Jump to content

Հայաստանի թատերական գործիչների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի թատերական գործիչների միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Հիմնադրվածհունվարի 19, 1987
Կայքtheatersunion.am

Հայաստանի թատերական գործիչների միություն, (ՀԹԳՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն Երևանում։

Հիմնադրվել է 1987 թվականի հունվարի 19-ին, Երևանում, Հայկական թատերական ընկերության (ՀԹԸ) հիման վրա, որը կազմակերպվել էր 1940 թվականին, Երևանում, Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ ՀԹԸ իր բաժինների (թատերական, մանկական, ժողովրդական թատրոնների, ստեղծագործական և այլն) միջոցով նպաստել է հայ թատերարվեստի զարգացմանը, թատերական գործիչների գաղափարաքաղաքական և գեղարվեստական մակարդակի բարձրացմանը, ուսումնասիրել և ընդհանրացրել թատրոնների փորձը, օգնել ժողովրդական թատրոններին ու ինքնագործ թատերական կոլեկտիվներին, հանրապետությունում անցկացրել դասախոսություններ, զեկուցումներ, մրցանակաբաշխություններ, կազմակերպել փառատոներ, ստեղծագործական երեկոներ, գիտական նստաշրջաններ, կոնֆերանսներ և այլն։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն էր՝ 5 տարին մեկ։ ՀԹԸ սերտ կապերի մեջ էր մյուս հանրապետությունների թատերական ընկերությունների հետ։ 1967 թվականին, Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ ՀԹԸ-ին կից կազմակերպվել է թատրոն-ստուդիա (1969 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոն)։ Ընկերության խմբագրական հրատարակչական բաժինը պատրաստել և հրատարակել է թատրոնների ու թատերարվեստի հայ վարպետների փորձն ընդհանրացնող գրքեր և գրքույկներ։

Միությունը միավորում է ՀՀ թատրոնի գործիչներին, ընդգրկում հանրապետական թատրոնների և այլ ստեղծագործական միությունների 32 սկզբնական կազմակերպություն, ինչպես և Գյումրիի (1964 թվականից), Վանաձորի (1969 թվականից), Կապանի (1987 թվականից), Ստեփանակերտի (1994 թվականից) բաժանմունքները։ Ունի 1250 անդամ (1999)։ Միությունն իր վերակազմված բաժինների (խմբագրական հրատարակչական, ստեղծագործական, տեսասրահի, արտասահմանյան և այլն) ու հասարական հիմունքներով գործող խորհուրդների միջոցով նորովի շարունակում է ՀԹԸ գործունեությունը։ Գործում են ստեղծագործական տունը, Դերասանի տունը, թատերահուշանվերների ֆաբրիկան, ՀԹԳՄ լույս է ընծայում «Թատերական Երևան» ամփոփ ծրագիրը (1953 թվականից)։ Միությանը կից գործել են «Բարեկամություն» թատրոնը (1966-1990), թատրոն-լաբորատորիա (գեղարվեստական ղեկավար Ա․ Մազմանյան, 1988-1991), «Բեմ» ամսագիրը (1990 թվականին՝ 3 համար) և «Հուշարար» ամսաթերթը (1991 թվականին՝ 4 համար)։

Վարչության նախագահներ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 176