Հարալդ Սլոթ-Մյոլլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարալդ Սլոթ-Մյոլլեր
դան․՝ Harald Slott-Møller
Ծնվել էօգոստոսի 17, 1864(1864-08-17)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1937(1937-10-20)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
Քաղաքացիություն Դանիա
ԿրթությունԿոպենհագենի տեխնիկական քոլեջ, Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Kunstnernes Frie Studieskoler?
Մասնագիտություննկարիչ և խեցեգործ
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներԳարուն, Դանիական լանդշաֆտ և Աղքատները: Մահվան ընդունարանում
ՈւսուցիչԽրիստիան Ալբրեխտ Յենսեն[2], Պեդեր Սևերին Կրյոյեր[2], Adolph Hellesen? և Otto Bache?
ԱշակերտներԱգնես Սլոթ-Մյոլլեր և Բերտա Դորֆ
Պարգևներ
Դաննեբերգի ասպետական շքանշան
ՀայրԿառլ Էմիլ Մյոլլեր
ՄայրAnna Maria née Møller?
ԱմուսինԱգնես Սլոթ-Մյոլլեր
ստորագրություն
Изображение автографа
 Harald Slott-Møller Վիքիպահեստում

Հարալդ Սլոթ-Մյոլլեր (դան․՝ Harald Slott-Møller, օգոստոսի 17, 1864(1864-08-17)[1], Կոպենհագեն, Դանիա - հոկտեմբերի 20, 1937(1937-10-20)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարիչ, կերամիկայի վարպետ։

Կնոջ՝ նկարչուհի ‎Ագնես Սլոթ-Մյոլլերի հետ եղել է Den Frie Udstilling-ի («Ազատ ոճի ցուցահանդես») հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Սլոթ-Մյոլլերը ծնվել է Կոպենհագենում, Կառլ Էմիլ Մյոլլերի և Աննա Մարիա (ծննդյան անունը՝ Մյոլլեր) ընտանիքում։ 1883 թվականին ավարտել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախապատրաստական դասընթացը, այնուհետև երեք տարի նկարչություն է ուսանել Պեդեր Սևերին Կրոյերի մոտ[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարալդ Սլոթ-Մյոլլերն առաջին անգամ ցուցադրվել է 1886 թվականին Շարլոտտենբորգի գարնանային ցուցահանդեսում։ 1888 թվականին նրա վրձնած Fattigfolk i Fattiglægens Venteværelse (Աղքատները խեղճ բժշկի ընդունարանում) մեծածավալ վառ գույներով աշխատանքը մեծ ուշադրության է արժանացել։ Դիմանկարային և լանդշաֆտային աշխատանքներով ներկայացել է Շարլոտտենբորգի ցուցասրահում և Ազատ ոճի ցուցահանդեսում[4]։ 1890-ական թվականների սկզբին Հարալդ Սլոթ-Մյոլլերնի մոտ ոճային փոփոխություն է տեղի ունեցել, որը նկատելի է քանդակագործ Անն Մարի Բրոյցենի դիմանկարում, որտեղ նրա շիկահեր մազերը ծածկված են ոսկով, ինչպես Սլոթ-Մյոլլերի լանդշաֆտներից մեկի հացահատիկները։ Այս կտավին հաջորդել են մի շարք նկարներ, որոնք նրա համար տեղ են հարթել որպես 1890-ականների հիմնական նկարիչներից մեկի՝ («Երեք կանայք»), Foraaret («Գարուն») և նրա նշանավոր խորհրդանշական աշխատանքը Primavera (1901)[3]: Սլոթ-Մյոլլերը նկարչության մեջ մնացել է որպես Հարավային Ջաթլենդի և Հարավային Չլեսվինգի հայտնիների դիմանկարիչ։ Նրա աշխատանքները հաճախ բնութագրվում են ծագմամբ[5]։

1902-1906 թթ. Հարալդ Սլոթ-Մյոլլերն աշխատել է Aluminia հախճապակու գործարանում և Քրիստիան Խոակիմի հետ համատեղ իրականացրել է մի շարք նախագծեր[6], որոնց արդյունքում լայն ճանաչում է ձեռք բերել որպես դարաշրջանի առաջատար վարպետներից մեկը։ Չնայած նա շարունակել է նկարել, աշխատանքների մասին կարծիքներն աջակցող չեն եղել[3]։

1919 թվականին արժանացել է Դանեբրոգ շքանշանի։ Եղել է Den Frie Udstilling (Ազատ ոճի ցուցահանդես) հիմնադիրներից[7]։ Մահացել է Կոպենհագենում։ Թաղված է Հոլմեն գերեզմանատանը[3]։

Սլոթ-Մյոլլերը պատկերված է կրկնակի դիմանկարով՝ Ude eller Kammerater (Ընկերներից, 1886), որտեղ կնոջ հետ պատկերել են միմյանց։ Գծանկար-ինքնադիմանկարներից է Trækfuglene (Թափառական թռչուններ, 1909)։ Մեկ այլ ինքնադիմանկար գտնվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցիում (1924)[8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kunstindeks Danmark (դան.)
  2. 2,0 2,1 https://www.kulturarv.dk/kid/VisWeilbach.do?kunstnerId=892&wsektion=uddannelse
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Harald Slott-Møller", Dansk Biografisk Leksikon. Retrieved 4 February 2013.
  4. «Georg Brandes at the University in Copenhagen». Detroit Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  5. "Flensborghus" Արխիվացված 2013-02-17 archive.today, Grænseforeningen. Retrieved 4 February 2013
  6. "Aluminia", Den Store Danske. Retrieved 4 February 2013.
  7. Varnedoe, Kirk; Corcoran Gallery of Art; Brooklyn Museum; Minneapolis Institute of Arts (1982). Northern light: realism and symbolism in Scandinavian painting, 1880-1910. Brooklyn Museum. էջ 212. ISBN 978-0-87273-094-6. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  8. Birgit Jenvold, "Harald Slott-Møller", Kunstindeks Danmark & Weilbachs kunstnerleksikon. Retrieved 4 February 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ Սլոթ-Մյոլլեր» հոդվածին։