Հաննա Մինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաննա Մինա
արաբ․՝ حنا مينه ARABIC‎‎
Ծնվել է մարտի 9, 1924(1924-03-09)[1]
Ծննդավայր Լատակիա, Alawite State[1]
Վախճանվել է օգոստոսի 21, 2018(2018-08-21) (94 տարեկանում)
Վախճանի վայր Դամասկոս, Սիրիա
Մասնագիտություն լրագրող և գրող
Լեզու արաբերեն[2]
Քաղաքացիություն Alawite State
Mandatory Syrian Republic
Syrian Republic
Արաբական Միացյալ Հանրապետություն
Flag of Syria.svg Սիրիա
Գրական ուղղություններ social realism
Ուշագրավ աշխատանքներ Sail and storm
Զավակներ Saad Mineh

Հաննա Մինա (արաբ․՝ حنا مينة‎‎, մարտի 9, 1924(1924-03-09)[1], Լատակիա, Alawite State[1] - օգոստոսի 21, 2018(2018-08-21), Դամասկոս, Սիրիա), սիրիացի գրող, լրագրող, արաբ գրողների լիգայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննա Մինան ծնվել է 1924 թվականին Լաթակիայում, մեծացել է Թուրքիային սահմանակից Ալեքսանդրետտա քաղաքում: Մանկության տարիներին ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, աշխատել տարբեր վայրերում, եղել է վարսավիր, հեծանիվների վերանորոգման վարպետ, նավաստի: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով դպրոց չի հաճախել: Դեռահաս տարիքում դարձել է կոմունիստ: Առաջին գրավոր աշխատանքը եղել է հարևանների համար նամակներ գրելը[3]: 1945 թվականին հրատարակել է իր առաջին «Վաճառվում է երեխա» պատմվածքը[4]: 1947 թվականին Մինան տեղափոխվել է Դամասկոս, որտեղ աշխատանքի է անցել «Ալ-Նիշա» օրաթերում: 1951 թվականին դարձել է հրատարակության գլխավոր խմբագիր, եղել Սիրիայի գրողների միության հիմնադիրը: 1940-1960-ական թվականներին կոմունիստական հայացքների համար բազմիցս ենթարկվել է հալածանքների, մասնավորապես, մի քանի անգամ կալանավորվել է: 2002 թվականին մշակույթյի բնագավառում ցուցաբերած վաստակի համար Բաշշար ալ-Ասադի կողմից պարգևատրվել է Սիրիայի Հանրապետության Բարձրագույն պարգևով[5]: Հաննա Մինան 5 երեխաների հայր է:

Հաննա Մինան ռեալիզմի հետևորդ է: Շուրջ 30 վեպերի հեղինակ է, որոնց զգալի մասը նվիրված է ծովին, որով գրողը տարվել է դեռևս նավաստի աշխատելու տարիներին: Մինայի ստեղծագործության հիմնական թեման հասարակ մարդու կյանքն է[6]: Մինայի գրքերից մեկի նախաբանում Նաջահ Ատտարը գրում է, որ Մինայի ստեղծագործությունների գլխավոր միտումը «մարդկային հզոր ուժի դժվարություններն ու սահմանափակումները հաղթահարելն է»[7]: Մինան նաև զբաղվում է թարգմանությամբ (մասնավորապես, արաբերեն է թարգմանել Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից)[8]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրիայի Հանրապետության Բարձրագույն պարգև[5], 2002 թ.
  • Եգիպտոսի գրողների միության «Արաբ գրող» մրցանակ[7], 2005 թ.

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ-Յազերլի[9], 1974, Սիրիա
  • Ամպամած օրվա արևը[10], 1985 թ., Սիրիա
  • Քաջի վերջը (телесериал)[11], Սիրիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]