2010 թվականի ապրիլի 29-ից[2]՝ Տվեր քաղաքի վարչակազմի ղեկավար Վասիլի Տոլոկոյի որոշմամբ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադր ռազմական կինոխրոնիկայից: Անհայտ հեղինակ, 1941-1942 թվականների ձմեռ:
Կայսերական ճամփորդական պալատը մեր օրերում
  • Հրապարակի զարդը Մ. Ֆ. Կազակովի նախագծով 1764-1766 թվականներին կառուցված Ճամփորդական պալատն է։ Իրենց ճանապարհորդությունների ժամանակ պալատում հանգրվանել են ռուս միապետերը, այդտեղից էլ՝ անվանումը։

Ավելի ուշ ճարտարապետ Կարլ Ռոսսիի մասնակցությամբ պալատի հիմնական շենքի կողային հատվածները ընդլայնվել են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ճամփորդական պալատում տեղակայվել են Հեղափոխական կոմիտեն և նահանգի գործադիր կոմիտեն։ Այստեղ է գտնվել նաև Կարմիր Գվարդիայի շտաբը։

1941 թվականին քաղաքի պաշարման ժամանակ գերմանացիները հրապարակում, անմիջապես պալատի պատերի տակ, թաղել են իրենց զոհերին։ 1942 թվականի սկզբին գերմանացիների գերեզմանները լիկվիդացվել են։ Ռազմական գործողությունների հետևանքով Պալատը մեծապես տուժել է, վերականգնվել է 1946-1948 թվականներին։

Ներկա ժամանակներում պալատում տեղակայված են գավառագիտական թանգարան և պատկերասրահ։

  • Հրապարակում, ճամփորդական պալատի կողքին, գտնվում է «Հանուն հաշտարար Հոկտեմբերի ընկածների համար» հուշարձանը։ Այն մարմարե համալիր է՝ տեղադրված հեղափոխականների եղբայրական գերեզմանին։
  • Հրապարակի պուրակի կենտրոնում 1955 թվականի ապրիլի 30-ին տեղադրվել է Մ. Ի. Կալինինի հուշարձանը (քանդակագործ՝ Ս. Ն. Պոպով)։ Թերթը պահած ձեռքում՝ Կալինինը կարծես թե գնում է դեպի աբիոն, որպեսզի հանդես գա ժողովրդի առաջ։
  • 2012 թվականին հայտարարվեց Փրկչի Պայծառակերպության տաճարի վերականգնման մասին։ Սրա հետ կապված ամբողջ հրապարակը շրջապատվեց կապույտ ցանկապատով, կտրվեցին շատ ծառեր և սկսվեցին պեղումները։ 2013 թվականի գարնանը Մ. Ի. Կալինինի հուշարձանը տեղափոխել է Կալինինի պողոտայի հյուսիսային մասում՝ N 18 տան և Կարմիր Սլոբոդայի 1-ին նրբանցքի միջև գտնվող պուրակը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Об истории площади на сайте «Улицы города Твери»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. О возвращении площади исторического названия - Соборная(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]