Կուզման Շապկարև
Կուզման Շապկարև | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1834 |
Ծննդավայր | Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա |
Վախճանվել է | մարտի 18, 1909 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | լեզվաբան, դատավոր, իրավաբան և գրող |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Elisaveta Shapkareva? |
Զավակներ | Kliment Shapkarev?, Evtim Shapkarev? և Իվան Շապկարև |
Kuzman Shapkarev Վիքիպահեստում |
Կուզման Անաստասով Շապկարև, (բուլղար․՝ Кузман Анастасов Шапкарев), (փետրվարի 1, 1834, Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 18, 1909, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի[1][2] բանագետ, ազգագրագետ և գիտնական Մակեդոնիայի օսմանյան շրջանից, դասագրքերի և ազգագրական ուսումնասիրությունների հեղինակ և Բուլղարիայի ազգային վերածննդի նշանակավոր գործիչ։ Հյուսիսային Մակեդոնիայում համարվում է էթնիկ մակեդոնացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուզման Շապկարեւը ծնվել է Օխրիդում 1834 թվականին։ Նա աշխատել է որպես ուսուցիչ Բուլղարիայի մի շարք դպրոցներում` Օխրիդի, Բիտոլայի, Պրիլեպի, Կուկուշի, Սալոնիկի (1854-1883)։ Այդ քաղաքներում նա հատկապես ակտիվ էր տեղական դպրոցներում բուլղարերենի ներդրման մեջ։ 1882-1883 թվականներին նախաձեռնել է Սոլունում Բուլղարիայի երկու վարժարանների հիմնադրումը։
Նա գրել է հետևյալ դասագրքերը` «Բուլղարերեն այբբենարան» (1866), «Մեծ բուլղարերեն ընթերցարան» (1868), «Մայրենի լեզու» (1874), «Համառոտ նկարագրություն (աշխարհագրություն)» (1868), «Համառոտ կրոնական դասագիրք» (1868) և այլն։ Շապկարևը կիսել է այն տեսակետը, որ բուլղարերենը պետք է ունենա մակեդոնական բարբառների ավելի շատ առանձնահատկություններ։ Նա իր դասագրքերից մի քանիսը համարել է «ավելի հասկանալի Մակեդոնիայի բուլղարացիների համար» («Մեծ բուլղարերեն ընթերցարան» 1868, էջ 4)։
Շապկարևը բազմաթիվ բուլղարական թերթերի և ամսագրերի՝ «Ցարիգրադի վեստնիկ» (Կոստանդնուպոլսի օրաթերթ), «Գայդա» (Պարկապզուկ), «Մակեդոնիա», «Պրավո» (Արդարադատություն), «Սավետնիկ» (Խորհրդատու), «Բալգարսկա պչելա» (Բուլղարական մեղու) և այլն։ Շապկարևը համագործակցել է հեղափոխական Գեորգի Ռակովսկու հետ և ազգագրության ոլորտում, օգնել է Միլադինով եղբայրներին։
1883 թվականից հետո նա ապրել է Բուլղարիայում՝ Պլովդիվում, Սլիվենում, Ստարա Զագորայում, Վրացայում և Օրհանիում (Բոտևգրադ)։ Բուլղարիայում իր գիտական և հասարակական աշխատանքի հետ միասին աշխատել է որպես նոտար և դատավոր։
1900 թվականից նա Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր։
Նրա ինքնակենսագրական գիրքը կոչվում է «Մակեդոնիայում բուլղարական ազգային ոգու վերածննդի համար նյութեր»։
Կուզման Շապկարևի որդին՝ Կլիմենտ Շապկարևը, VMORO-ի (Ներքին Մակեդոնիական հեղափոխական կազմակերպություն) առաջնորդներից մեկն էր[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rusalii. The old and too interesting Bulgarian custom preserved in Southern Macedonia, Plovdiv, 1884
- "The Serbian Greatideas' endeavours and our scientifists", 1888
- "Several notes about Macedono-Slav collection of P. Draganov" 1895
- "Collection of folk monuments (Bulgarian folk tales and beliefs), 1885
- Collection of Bulgarian Folklore (Сборник от български народни умотворения), vol. І-ІІІ, Sofia, 1891–1894
- Materials for the Biography of the Miladinov Brothers - Dimitar and Konstantin (Материали за животоописанието на Братя Миладинови, Димитрия и Константина), Plovdiv 1884
Դասագրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- "A Bulgarian Primer", 1868
- "A Big Bulgarian Reader", 1868
- "Mother tongue", 1874
- "Short Land description (Geography)", 1868
- "Short Religion Book", 1868
- "The Bulgarian Folklore Collection" (Сборник от български народни умотворения), in several volumes:
- Books I,III,IV,V,VI - Песни (Songs)
- Book VII: Български обичаи, обряди, суеверия и костюмы (Bulgarian customs, rituals, beliefs and costumes), 1891
- Books VIII and IX: Български прикаски и вѣрования съ прибавление на нѣколко Македоновлашки и Албански (Bulgarian folktales and beliefs with some Macedo-Romanian and Albanian) 1892, 1894 (same, in a modern edition, with modernized spelling)
- (Note: Book II did not exist)[4]
Ինքնակենսագրական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Contribution to education in Macedonia. One autobiography of Kuzman Shapkarev, Macedonian review, Sofia 1927, vol 2
- "Materials for Revival of Bulgarian national spirit in Macedonia", Sofia 1984
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Fallières Coast -ի վրա, Անտարկտիդա, Շապկարև հենակետն անվանվել է Կուզման Շապկարևի անունով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- K.A. Shapkarev. Bulgarian Primer, part A. (Constantinople, 1868).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Autobiography of Kuzman Shapkarev, 1864, Macedonian review, year ІІІ, 1927, № 1, № 2.; Also in "Materials for the Revival of Bulgarian national spirit in Macedonia"
- ↑ MacDermott, Mercia (1998). Bulgarian Folk Customs. Jessica Kingsley. էջ 31. ISBN 1-85302-485-6.
- ↑ Николов, Борис. ВМОРО - псевдоними и шифри 1893-1934, Звезди, 1999, стр. 6.
- ↑ Тодор Моллов, БЕЛЕЖКА НА РЕДАКТОРА - Editor's Note to a later edition
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզման Շապկարև» հոդվածին։ |
|