Կոտբուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կոտբուս
գերմ.՝ Cottbus
ստորին սորբերեն Chóśebuz
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումStröbitz?, Branitz?, Kahren? և Groß Gaglow?
Մակերես165,63 կմ²
ԲԾՄ76 մետր
Բնակչություն99 515 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0355
Փոստային դասիչ03042, 03044, 03046, 03048, 03050, 03051, 03052, 03053, 03054 և 03055
Ավտոմոբիլային կոդCB
Պաշտոնական կայքcottbus.de(գերմ.)
Կոտբուս (Գերմանիա)##
Կոտբուս (Գերմանիա)

Կոտբուս (գերմ.՝ Cottbus [ˈkɔtbʊs], ստ․լաուզիցյան՝ [ˈχɛɕɛbus]/[ˈχɨɕɛbus], վեր․ լաուզիցյան՝ [ˈkʰɔt͡ʃɛbus], լեհ.՝ Chociebuż), քաղաք Գերմանիայի արևելքում, Բրանդենբուրգի մեծությամբ երկրորդ քաղաքը Պոտսդամից հետո։ Չնայած այն բանին, որ բնակչության լաուզիցյան հատվածը քաղաքում կազմում է մոտ 1 %, սակայն Կոտբուսը համարվում է Ստորին Լաուզիցի մշակութային և քաղաքական կենտրոնը։ Քաղաքում պաշտոնական լեզուն ստորին լաուզիցյանն է[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան անվանումն է․ առաջացել է սլավոնական Խոտեբուժ անվանումից, որի հիմքում ընկած են Խոտեբուդ անձնանունը և ստացական ածականների «ժ» վերջածանցը, այսինքն՝ «Խոտեբուժ» նշանակում է «Խոտեբուդին պատկանող»[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքի բնակչությունը 99 974 էր (պետք է նկատել, որ ավելի վաղ նշվում էր, որ նույն ժամանակաշրջանում բնակիչների թիվը 102 129 մարդ է )[4]։ 2000 թվականի դեկտեմբերի 31–ի տվյալներով քաղաքում ապրում էր 108 495 մարդ, 1990 թվականին՝  125 891 մարդ, 1970 թվականին՝ 2 896 մարդ[5]։

Տարեթիվ Բնակչություն
1970 82 896
1980 113 479
1990 125 891
2000 108 495
2005 106 415
2010 101 671
2011 99 974

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանդենբուգի տեխնիկական համալսարանը հիմնվել է 1991 թ.։ Այս Գերմանիայի ամենաերիտասարդ տեխնիկական համալսարանն է։ Այժմ այնտեղ սովորում է 6722 ուսանող, նրանց թվում՝ 896 արտասահմանցի[6]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում «Էներգի Կոտբուս» ֆուտբոլային ակումբը, որ ժամանակին խաղում էր Բունդեսլիգայում։ Այժմ խաղում է Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնում։

Կոտբուսի սպորտային ակումբում է հանդես եկել 1976 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող, բարձրացատկի աշխարհի բազմակի ռեկորդակիր Ռոզմարի Ակկերմանը։

2011 թվականին Կոտբուսում անցկացվեց հրշեջ–փրկարարական սպորտի աշխարհի VII առաջնությունը[7]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանեց ամրոց
  • Բրանից լանդշաֆտային այգի

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://download.statistik-berlin-brandenburg.de/8ee0bad9b1168256/a3df42d855eb/SB_A01-07-00_2022m12_BB.pdf
  2. Sorben(Wenden)-Gesetz(չաշխատող հղում)
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  4. Statistisches Bundesamt Արխիվացված 2016-04-03 Wayback Machine: Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
  5. Գերմանիայի քաղաքների և գյուղական համայնքների վերաբերյալ տվյալներ [http://pop-stat.mashke.org/links.htm Արխիվացված 2013-12-03 Wayback Machine(գերմ.)
  6. «BTU in Numbers» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 10–ին-ին.
  7. Հրշեջ–փրկարարական սպորտի աշխարհի VII առաջնություն «ԿՈՏԲՈՒՍ-2011»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտբուս» հոդվածին։