Հաննա Մինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Մինա
արաբ․՝ حنَّا مينه‎‎
Ծնվել էմարտի 9, 1924(1924-03-09)[1][2][3]
ԾննդավայրԼաթակիա, Սիրիա[1]
Վախճանվել էօգոստոսի 21, 2018(2018-08-21)[2][3] (94 տարեկան)
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Alawite State,  Սիրիայի Երկրորդ Հանրապետություն,  Արաբական Միացյալ Հանրապետություն և  Սիրիա
Գրական ուղղություններսոցիալական ռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներSail and Storm?, The End of a Brave Man? և al-mṣābīḥ al-zrq?
ԱնդամակցությունԱրաբ գրողներիմիություն
ԶավակներSaad Mineh?

Հաննա Մինա (արաբ․՝ حنا مينة‎‎, մարտի 9, 1924(1924-03-09)[1][2][3], Լաթակիա, Սիրիա[1] - օգոստոսի 21, 2018(2018-08-21)[2][3], Դամասկոս, Սիրիա), սիրիացի գրող, լրագրող, արաբ գրողների լիգայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Մինան ծնվել է 1924 թվականին Լաթակիայում, մեծացել է Թուրքիային սահմանակից Ալեքսանդրետտա քաղաքում։ Մանկության տարիներին ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, աշխատել տարբեր վայրերում, եղել է վարսավիր, հեծանիվների վերանորոգման վարպետ, նավաստի։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դպրոց չի հաճախել։ Դեռահաս տարիքում դարձել է կոմունիստ։ Առաջին գրավոր աշխատանքը եղել է հարևանների համար նամակներ գրելը[4]։ 1945 թվականին հրատարակել է իր առաջին «Վաճառվում է երեխա» պատմվածքը[5]։ 1947 թվականին Մինան տեղափոխվել է Դամասկոս, որտեղ աշխատանքի է անցել «Ալ-Նիշա» օրաթերթում։ 1951 թվականին դարձել է հրատարակության գլխավոր խմբագիր, եղել Սիրիայի գրողների միության հիմնադիրը։ 1940-1960-ական թվականներին կոմունիստական հայացքների համար բազմիցս ենթարկվել է հալածանքների, մասնավորապես, մի քանի անգամ կալանավորվել է։ 2002 թվականին մշակույթի բնագավառում ցուցաբերած վաստակի համար Բաշշար ալ-Ասադի կողմից պարգևատրվել է Սիրիայի Հանրապետության Բարձրագույն պարգևով[6]։ Հաննա Մինան 5 երեխաների հայր է։

Հաննա Մինան ռեալիզմի հետևորդ է։ Շուրջ 30 վեպերի հեղինակ է, որոնց զգալի մասը նվիրված է ծովին, որով գրողը տարվել է դեռևս նավաստի աշխատելու տարիներին։ Մինայի ստեղծագործության հիմնական թեման հասարակ մարդու կյանքն է[7]։ Մինայի գրքերից մեկի նախաբանում Նաջահ Ատտարը գրում է, որ Մինայի ստեղծագործությունների գլխավոր միտումը «մարդկային հզոր ուժի դժվարություններն ու սահմանափակումները հաղթահարելն է»[8]։ Մինան նաև զբաղվում է թարգմանությամբ (մասնավորապես, արաբերեն է թարգմանել Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից)[9]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրիայի Հանրապետության Բարձրագույն պարգև[6], 2002
  • Եգիպտոսի գրողների միության «Արաբ գրող» մրցանակ[8], 2005

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ-Յազերլի[10], 1974, Սիրիա
  • Ամպամած օրվա արևը[11], 1985, Սիրիա
  • Քաջի վերջը (телесериал)[12], Սիրիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.perspectivesmed.ma/la-mort-rattrape-hanna-mineh-lautre-roman-de-la-syrie/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. Sami Moubayed, Steel and Silk: Men and Women Who Shaped Syria (1900-2000), pp. 558-559.
  5. Аннотация к русскоязычному изданию «Синих ламп»(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 Sami Moubayed, op. cit.
  7. Idem
  8. 8,0 8,1 Статья о Ханне Мине на сайте bbc.co.uk
  9. «Профайл Ханны Мины на сайте persons-info.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 17-ին.
  10. Профайл фильма на сайте imdb.com
  11. Профайл Ханны Мины на сайте nytimes.com
  12. من أعمال الكاتب Биография Ханны Мины на сайте syrianstory.com (на арабском языке)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]