Հասան Երկրորդ (արաբ․՝ الحسن الثاني بن محمد, հուլիսի 9, 1929(1929-07-09)[1][2][3][…], Ռաբաթ, Ռաբաթ-Սալե-Զեմուր-Զաեր, Մարոկկո[1] - հուլիսի 23, 1999(1999-07-23)[2][3][4][…], Ռաբաթ, Մարոկկո), Մարոկկոյի թագավոր 1961-ից։ Իրավաբանական գիտության դոկտոր։ Կահիրեի, Բորդոյի և Դակարի համալսարանների պատվավոր դոկտոր։ 1961—63-ին և 1965—67-ին եղել է նաև կառավարության ղեկավար։ Երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է և գլխավոր շտաբի պետը։ Բազմիցս հանդես է եկել հասարակական տարբեր կարգ ունեցող պետությունների միջև համագործակցության և փոխըմբռնման, Մարոկկոյի դրական չեզոքության օգտին։ Հասան Երկրորդը համբավվել է որպես Մարոկկոյի առավել խիստ, ինքնակալ կառավարողներից մեկը, հաճախ մեղադրվել է ավտորիտար կերպով գործելու, քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, ընդդիմադիրներին դաժանորեն ճնշելու, նրանց բանտերը լցնելու, կտտանքների ենթարկելու, ընդհուպ՝ զանգվածային սպանություններ իրականացնելու մեջ։
↑Hassan; لوران، إيريك (1993). ذاكرة ملك: الحسن الثاني : أجرى الحوارات ٳيريك لوران. S.l.: الشركة السعودية للأبحاث والنشر،. OCLC30586158.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 245)։