Նաջահ ալ-Ատտար
Նաջահ ալ-Ատտար | |||
| |||
---|---|---|---|
մարտի 23 2006 | |||
Նախորդող | Զուհայր Մաշարկա | ||
| |||
օգոստոսի 8 1976 - մարտի 12 2000 | |||
Հաջորդող | Մահա Քանուտ | ||
Քաղաքացիություն՝ | ![]() | ||
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) | ||
Կրթություն՝ | Էդինբուրգի համալսարան և Դամասկոսի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | թարգմանիչ, քաղաքական գործիչ և գրող | ||
Դավանանք | սուննի իսլամ | ||
Ծննդյան օր | հունվարի 10, 1933 (86 տարեկան) | ||
Ծննդավայր | Դամասկոս |
Նաջահ ալ-Ատտահ (արաբ․՝ نجاح العطار, 1933), սիրիացի քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա: Սիրիայի առաջին կին քաղաքական գործիչը, ով դարձել է նախարար (Սիրիայի մշակույթի նախարար 1976-2000 թթ), արաբական աշխարհում առաջին կինը, ով զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նաջահ ալ-Ատտահը ծնվել և մեծացել է Դամասկոսում՝ ազգայնական շարժման ակտիվ կողմնակից, Սիրիայի 1925-1927 թթ. ապստամբության մասնակից արիստոկրատ ընտանիքում: 1954 թվականին ավարտել է Դամասկոսի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, հաջորդ երկու տարիներին ուսանել է մանկավարժություն և իսլամագիտություն[1]: Հետագայում ուսումը շարունակել է Էդինբուրգի համալսարանում և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան արաբական գրականության բնագավառում: Վերադառնալով Դամասկոս՝ 1960 թվականից դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ: Նրա եղբայրը՝ Իսսամ ալ-Ատտահը, երկար տարիներ (մոտ 30 տարի) գլխավորում է Մուսուլման եղբայրներ կազմակերպության Սիրիայի մասնաճյուղը: Այժմ նա գտնվում է աքսորում, ապրում է Գերմանիայում[2][3]:
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է Սիրիայի մշակույթի նախարարության գրական թարգմանությունների բաժնի պետ, չորս տարի անց՝ նախագահ Հաֆեզ Ասադի կողմից նշանակել է Սիրիայի մշակույթի նախարար: Մշակույթի նախարարի պաշտոնում աշխատել է Սիրիայի չորս վարչապետների հետ 24 տարի և ու թոշակի է անցել 2000 թվականին նոր վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի օրոք[4]:
2001 թվականի Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո նոր նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից նշանակվել է Քաղաքակրթությունների երկխոսություն կենտրոնի տնօրեն, ակադեմիական կազմակերպություն, որի հիմնական գործառռույթն է հետազոտություններ, քննարկումներ անցկացնել, հրապարակել հոդվածներ գլոբալ քաղաքականության վերաբերյալ 2011 թվականի սեպտեմբերի 11-ից հետո: 2003-2010 թվականներին Նաջահ ալ-Ատտահը եղել է Կալամուն համալսարանի (Սիրիայի հնագույն մասնավոր բուհերից մեկն է) խորհրդի անդամ: Նա հանդիսանում է նաև Սիրիայում վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ[4]:
2006 թվականին Նաջահ ալ-Ատտահը նշանակվել է մշակութային հարցերով Սիրիայի երկրորդ փոխնախագահ[5]՝ արաբական աշխարհում դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այս պաշտոնը[2]:
Նաջահ ալ-Ատտահը Արաբական գրողների միության նախագահության անդամ է, ինչպես նաև գրականագետների միության անդամ: Մի շարք գրքերի հեղինակ է[6]:
Մատենագիտություն[1][4][խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատերազմական գրականություն (ادب الحرب - Ադաբ-ուլ-հարբ)- Հաննա Մինայի հետ համատեղ, 1967 թ.:
- Ո՞վ է հիշում այդ օրերը (من يذكر تلك الايام؟ - Մեն յազկուր տիլկա-լ-այամ?) - Հաննա Մինայի հետ համատեղ, 1974 թ.:
- Լինենք, թե չլինենք (نكون أو لا نكون - Նակուն աու լյա նակուն?), 1981 թ.:
- Կյանքի հարցեր (أسئلة الحياة - Աս’ալյատու-լ-հայա), 1984 թ.:
- Բազմագույն բառեր (كلمات ملونة - Կյալիմատ մուլյավվանա):
- Հեմինգուեյը, Իսպանիան ու ցուլերը (همينغوي, إسباني والثيران - Հեմինգուեյ, Իսպանիա վա-տ-տիրան):
- Հեղափոխական միտքը մարտից հոկտեմբեր (الفكر الثوري بين اذار وأكتوبر - Ալ-ֆիկր ատ-տաուրի բեյն Ազար յա Ուկտուբեր):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Նաջահ ալ-Ատտահի կենսագրությունը marefa.org կայքում
- ↑ 2,0 2,1 Статья о Наджах аль-Аттар на сайте Института религии и политики
- ↑ Sami Moubayed, Steel and Silk: Men and Women Who Shaped Syria (1900—2000), Seattle, 2006, pp. 97-98.
- ↑ 4,0 4,1 4,2 Ibid.
- ↑ Syria’s First Female Vice President Hailed as Progress for Women
- ↑ Sami Moubayed, Steel and Silk, pp. 97-98.