Հարի Շենդլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Շենդլինգ
անգլ.՝ Garry Emmanuel Shandling
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 29, 1949(1949-11-29)[1][2][3]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2016(2016-03-24)[1][2][3] (66 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԱրիզոնայի համալսարան և Palo Verde High Magnet School?
Ազդվել էՎուդի Ալլեն և Ջոնի Քարսոն
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կատակերգու, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր և հնչյունավորող
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgarryshandling.com
 Garry Shandling Վիքիպահեստում

Հարի Էմանուել Շենդլինգ (անգլ.՝ Garry Emmanuel Shandling, նոյեմբերի 29, 1949(1949-11-29)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 24, 2016(2016-03-24)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կոմիկ, ռեժիսոր, պրոդյուսեր և գրող, նա առավել հայտնի է դարձել «Հարի Շանդլինգի շոուն» և «Լարի Սանդերսի շոուն» սիթքոմների իր դերերով։

Իր 40֊ամյա կարիերայի ընթացքում Շենդլինգն առաջադրվել է 19 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի մրցանակի, երկու «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև բազմաթիվ այլ մրցանակների և անվանակարգերի։ Նա չորս անգամ եղել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավար և երեք անգամ՝ «Էմմի» մրցանակաբաշխության հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Էմանուել Շանդլինգը ծնվել է Չիկագոյում, ռուսական ծագմամբ հրեական ընտանիքում, 1949 թվականի նոյեմբերի 29-ին[4][5]։ Մայրը՝ Մյուրիել Էստել Սինգերը (1922-2011), եղել է կենդանիների խանութի սեփականատեր, հայրը՝ Իրվինգ Շենդլինգը (1919-1985)՝ տպարանի սեփականատեր[6][7]։

Հարին ունեցել է մեծ եղբայր՝ Բարրի Ֆիլիպը (1947-1960), որ մահացել է ցիստիկ ֆիբրոզից, երբ Հարին եղել է 10 տարեկան։

Սովորել է Պալո Վերդեի ավագ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Արիզոնայի համալսարան, սկզբում մասնագիտացել էլեկտրատեխնիկայի ոլորտում, հետագայում՝ մարքեթինգի[8]։

1973 թվականին Շենդլինգը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ ժամանակավորապես աշխատանքի է գովազդային գործակալությունում, այնուհետև վաճառքի հանել «Սանֆորդ և որդին» հեռուստասերիալի մի քանի դրվագների սցենարներ։ Բացի այդ, նա գրել է նաև «Welcome Back Cotter» և «Three is Company» սիթքոմների սցենարները[9][10]։

1978 թվականին Շենդլինգն իր առաջին բեմադրությունն է կատարել Լոս Անջելեսի «Comedy Store» կատակերգական ակումբում։

1984 թվականին նա հանդես է եկել «Հարրի Շենդլինգ. միայնակ Վեգասում» առաջին հատուկ ելույթով, որը հեռարձակվել է «Showtime» մալուխային հեռուստաալիքով[11]։ 1986 թվականին նույն հեռուստաալիքով ցուցադրվել է նրա երկրորդ բեմադրությունը՝ «Հարի Շենդլինգի շոու. 25-րդ հատուկ տարեդարձ»»[12]։ Երրորդ հատուկ բեմադրությունը թողարկվել է 1991 թվականին և եղել Է «HBO Comedy Hour» կատակերգական շոուի մի մասը[13]։

Սենատոր Սթերնի դերը մարմնավորել է «Marvel Studios» ընկերության երկու կինոնկարներում՝ «Երկաթե մարդը 2» և «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը»[14]։

Հարի Շենդլինգը մահացել է հիվանդանոցում, 2016 թվականի մարտի 24-ին։ Մահվան պատճառը չի նշվում, հայտնի է, որ դերասանը չի տառապել խրոնիկական հիվանդություններով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարին Լինդա Դուկետի հետ, 1987 թվական

Հարին զբաղվել է բասկետբոլով և բռնցքամարտով։ Նա ամուսնացած չի եղել և հազվադեպ է խոսել իր անձնական կյանքի մասին։ 1987-1994 թվականներին նա հանդիպել է դերասանուհի և նախկին մոդել Լինդա Դուկետի հետ։ Վերջինս Հարիի հետ նկարանահանվել է «Լարի Սանդերսի շոուն» սիթքոմում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. Allis, Tim; LaBrecque, Ron (1986 թ․ հուլիսի 21). «Johnny Carson and Joan Rivers Can Agree on One Thing: Garry Shandling Is Perfect for Her Old Tonight Show Job». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  5. Schudel, Matt; Bernstein, Adam (2016 թ․ մարտի 24). «Garry Shandling, who parodied TV's conventions in two hit comedy shows, dies at 66». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  6. Garry Shandling Biography (1949—2016)
  7. Steinberg, Jacques (2007 թ․ հունվարի 28). «Hey Now: It's Garry Shandling's Obsession». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  8. Garry Shandling Dies at 66
  9. Garry Shandling Dies: ‘Larry Sanders’ Creator-Star Was 66
  10. Cathy's World: Garry Shandling's 'Larry'
  11. Erickson, Hal. «Garry Shandling: Alone in Las Vegas (1984)». All Movie Guide. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  12. «The Garry Shandling Show: 25th Anniversary Special (1986)». IMDB.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  13. «Garry Shandling: Stand-Up». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
  14. Гарри Шендлинг
  15. A Studio Boss and a Private Eye Star in a Bitter Hollywood Tale, The New York Times (March 13, 2006).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Շենդլինգ» հոդվածին։