Jump to content

Հաղթանակի զբոսայգի (Օդեսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակի զբոսայգի (այլ կիրառումներ)
Հաղթանակի զբոսայգի
ուկրաիներեն՝ Парк Перемоги
Տեսակզբոսայգի
բուսաբանական այգի
Երկիր Ուկրաինա
ՎարչատարածքՕդեսա
Հիմնվել է1840
Բացվել է1840 թվական
Մակերես47,7073 հեկտար
Անվանված էՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր
Հաղթանակի զբոսայգի (Օդեսա)ը գտնվում է Ուկրաինաում
Հաղթանակի զբոսայգի (Օդեսա)
Հաղթանակի զբոսայգի (Օդեսա)ը գտնվում է Երկիրում
Հաղթանակի զբոսայգի (Օդեսա)

Լենինի անվան հաղթանակի զբոսայգի (ուկրաիներեն՝ Парк Перемоги імені Леніна), զբոսայգի և բուսաբանական այգի, որը գտնվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում։

Օդեսայի հաղթանակի զբոսայգին հիմնադրվել է 1840 թվականին։ Այս այգին հատկապես նշանավորվել է նրանով, որ եղել է Խորհրդային Միության տարածքում գտնվող միակ այգին, որը կառուցվել է անգլիական ոճով։ Այն խորհրդային կառավարության կողմից արժանացել է պատվոգրի։

1968 թվականին Օդեսայի շրջանային գործադիր կոմիտեն պլանավորում է սկսել շինարարություն և վերակառուցել խարխլված զբոսայգին։

1971 թվականին զբոսայգին հանձնվում է շինարարության։ Այն իրականանում է բացառապես պետական հովանավորությամբ և վերահսկողությամբ։

Շինարարությունից հետո այգու ընդհանուր տարածքը կազմում էր 48.8 հա։ Նախնական տարածքը՝ 50.6 հեկտար, եղել է անտառատափաստանային շրջանը այս զբոսայգու։

Այգին ունի 700 մետր ջրային գիծ, որը կազմում է ընդհանուր 31,000 մ³ ծավալ։ Կան նաև արհեստական լանդշաֆտային բլուրներ ու լճակներ, կղզիները՝ կապված կամուրջներով ափին։

Հաղթանակի զբոսայգու արհեստական լճերում աճեցվում է կարաս ձկնատեսակը, ինչպես նաև սիգ ու լոքո տեսակի ձկներ։ Ջրերի վրա հանդիպում են կարապներ, բադեր և այլ թռչուններ։

Ափամերձ հատվածներում ազատ վիճակում կարելի է հանդիպել բազմատեսակ կրիաների։

Քանի որ այգին նաև կոչվում է բուսաբանական այգի՝ դենդրոպարկ, այդ իսկ պատճառով այգում կան բազմատեսակ ծառեր, այդ թվում սոճիներ, կաղնիներ, ինչպես նաև հազվագյուտ հանդիպող ծառատեսակներ՝ լիբանանյան մայրի, տարբեր տեսակի գիհի, գինկգո բիլոբա, բոխի, դեղին սոճի և այլն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]