Հայ-ադրբեջանական ռազմական բախում (մայիս, 2018)
Թվական | 2018 թվականի մայիսի 20 |
---|---|
Մասն է | Ղարաբաղյան հիմնախնդիր |
Վայր | Գյուննուտ |
Արդյունք | Ադրբեջանական զորքի՝ իր տարածքում գտնվող հայկական դիրքերի գրավում |
Հակառակորդներ | |
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի զիված ուժեր |
Հրամանատարներ | |
Նիկոլ Փաշինյան Դավիթ Տոնոյան, | Իլհամ Ալիև Զաքիր Հասանով, |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
1-ից 3 Տարածքների, մարտական դիրքերի կորուստ | 1 |
Ընդհանուր կորուստներ |
Գյուննուտի բախումներ (ադրբ.՝ Günnüt döyüşləri), հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում 2018 թվականի մայիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումներ։ Բախումները և ռազմական դիվերսիանները ավարտվեցին Ադրբեջանի՝ իր իսկ ինքնավար հանրապետության տարածքում գտնվող գյուղերի և բարձրակետերի գրավմամբ, որոնք համարվում էին չեզոք տարածք՝ Հայաստանի և Ադրբեջանական շփման գծերի միջև[1]։ Մայիսի վերջին Ադրբեջանի նախիջևական ուժերը գրավեցին չեզոք տարածքում գտնվող Գյուննուտ նախկին բնակավայրը, որը Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո էր անցել Արցախյան ազատամարտի ընթացքում։ Ադրբեջանական կողմը նաև գրավեց Կիզիլկայի և Մեհրդաղի կետերը[2]։ Նաև ադրբեջանական ուժերը տեղաշարժվեցին Արենի գյուղի մոտակայքում՝ իր իսկ սահմանների ներսում[3][4]։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել և քննադատել է ադրբեջանական կողմի սադրանքները՝ դրանք անվանելով «անընդհունելի և անպատասխանատու գործողություններ՝ իրավիճակն էսկալացիային հասցնելու նպատակով»։ Նաև նշվել է, որ «դա բավականին տհաճ և միևնույն ժամանակ կանխագուշակելի է, որ Ադրբեջանը հայկական կողմի ամեն մի մարդասիրական կամ բարեգործական գործողություններ օգտագործում է իր քարոզչության համար»։ նաև նախազջուշացվել է, որ «ադրբեջանական կողմի ցանկացած մի սադրանք կանխվելու է և բերելու է հայկական կողմի պատասխան գործողություններին»։
Ադրբեջանական կողմի մեկ և հայկական կողմի 3-ից ոչ շատ զինվոր զոհվել են բախումների արդյունքում։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ուժերը չեզոք գոտում գտնվող Գյուննուտ գյուղը իր կառավարության տակ են վերցրել 1992 թվականին[5]։
2018 թվականի մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելեց Նախիջևանի ինքնավար հանրապետությունը։ Նրա խոսքերով, ադրբեջանական զորքերի նախիջևանյան մասը ստեղծել էր հատուկ հրթիռային համակարգ, որը իբրև թե կարող է հեշտությամբ հարվածել Հայաստանի մայրաքաղաք Երևանին[6]։ Երկու օր անց՝ Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանը այցելել էր հայ-նախիջևանյան շփման գիծը՝ ռազմական ուժերի տեղակայությունը ստուգելու համար[7]։
Բախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ադրբեջանական կողմի տվյալների՝ հայկական կողմը բախումներից առաջ կրակ էր բացել նախիջևանի ինքնավար հանրապետության շարուրի գավառի ուղղությամբ։ Հաջորդ օրը Ադրբեջական կողմը սկսել էր հարձակումը՝ ի պատասխան հայկական կողմի ագրեսիայի։ Զաքիր Հասանովի հրամանով՝ նախիջևանի ուժերը սկսեցին պաշտապանական օպերացիա՝ գյուննուտի ուղղությամբ[8] :
Ըստ հայկական կողմի տվյալների՝ ոչ մի ագրեսիա չէր եղել, և ադրբեջանական կողմը ինքն էր սկսել սարդանքը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղությանդ դեմ։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյունուտի բախումների 2016 թվականի ապրիլի 5-ից, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանին ամենամեծ բախումներն էին։ Բախումների նախաջծմանը վերաբերյալ շատ վարկածներ էին ստեղծվել։ Ադրբեջանական քարոզչությանը համաձայն՝ Հայկական կողմը իբրև թե պատրաստվում էր նախիջևանի վրա անակնկալ հարձակում կազմակերպել[9]։
2018 թվականի հունիսի 8-ին ադրբեջանական կողմը սկսեց Գյուննուտի մասում մեծ շինարարական աշխատանքներ[10]։
կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանական կողմի կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 20-ին ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ադիլ Թաթարովի մահվան մասին, ով ծառայում էր հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմը նշեց, որ Ադրբեջանի զինծառայողը հայկական սահմանին հարձակում էր իրագործում[11], և որ Ադրբեջանը խախտում է զինադադարը՝ վերջին ժամանակահատվածներում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր մասերում ինժեներական աշխատանքներ և սահմանի ամրապնդումներ անց կացնելով։ Սակայն հունիսի 6-ին Ադիլ Թաթարովը հետմահու պարգևատրվեց Զաքիր Հասանովի կողմից[12]։
Մի շարք ադրբեջանական կայքեր նշում էն, որ հայկական կողմը կորցրել է ավելի քան 7 զինվոր, սակայն այդ վարկածը չի հաստատվել ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից։
Կոչում | Անուն | Ծննդյան թիվ | Թաղման թիվ | Թաղման վայր՝ |
---|---|---|---|---|
Նորակոչ | Ադուլ Ալի Օղլի Թաթարով | 1999 | 2018 թվականի մայիսի 22 | Ղըրաղ Քասաման |
Հայկական կողմի կորուստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն՝ երեք հայկական զինծառայողներ սպանվել են՝ բախումների արդյունքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Մարտին Խաչատրյանի մահը, սակայն ժխտեց Համլետ Գրիգորյանի մահը՝ ըստ ՀՀ ՊԲ տվյալների, նա ինքնասպանություն է իրագործել Արցախի Հանրապետության տարածքում.[13]: Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածել Հակոբ Հակոբյանի մահվան մասին։
Կոչում | Անուն | Ծննդյան թիվ | Թաղման թիվ | Թաղման վայր՝ |
---|---|---|---|---|
շարքային | Հակոբ Հակոբյան | |||
լեյտենանտ | Մարտին Խաչատրյան | 1999 | 2018 թվականի մայիսի 22 | |
լեյտենանտ | Համլետ Գրիգորյան | 1999 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kucera, Joshua. «Azerbaijani military advances on tense Nakhchivan-Armenia border». eurasianet.org (անգլերեն). eurasianet.org. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Azerbaijan makes territorial gains in Nakhchivan as fighting with Armenia flares». www.intellinews.com (անգլերեն). www.intellinews.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Azərbaycan Ordusu 11 min hektardan artıq ərazini işğaldan azad edib». 1news.az (ադրբեջաներեն). 1news.az. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Azərbaycan ordusu Naxçıvan istiqamətində irəlilədi, böyük ərazini nəzarətə götürdü» (ադրբեջաներեն). sonxeber.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «GÜNNÜT KƏNDİ 26 İLDƏN SONRA İŞĞALDAN AZAD OLUNUB» (ադրբեջաներեն). cbc.az. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Prezident İlham Əliyev Naxçıvanda səfərdədir» (ադրբեջաներեն). Baku: sputnik.az. 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Defence minister visits south-western sector of borderline» (անգլերեն). Yerevan: Armenian Ministry of Defence. 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Azərbaycan ordusu daha bir kəndi işğaldan azad etdi - RƏSMİ» (ադրբեջաներեն). Sputnik.az. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Hərbi ekspert: Laçın yoluna nəzarət işğaldan qurtulmaq üçün addımdır» (ադրբեջաներեն). oxu.az. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Naxçıvanda 11 min hektardan artıq ərazi və Şərurun Günnüt kəndi düşməndən azad edilib - RƏSMİ - VİDEO» (ադրբեջաներեն). report.az. 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Rzaev, Shahin (2018 թ․ հունիսի 15). «Op-ed: On the Nakhchivan incident and possible new Karabakh negotiation format» (անգլերեն). Baku: jaw-news.net. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Şəhid Adil Əli oğlu Tatarov "Şücaətə görə" medalı ilə təltif olunub» (ադրբեջաներեն). Agstafa City Government Executive. 2018 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Զինծառայող Համլետ Գրիգորյանի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով քրգործ է հարուցվել». aysor.am. 2018 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.