Jump to content

Հակոբ Գավաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Գավաթ
Ծնվել էմարտի 17, 1598(1598-03-17)
ԾննդավայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էհունիսի 17, 1679(1679-06-17) (81 տարեկան)
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
ՔաղաքացիությունՌեչ Պոսպոլիտա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԿրակովի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ և գրող
 Jakub Gawath Վիքիպահեստում

Հակոբ Գավաթ (Գավաթովիչ, լեհ.՝ Iacob Gawatthowic, մարտի 17, 1598(1598-03-17), Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հունիսի 17, 1679(1679-06-17), Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), հայկական ծագմամբ լեհ գրող, եկեղեցական և մշակութային-կրթական գործիչ, թարգմանիչ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Գավաթովիչը ծնվել է Լվովում՝ հայ քաղքենիների ընտանիքում։ Կրթություն է ստացել լվովյան դպրոցում և Կրակովի Յագելոնյան համալսարանում։ Այնուհետև դասավանդել է Կամենկա Ստրումիլովայում (այժմ՝ Կամենկա Բուգսկայա), եղել է Բերեժանի քաղաքի քահանա։ Վանականություն է ընդունել Գավաթ անվան ներքո։ 1628 թվականից բնակվել է Վիժնյանում (այժմ՝ Լվովի մարզի Զոլոչևի շրջանում

1655 թվականին՝ կազակների զորքերի կողմից Լվովի պաշարման ժամանակ, մասնակցել է Բոգդան Խմելնիցկու հետ բանակցություններին։ 1669 թվականից բնակություն է հաստատել Լվովում։

1672 թվականին՝ թուրքերի կողմից Լվովի պաշարման ժամանակ, մեծ դեր է խաղացել քաղաքը պաշտպանելիս։ Երբ թուրքերը մոտեցել են քաղաքին, բնակիչների մեծ մասը, այդ թվում՝ քաղաքային հյուպատոսները (բացի քաղաքագլուխ բանաստեղծ Ժոզեֆ Զիմորովիչից), փախուստի են դիմել։ Գավաթովիչը ևս մնացել է քաղաքում՝ աղքատների և հիվանդների հետ։ Հակոբ Գավաթովիչն այդ ժամանակ արքեպիսկոպոսության կառավարիչն էր և ջանասիրությամբ զբաղվում էր քաղաքի ազատագրմամբ, իրականացնում եկեղեցական ծառայությունը և ոսկի ու արծաթ հավաքում փրկանքի համար։ 1672 թվականի հոկտեմբերի 1-ին նա կամավոր գնացել է թուրքական ճամբար՝ թուրք ղեկավարների հետ փրկագնի չափը համաձայնեցնելու նպատակով։ Փաշան ձգտում էր ստանալ 80 000 դուկատ, և Գավաթովիչը մեծ դժվարությամբ կարողացավ հայթայթել այդ գումարը։ Իր կողմից նվիրաբերել է արծաթյա տակառ։ Այդ գործողությունների արդյունքում Լվովն ազատագրվել է[2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Գավաթովիչ «Ողբերգություն կամ Աստծո սուրհանդակ սուրբ Հովհաննես Մկրտչի մահվան պատկերը», 1619

Գավաթովիչը լեհերեն մի շարք քարոզների և բանաստեղծությունների հեղինակ է, մասնավորապես․

  • «Քարոզներ» (1629),
  • «Համբերության դպրոց» (1640),
  • «Հոգևոր սիրո հայելի» (1645) և այլն։

Հակոբ Գավաթովիչին է պատկանում մեր ժամանակներ հասած ուկրաինական ժողովրդական լեզվով գրված առաջին դրամատիկական տեսարանների հեղինակային իրավունքը։ 1619 թվականին Կամենկա Ստրումիլովայում՝ Հովհաննես Մկրտիչի հիշատակի օրվա տոնավաճառում, առաջին անգամ բեմադրվել է Գավաթովիչի բանաստեղծական հինգ գործողությունից բաղկացած դրաման՝ Նոր Կտակարանի «Ողբերգություն կամ Աստծո սուրհանդակ սուրբ Հովհաննես Մկրտչի մահվան պատկերը» թեմայով։ 2-րդ և 3-րդ գործողություններից հետո դերասանները խաղացել են երկու մնջախաղ ուկրաիներենով՝ «Պարկում գտնվող կատվի մասին» և «Լավագույն երազ»։ Դրանցում ներկայացվել են պարզ և խորամանկ մարդու ազգային կերպարները, առկա են ուկրաինական կենցաղի շատ մանրամասներ։ Այդ մնջախաղերից է սկսվում ուկրաինական կատակերգության պատմությունը։ Նույն թվականին «Ողբերգության…» տեքստը տպագրվել է լեհ հրատարակիչ Յան Շելիգի կողմից[3]։

Գավաթովիչը գրել և լատիներենից թարգմանել է մի շարք աստվածաբանական գրվածքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мазурак Я., Ткачов С., Ханас В. Ґаватович Якуб… — С. 445.
  2. Автор перших українських драматичних сцен(ուկր.)
  3. Ісаєвич Я. Шеліга (Szeliga) Ян // Енциклопедія історії України : у 10 т. / редкол.: В. А. Смолій (голова) та ін. ; Інститут історії України НАН України. — К.: Наукова думка, 2013. — Т. 10 : Т — Я. — С. 626. — ISBN 978-966-00-1359-9

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мазурак Я., Ткачов С., Ханас В. Ґаватович Якуб // Тернопільський енциклопедичний словник. — Тернопіль: видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004—2010. — ISBN 966-528-197-6, том 1, 2004.(ուկր.)
  • Мазурак Я. Літературна Бережанщина: Біографічний довідник. — Бережани, 2000.(ուկր.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Գավաթ» հոդվածին։