Հելգո Զետերվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելգո Զետերվալ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1831(1831-11-21)[1][2][3][…]
ԾննդավայրLidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1]
Մահացել էմարտի 17, 1907(1907-03-17)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԵրկերLund Observatory?, Oscar Fredrik Church?, Klågerup Castle?, Q10497718? և Bräkne-Hoby Church?
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
ԱշխատավայրՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինIda Lagergren?[6]
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներFolke Zettervall?[7]
Commons-logo.svg Helgo Zettervall Վիքիպահեստում

Հելգո Զետերվալ (անգլ․ Helgo Zettervall, ավելի ուշ՝Zetterwall , նոյեմբերի 21, 1831(1831-11-21)[1][2][3][…], Lidköping, Սկարաբորգ, Շվեդիա[1] - մարտի 17, 1907(1907-03-17)[1][2][3][…], Ստոկհոլմ[1]) , շվեդ ճարտարապետ և Արվեստի Շվեդական Թագավորական Ակադեմիայի պրոֆեսոր [8][9]։ Նա ավելի շատ հայտնի է Շվեդիայի տարածքում եկեղեցիների և այլ շինությունների վերակառուցման աշխատանքներով [8][9]։

Զետերվալը Գոթական Վերածնության ճարտարապետության կողմնակից էր, ինչը վառ երևում էր 19-րդ դարի վերջին, Լունդ տաճարի լայնածաված վերանորոգման աշխատանքներից [10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զետերվալը ծնվել է Շվեդիայի Վեստրա Գեթալանդ նահանգի Լինդկյոպինգ քաղաքում։Նա հաճախել է Շվեդական Թագավորական Գեղարվեստի Ակադեմիա, որտեղ նա ուսանեց Ֆրեդերիկ Վիլհելմ Սքոլանդերի մոտ (1816–1881) և ավարտեց 1860 թվականին։ 1862 թվականին նա ուսումնառության նպատակով ուղևորվեց Գերմանիա, Ֆրանսիա և Իտալիա [12][13]։

Օսկար Ֆրեդրիքս

Նա 1882–1897 թթ․ պետական կառույցների վարչարարության խորհրդի ղեկավարն էր։ 1860–1890 թթ․ Զետերվալը շվեդական հին շինությունների և եկեղեցիների վերականգնման գլխավոր ճարտարապետն էր։ Այլ հանձնարարականների հետ համատեղ, Զետերվալը ստեղծեց Լունդ Մայր Տաճարի (1860–1902 թթ․) և Ուփսալա Մայր Տաճարի (1886–1893 թթ․) վերակառուցման նախագիծ։ Նա նշանակվեց նաև այնպիսի մեծածավալ վերականգնման աշխատանքների, ինչպիսիք են՝ Լինկյոպինգ տաճարը (1877–1886 թթ․), Սկառա տաճարը (1886–1894 թթ․) և Ուփսալա տաճարը (1885–1893 թթ․) ինչպես Կալմար տաճարը։

Գոթենբուրգի Օսկար Ֆրեդրիկ եկեղեցին (Oscar Fredriks kyrka) կառուցվել է Հելգո Զետերվալի նախագծի հիման վրա։Եկեղեցու հանդիսավոր արարողությունը կայացավ 1893 թվականի Ապրիլի 2-ին և այն հյուսիսային Եվրոպայի գոթական վերածննդի ճարտարապետության վառ օրինակ էր։ Զետերվալը գոթական վերածննդի ճարտարապետության ամենամեծ կողմնակիցն էր, ինչի պատճառով նա քննադատվել է։ Նրա նախագծերը հաճախ միտված չէին հետ բերելու հնությունները, բայց Զետերվալը համոզված էր , որ պետք է վերականգնել դրանք համաձայն այն ոճային գաղափարների, որոնցով ստեղծվել են[14]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունդ տաճար

1861 թվականին նա ամուսնացավ Աննա Քրիստինա Լագերգրենի հետ։ Նա ճարտարապետ Ֆոլք Զետերվելի (1862–1955 թթ․) հայրն էր։ 1884 թվականին նա դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի պատվավոր անդամ և 1897 թվականին դարձավ Շվեդական Թագավորական Ակադեմիայի գիտանդամ։ Նա մահացավ Ստոկհոլմում 1907 թվականին և թաղվեց Նորա Բեգրավնինգսպլաթսեն գերեզմանատանը[15] [16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Arkitekter verksamma i Sverige — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 StructuraeRatingen: 1998.
  4. Zettervall, HELGE N.Svenskagravar.se.
  5. Sten nr 303 – Helgo ZettervallNorra begravningsplatsen.se.
  6. Hofberg H. Svenskt biografiskt handlexikon (швед.) — 1906.
  7. Zettervall, Folke // Vem Är Det?: Svensk biografisk handbok 1943 — 1943.
  8. 8,0 8,1 Åman Anders։ «Helgo Zettervall»։ Nationalencyklopedin (Swedish)։ Վերցված է օգոստոսի 31, 2010 
  9. 9,0 9,1 «Zettervall, Helgo Nikolaus»։ Nordisk Familjebok (Swedish) 33 (2 ed.)։ 1922։ էջեր 749–752։ Վերցված է օգոստոսի 31, 2010 
  10. «Helgo Zettervall (1831-11-21—1907-03-17)»։ webarkdok։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է հունվարի 1, 2019 
  11. Joakim Stierna (September 9, 2016)։ «Helgo Zettervall en 1800-talsmästare»։ Skånska Dagbladet։ Վերցված է հունվարի 1, 2019 
  12. «Helgo Nikolaus Zettervall, arkitekt»։ Svenskt biografiskt handlexikon։ Վերցված է հունվարի 1, 2019 
  13. Bo Grandien։ «Fredrik Wilhelm Scholander»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է հունվարի 1, 2019 
  14. «Oscar Fredriks kyrka»։ svenskakyrkan.se։ Վերցված է հունվարի 1, 2019 
  15. «Folke Zettervall»։ Uppslagsverk Encyklopedi։ Վերցված է հունվարի 1, 2019 
  16. «Norra begravningsplatsen»։ stockholm.se։ Վերցված է հունվարի 1, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]