Հարալդ Սլոթ-Մյոլլեր
Հարալդ Սլոթ-Մյոլլեր դան․՝ Harald Slott-Møller | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1864[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանվել է | հոկտեմբերի 20, 1937[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Կոպենհագեն |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Կոպենհագենի տեխնիկական քոլեջ, Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Kunstnernes Frie Studieskoler? |
Մասնագիտություն | նկարիչ և խեցեգործ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Գարուն, Դանիական լանդշաֆտ և Աղքատները: Մահվան ընդունարանում |
Ուսուցիչ | Խրիստիան Ալբրեխտ Յենսեն[2], Պեդեր Սևերին Կրյոյեր[2], Adolph Hellesen? և Otto Bache? |
Աշակերտներ | Ագնես Սլոթ-Մյոլլեր և Բերտա Դորֆ |
Պարգևներ | |
Հայր | Կառլ Էմիլ Մյոլլեր |
Մայր | Anna Maria née Møller? |
Ամուսին | Ագնես Սլոթ-Մյոլլեր |
ստորագրություն | |
Harald Slott-Møller Վիքիպահեստում |
Հարալդ Սլոթ-Մյոլլեր (դան․՝ Harald Slott-Møller, օգոստոսի 17, 1864[1], Կոպենհագեն - հոկտեմբերի 20, 1937[1], Կոպենհագեն), դանիացի նկարիչ, կերամիկայի վարպետ։
Կնոջ՝ նկարչուհի Ագնես Սլոթ-Մյոլլերի հետ եղել է Den Frie Udstilling-ի («Ազատ ոճի ցուցահանդես») հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարալդ Սլոթ-Մյոլլերը ծնվել է Կոպենհագենում, Կառլ Էմիլ Մյոլլերի և Աննա Մարիա (ծննդյան անունը՝ Մյոլլեր) ընտանիքում։ 1883 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախապատրաստական դասընթացը, այնուհետև երեք տարի նկարչություն է ուսանել Պեդեր Սևերին Կրոյերի մոտ[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարալդ Սլոթ-Մյոլլերն առաջին անգամ ցուցադրվել է 1886 թվականին Շարլոտտենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1888 թվականին նրա վրձնած Fattigfolk i Fattiglægens Venteværelse (Աղքատները խեղճ բժշկի ընդունարանում) մեծածավալ վառ գույներով աշխատանքը մեծ ուշադրության է արժանացել։ Դիմանկարային և լանդշաֆտային աշխատանքներով ներկայացել է Շարլոտտենբորգի ցուցասրահում և Ազատ ոճի ցուցահանդեսում[4]։ 1890-ական թվականների սկզբին Հարալդ Սլոթ-Մյոլլերնի մոտ ոճային փոփոխություն է տեղի ունեցել, որը նկատելի է քանդակագործ Անն Մարի Բրոյցենի դիմանկարում, որտեղ նրա շիկահեր մազերը ծածկված են ոսկով, ինչպես Սլոթ-Մյոլլերի լանդշաֆտներից մեկի հացահատիկները։ Այս կտավին հաջորդել են մի շարք նկարներ, որոնք նրա համար տեղ են հարթել որպես 1890-ականների հիմնական նկարիչներից մեկի՝ («Երեք կանայք»), Foraaret («Գարուն») և նրա նշանավոր խորհրդանշական աշխատանքը Primavera (1901)[3]: Սլոթ-Մյոլլերը նկարչության մեջ մնացել է որպես Հարավային Ջաթլենդի և Հարավային Չլեսվինգի հայտնիների դիմանկարիչ։ Նրա աշխատանքները հաճախ բնութագրվում են ծագմամբ[5]։
1902-1906 թթ. Հարալդ Սլոթ-Մյոլլերն աշխատել է Aluminia հախճապակու գործարանում և Քրիստիան Խոակիմի հետ համատեղ իրականացրել է մի շարք նախագծեր[6], որոնց արդյունքում լայն ճանաչում է ձեռք բերել որպես դարաշրջանի առաջատար վարպետներից մեկը։ Չնայած նա շարունակել է նկարել, աշխատանքների մասին կարծիքներն աջակցող չեն եղել[3]։
1919 թվականին արժանացել է Դանեբրոգ շքանշանի։ Եղել է Den Frie Udstilling (Ազատ ոճի ցուցահանդես) հիմնադիրներից[7]։ Մահացել է Կոպենհագենում։ Թաղված է Հոլմեն գերեզմանատանը[3]։
Սլոթ-Մյոլլերը պատկերված է կրկնակի դիմանկարով՝ Ude eller Kammerater (Ընկերներից, 1886), որտեղ կնոջ հետ պատկերել են միմյանց։ Գծանկար-ինքնադիմանկարներից է Trækfuglene (Թափառական թռչուններ, 1909)։ Մեկ այլ ինքնադիմանկար գտնվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիում (1924)[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մերկ աղջիկներ
-
'ամառային օր, 1888
-
Ծովափին
-
Խնջույք
-
Գարուն
-
Ամառային երեկո
-
Երեք կանայք
-
Ադամն ու Եվան
-
Մերկություն
-
Գարդա լճի մոտ
-
Առավոտյան սուրճ
-
Թռչունների դիտում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 2,0 2,1 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=892&wsektion=uddannelse
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 "Harald Slott-Møller", Dansk Biografisk Leksikon. Retrieved 4 February 2013.
- ↑ «Georg Brandes at the University in Copenhagen». Detroit Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ "Flensborghus" Արխիվացված 2013-02-17 archive.today, Grænseforeningen. Retrieved 4 February 2013
- ↑ "Aluminia", Den Store Danske. Retrieved 4 February 2013.
- ↑ Varnedoe, Kirk; Corcoran Gallery of Art; Brooklyn Museum; Minneapolis Institute of Arts (1982). Northern light: realism and symbolism in Scandinavian painting, 1880-1910. Brooklyn Museum. էջ 212. ISBN 978-0-87273-094-6. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Birgit Jenvold, "Harald Slott-Møller", Kunstindeks Danmark & Weilbachs kunstnerleksikon. Retrieved 4 February 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ Սլոթ-Մյոլլեր» հոդվածին։ |
|