Բերտա Դորֆ
Բերտա Դորֆ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 4, 1875[1][2][3] |
Ծննդավայր | Կոպենհագեն, Դանիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 25, 1960[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Հիլլերոդ (քաղաք), Դանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի և դիզայներ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Հարալդ Սլոթ-Մյոլլեր և Պետեր Իլստեդ |
Պարգևներ | |
Ամուսին | Նիլս Վինդինգ Դորֆ[4] |
Բերտա Օլգա Վիլհելմին Հերլիխ Դորֆ (ծննդյան անունը՝ Գրին, դան․՝ Bertha Olga Vilhelmine Herlich Dorph, հունիսի 4, 1875[1][2][3], Կոպենհագեն, Դանիա[1] - փետրվարի 25, 1960[1][2], Հիլլերոդ (քաղաք), Դանիա), դանիացի նկարիչ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերտա Դորֆը ծնվել է 1875 թվականին Կոպենհագենում։ 1893-1897 թվականներին մասնավոր դասեր է առել Հարալդ Սլոթ-Մյոլլերի և Պետեր Իլստեդի մոտ, որից հետո մեկ տարի վերապատրաստվել է Բեռլինում։ Օֆորտի դասեր է առել Բեռլինի Շինկել-ակադեմիայում։ 1899 թվականին առաջին անգամ ցուցադրվել է Den Frie Udstilling-ում։ 1900 թվականին ամուսնացել է նկարիչ Նիլս Վինդինգ Դորֆի հետ (1862-1931 թվականներ), որի ազդեցությունը նկատելի է Բերտա Դորֆի աշխատանքներում։ Դորֆի ծննդաբերության սպասող կնոջ նկարը (Et besøg hos den unge barselskone) համարվում է ընտանիքին և երեխաներին նվիրված վաղ ստեղծագործությունների գլուխգործոց։ Ավելի ուշ նկարել է ծաղիկներ, լանդշաֆտներ, բազմաթիվ դիմանկարներ, հատկապես երեխաների։ 1925 թվականին ստեղծել է ևս մեկ մեծածավալ աշխատանք Julenat (Սուրբ Ծննդյան երեկո), որն այժմ գտնվում է Սվենդբորգի մոտ գտնվող Օլլերուպ եկեղեցում[5][6][7]։
Դորֆը նաև աշխատել է որպես դիզայներ, մասնավորապես, զբաղվել է արծաթեղենի և կահույքի դիզայնով։ 1902-1915 թվականներին ամուսնու հետ միասին բացել են արվեստի դպրոց։ 1915 թվականին դարձել է Կանանց գծանկարչության և դիզայնի ակադեմիայի կոմիտեի անդամ (Tegne- og Kunstindustriskolen for Kvinder), 1916 թվականին եղել է «Կին արվեստագետների միության» համահիմնադիրը (Kvindelige Kunstneres Samfund)[7]:
Մահացել է Հիլլերյոդում, 1960 թվականի փետրվարի 25-ին։ Թաղված է Սյոլերյոդ գերեզմանատանը[8]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին Բերտա Դորֆը Et besøg hos den unge barselskone (Այցելություն երիտասարդ մայրացած հիվանդին) կտավի համար պարգևատրվել է Թորվալդսեն մրցանակով[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Union List of Artist Names — 2008.
- ↑ 5,0 5,1 «Bertha Dorph» (Danish)։ Dansk Biografisk Leksikon։ Վերցված է հոկտեմբերի 19, 2014
- ↑ 6,0 6,1 «Bertha Dorph» (Danish)։ Kunstineks Danmark & Weilbachs Kunstnerleksikon։ Վերցված է հոկտեմբերի 19, 2014
- ↑ 7,0 7,1 Erik Mortensen։ «Bertha Dorph (1875 - 1960)» (Danish)։ Dansk kvindebiografisk leksikon։ Վերցված է հոկտեմբերի 19, 2014
- ↑ «Bertha Olga Vilhelmine Herlich Dorph» (Danish)։ Gravsted.dk։ Վերցված է հոկտեմբերի 19, 2014
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերտա Դորֆ կատեգորիայում։ |