Պեդեր Սևերին Կրոյեր
Պեդեր Սևերին Կրոյեր (դան․՝ Peder Severin Krøyer, հուլիսի 23, 1851[1][2][3], Սթավանգեր, Ռուգլան, Նորվեգիա - նոյեմբերի 21, 1909[2][1][3], Սկագեն, Hjørring County, Դանիա), դանիացի գեղանկարիչ։ Հայտնի է նաև «Կրոյեր» ազգանվամբ, իսկ ընկերները նրան սովորաբար «Սյորեն» են կոչել (Søren):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեդեր Սևերին Կրոյերը ծնվել է Նորվեգիայում։ Նրա հոգեհայրը եղել է դանիացի կենդանաբան Հենրիկ Կրոյերը։ Մայրը` Էլեն Սեսիլ Գյեսդալը, անկարող է եղել երեխային դաստիարակելու, այդ իսկ պատճառով Սևերինը մեծացել է մորաքրոջ ընտանիքում։ Ընտանիքը շուտով տեղափոխվում է Կոպենհագեն, որտեղ ապագա նկարիչը 9 տարեկան հասակում նկարչության մասնավոր դասեր է առնում, իսկ արդեն 10 տարեկանում ընդունվում է Կոպենհագենի տեխնիկական ինստիտուտ։ 1864-1870 թվականներին ուսանել է Արվեստների դանիական արքայական ակադեմիայում։
1874 թվականին նկարիչը առաջին կտավն է վաճառում մեկենաս Հենրիխ Հիրշպրունգին, ով երկար ժամանակ պահելովում է այն։ Հիրշպրունգի հավաքածուն հետագայում դառնում է Կոպենհագենում նկարչի անվան թանգարանի հիմնադրման հիմքը։
1877-1881 թվականներին Կրոյերը ճամփորդում է Եվրոպայում, ապրում Փարիզում, որտեղ ծանոթանում է իմպրեսիոնիստերի` Մոնեի, Սիսլեյի, Դեգայի, Ռենուարի, Մանեի հետ։
1882 թվականին վերադառնալով Դանիա` Կրոյերը հունիսից հոկտեմբեր ամիսներին ապրում է Սկագենում` Յուտլանդիայի հյուսիսում գտնվող ձկնորսական մեկուսի գյուղում։ Իր անկրկնելի գեղեցիկ բնության շնորհիվ` Սկագենը դարձել էր դանիական մտավորական վերնախավի հանգստի սիրելի վայրերից մեկը։ Կրոյերը գրեթե ամեն ամառ այցելում է այստեղ` ձմեռները անցկացնելով մայրաքաղաքում կամ արտասահմանում։
1888 թվականին Փարիզում Կրոյերը հանդիպում է նկարիչ, քանդակագործուհի Մարիա Տրիպկեին, որի հետ ծանոթ էր դեռևս Կոպենհագենում։ Բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնանում են։ Հարսանեկան արարողությունը կայանում է 1889 թվականի հուլիսի 23-ին Մաիայի հայրական տանը` Գերմանիայում։ Ամուսնությունից հետո Մարիան քիչ է ստեղծագործել։ Հայտնի է ամուսինների համատեղ դիմանկարը, որտեղ Մարիան պատկերել է Պեդերին, իսկ Պեդերը` կնոջը։ Նրանց հարաբերությունները գնալով բարդանում են, քանի որ Կրոյերը ժառանգական հոգեկան հիվանդությամբ էր տառապում և հաճախ էր պառկում հիվանդանոցում։ Նա հիվանդ էր նաև սիֆիլիսով։ 1895 թվականին Բիբեկում ծնվում է նրանց աղջիկը։ 1902 թվականին Մարիան ծանոթանալում է շվեդ կոմպոզիտոր Հուգո Ալֆվենի հետ, ով այդ ժամանակից նրա հետ բնակություն է հաստատում Կրոյերի տանը։ Միայն 1905 թվականին, երբ Մարին հղիանում է Հուգոյից, Կրոյերը համաձայնում է ամուսնալուծվել կնոջից։
Կյանքի վերջին տասը տարիները Կրոյերի տեսողությունը գնալով վատանում էր, իսկ վերջում կուրանում է։ Չնայած դրան` նա շարունակում էր նկարել. իր վերջին կտավները նա ստեղծել է` գրեթե ոչինչ չտեսնելով։
Կրոյերը մահացել է 1909 թվականին 58 տարեկան հասակում սիֆիլիսից։ Թաղված է Սկագենի գերեզմանոցում։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր աշխատանքներում Կրոյերը փորձել է փոխանցել միջավայրի լույսի և ստվերի խաղը և նրա ներգործությունը առարկաների վրա։ Նրա հայտնի նկարներից մեկը «Ամառային երեկո Աննա Անկերի և Մարիա Կրոյերի հետ Սկագենի հարավային ափին» (դան․՝ Sommeraften ved Skagen Sønderstrand med Anna Ancher og Marie Krøyer) կտավն է, որ ստեղծվել է 1893 թվականին։ Կրոյերը շատ է պատկերել ափամերձ տեսարաններ, որոնք ներկայացնում են ինչպես հանգստացողների, այնպես էլ ձկնորսների։ Մեկ այլ հայտնի նկար է «Սուրբ Հովհանի խարույկը Սկագենի ափին» (դան․՝ Sankthansbål på Skagen strand) աշխատանքը։ Այս մասշտաբային կտավը պատկերում է արվեստի և քաղաքականության նշանավոր շատ դեմքերի, ովքեր Իվան Կուպալայի գիշերը հավաքվել են հսկայական խարույկի շուրջ։ Այս երկու աշխատանքներն էլ ներկայացված են Սկագենի թանգարանում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ձկնորսությունից ազատ ժամանակ խանութում, 1882
-
Նկարիչների ճաշկերույթ Սկագենում, 1883
-
Ձկնորսները Սկագենի հյուսիսային ափին, 1883
-
Ամառային օր Սկագենի հարավային ափին 1884
-
Ֆրանսիական արվեստի` 1888 թվականի ցուցահանդեսի կոմիտեն, 1888
-
Օսթերիան Ռավելոյում, 1890
-
Շքապատշգամբ Ռավելոյում, 1890
-
Մարիա Կրոյեր, 1891
-
Նախաճաշ. նկարիչը, կինը և գրող Օտտո Բենզոնը, 1893
-
Վարդեր, 1893
-
Կոպենհագենի բորսայում, 1895
-
Բենզոնի դուստրերը, 1897
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elisabeth Fabritius. P. S. Krøyers Hip, hip, hurra! — Kbh.: Vandkunsten, 2005. — ISBN 87-91393-84-1
- Peter Michael Hornung. Peder Severin Krøyer. — Kbh.: Palle Fogtdal, 2005. — ISBN 87-7248-551-5
- Claus Jacobsen. P.S. Krøyer. — Kbh.: Aschehoug, 2006. — ISBN 87-11-12901-8
- P.S. Krøyer's photographs = P.S. Krøyers fotografier. — Kbh.: Den Hirschsprungske Samling, 1990. — ISBN 87-981369-4-1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 gravsted.dk (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=996&wsektion=uddannelse
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդեր Սևերին Կրոյեր» հոդվածին։ |
|