Կուզման Շապկարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուզման Շապկարև
Ծնվել էփետրվարի 1, 1834(1834-02-01)
ԾննդավայրՕխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա
Վախճանվել էմարտի 18, 1909(1909-03-18) (75 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունլեզվաբան, դատավոր, իրավաբան և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Պարգևներ
Order of Civil Merit
ԱմուսինElisaveta Shapkareva?
ԶավակներKliment Shapkarev?, Evtim Shapkarev? և Իվան Շապկարև
Изображение автографа
 Kuzman Shapkarev Վիքիպահեստում

Կուզման Անաստասով Շապկարև, (բուլղար․՝ Кузман Анастасов Шапкарев), (փետրվարի 1, 1834(1834-02-01), Օխրիդ, Հյուսիսային Մակեդոնիա - մարտի 18, 1909(1909-03-18), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի[1][2] բանագետ, ազգագրագետ և գիտնական Մակեդոնիայի օսմանյան շրջանից, դասագրքերի և ազգագրական ուսումնասիրությունների հեղինակ և Բուլղարիայի ազգային վերածննդի նշանակավոր գործիչ։ Հյուսիսային Մակեդոնիայում համարվում է էթնիկ մակեդոնացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուզման Շապկարեւը ծնվել է Օխրիդում 1834 թվականին։ Նա աշխատել է որպես ուսուցիչ Բուլղարիայի մի շարք դպրոցներում` Օխրիդի, Բիտոլայի, Պրիլեպի, Կուկուշի, Սալոնիկի (1854-1883)։ Այդ քաղաքներում նա հատկապես ակտիվ էր տեղական դպրոցներում բուլղարերենի ներդրման մեջ։ 1882-1883 թվականներին նախաձեռնել է Սոլունում Բուլղարիայի երկու վարժարանների հիմնադրումը։

Նա գրել է հետևյալ դասագրքերը` «Բուլղարերեն այբբենարան» (1866), «Մեծ բուլղարերեն ընթերցարան» (1868), «Մայրենի լեզու» (1874), «Համառոտ նկարագրություն (աշխարհագրություն)» (1868), «Համառոտ կրոնական դասագիրք» (1868) և այլն։ Շապկարևը կիսել է այն տեսակետը, որ բուլղարերենը պետք է ունենա մակեդոնական բարբառների ավելի շատ առանձնահատկություններ։ Նա իր դասագրքերից մի քանիսը համարել է «ավելի հասկանալի Մակեդոնիայի բուլղարացիների համար» («Մեծ բուլղարերեն ընթերցարան» 1868, էջ 4)։

Շապկարևը բազմաթիվ բուլղարական թերթերի և ամսագրերի՝ «Ցարիգրադի վեստնիկ» (Կոստանդնուպոլսի օրաթերթ), «Գայդա» (Պարկապզուկ), «Մակեդոնիա», «Պրավո» (Արդարադատություն), «Սավետնիկ» (Խորհրդատու), «Բալգարսկա պչելա» (Բուլղարական մեղու) և այլն։ Շապկարևը համագործակցել է հեղափոխական Գեորգի Ռակովսկու հետ և ազգագրության ոլորտում, օգնել է Միլադինով եղբայրներին։

1883 թվականից հետո նա ապրել է Բուլղարիայում՝ Պլովդիվում, Սլիվենում, Ստարա Զագորայում, Վրացայում և Օրհանիում (Բոտևգրադ)։ Բուլղարիայում իր գիտական և հասարակական աշխատանքի հետ միասին աշխատել է որպես նոտար և դատավոր։

1900 թվականից նա Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ էր։

Նրա ինքնակենսագրական գիրքը կոչվում է «Մակեդոնիայում բուլղարական ազգային ոգու վերածննդի համար նյութեր»։

Կուզման Շապկարևի որդին՝ Կլիմենտ Շապկարևը, VMORO-ի (Ներքին Մակեդոնիական հեղափոխական կազմակերպություն) առաջնորդներից մեկն էր[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rusalii. The old and too interesting Bulgarian custom preserved in Southern Macedonia, Plovdiv, 1884
  • "The Serbian Greatideas' endeavours and our scientifists", 1888
  • "Several notes about Macedono-Slav collection of P. Draganov" 1895
  • "Collection of folk monuments (Bulgarian folk tales and beliefs), 1885
  • Collection of Bulgarian Folklore (Сборник от български народни умотворения), vol. І-ІІІ, Sofia, 1891–1894
  • Materials for the Biography of the Miladinov Brothers - Dimitar and Konstantin (Материали за животоописанието на Братя Миладинови, Димитрия и Константина), Plovdiv 1884

Դասագրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրական գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Contribution to education in Macedonia. One autobiography of Kuzman Shapkarev, Macedonian review, Sofia 1927, vol 2
  • "Materials for Revival of Bulgarian national spirit in Macedonia", Sofia 1984

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Fallières Coast -ի վրա, Անտարկտիդա, Շապկարև հենակետն անվանվել է Կուզման Շապկարևի անունով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Autobiography of Kuzman Shapkarev, 1864, Macedonian review, year ІІІ, 1927, № 1, № 2.; Also in "Materials for the Revival of Bulgarian national spirit in Macedonia"
  2. MacDermott, Mercia (1998). Bulgarian Folk Customs. Jessica Kingsley. էջ 31. ISBN 1-85302-485-6.
  3. Николов, Борис. ВМОРО - псевдоними и шифри 1893-1934, Звезди, 1999, стр. 6.
  4. Тодор Моллов, БЕЛЕЖКА НА РЕДАКТОРА - Editor's Note to a later edition
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուզման Շապկարև» հոդվածին։