Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային
Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Գորտնուկայիններ (Ranunculoideae) |
Ցեղ | Կուժկոտրուկ (Adonis) |
Տեսակ | Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային (A. eriocalycina) |
Միջազգային անվանում | |
Adonis eriocalycina |
Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային (լատին․՝ Adonis eriocalycina), գորտնուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10-15 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Տերևները 2-3 փետրաձև հատված են և գծային մասերով։ 20-35 մմ տրամագծով ծաղիկները միայնակ են և ակտինոմորֆ։ Բաժակաթերթերն անգույն են, երբեմն ծիրանագույն և արտաքինից թավոտ։ Պսակաթերթերը վառ կարմիր են[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է Երևանի (Կապուտան, Երասխ և Նարեկ գյուղերի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ, Ամաղու) ֆլորիստիկական շրջաններում։ Տեսակը տարածված է նաև Արևելյան Անատոլիայում, Հյուսիսային Իրաքում և Սիրիական անապատում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1700 մ բարձրությունների վրա, ինչպես նաև քարքարոտ, խճաքարոտ լանջերին, կիսաանապատում և լեռնային տափաստանում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Տեսակին, կապված հողերի յուրացման հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES- և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուժկոտրուկ բրդածաղկաբաժակային» հոդվածին։ |
|
|