Հիլլերոդ (քաղաք)
Հիլլերոդ | |
---|---|
Տեսակ | քաղաք |
Երկիր | Դանիա |
Վարչատարածք | Hillerød Municipality? |
ԲԾՄ | 41 ± 1 մետր |
Հիլլերոդ[1] (դան․՝ Hillerød), քաղաք Դանիայում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլլերոդ քաղաքը հիմնադրվել է վաղ միջնադարում։ Քաղաքի անունն առաջին անգամ հիշատակվել է 1552 թվականին որպես Hylderødz, որը կազմված է արական Hildi անձնանունից և rød ածանցից և նշանակել է «մաքրություն անտառում»[3]։
1772-1908 թվականներին Հիլլերոդն անվանվել է Ֆրեդերիկսբորգ՝ ի պատիվ համանուն դղյակի։
1778 թվականին հիմնադրվել է առաջին քաղաքային խորհուրդը, իսկ քաղաքի զինանշանը, որի վրա պատկերված է ծաղկուն հնամյա ծառ, ստեղծվել է 1787 թվականին[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլլերոդ քաղաքը գտնվում է Հյուսիսային Զելանդիայի կենտրոնում՝ Կոպենհագենից 30 կմ դեպի հյուսիս։ Քաղաքը Հիլլերոդ կոմունայի վարչական կենտրոնն է և Դանիայի Մայրաքաղաքային տարածաշրջանի գլխավոր քաղաքը։
Այստեղ է գտնվում Ֆրեդերիկսբորգ դղյակը, որը Վերածննդի դարաշրջանի ամենամեծ շինություններից մեկն է Հյուսիսային Եվրոպայում։
Դղյակը կառուցվել է Ֆրեդերիկսբորգ լճի երեք կղզիների վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հիլդերոդսհոլմ, 1584 թվական
-
Ֆրեդերիկսբորգ դղյակ, 1814
-
Դղյակը և լլիճը
-
Քաղաքային խորհրդի շենքը
-
Բնակելի տներ
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆինլանդիա Լովիյսա
- Իսլանդիա Օուլաֆսֆյորդուր
- Նորվեգիա Հորտեն
- Լեհաստան Ստարոգարդ Գդանսկի
- Շվեդիա Կարլսկրունա
- Հունգարիա Գոդոլլո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Атлас мира / Сергеева, С. И.. — Москва: ГУГК, 1982. — С. 80—81. — 270 000 экз.
- ↑ https://m.statbank.dk/TableInfo/BY3?lang=en
- ↑ 3,0 3,1 «Hillerød» (դանիերեն). Gyldendal. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հիլլերոդ (քաղաք) կատեգորիայում։ |