Կոստան Կոստանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Կոստան Կոստանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1926[1][2] Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հուլիսի 7, 2007 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս, տեխնոլոգ և դասախոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1948)[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1968) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կոստան Արտավազդի Կոստանյան (սեպտեմբերի 9, 1926[1][2], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 7, 2007, Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1976), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977), ՀՀ ԳԱ ակադեմիկոս (1996)[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1948 թ.)։ 1959 թվականից աշխատել է Երևանի քիմիայի գիտահետազոտական համալսարանում, 1969 թվականից՝ տնօրեն։ Կոստանյանի աշխատանքները վերաբերում են հալած ապակիների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությանը և ապակիների էլեկտրաեփման տեխնոլոգիայի հարցերին։ Կոստանյանը մշակել է հալած ապակիների էլեկտրահաղորդականության չափման եղանակներ, պարզաբանել սիլիկատային, բորատային և գերմանգանատային հալած ապակիների էլեկտրահաղորդականության փոփոխության հիմնական օրինաչափությունները՝ դրանց բաղադրությունից և ջերմաստիճանից կախված։ Նրա ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ են ներդրվել էլեկտրական գարնիսաժային վառարաններ դժվարահալ միջանկյալ և դյուրահալ կապարային ապակիների (օրինակ, ապակեցեմենտ) արտադրության համար[4]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Երևան, 1967 թ.
- Электроварка стекла, Երևան, 1962 թ. (համահեղինակ)
- Высококремнеземистые стекла.- Ереван, Гитутюн, 2004, 146 с.
- Керамические и стеклянные диэлектрики в электронной технике.- Ереван, Изд-во АН АрмССР, 1984, 203 с.[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Կոստան Կոստանյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստան Կոստանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 620)։ |
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 7 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ քիմիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ