Կոստան Կոստանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանյան (այլ կիրառումներ)
Կոստան Կոստանյան
Ծնվել էսեպտեմբերի 9, 1926(1926-09-09)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 7, 2007(2007-07-07) (80 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
ԱնդամակցությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1948)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ

Կոստան Արտավազդի Կոստանյան (սեպտեմբերի 1, 1926, Էջմիածին, ՀԽՍՀ - հուլիսի 30, 2007, Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1976), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977), ՀՀ ԳԱ ակադեմիկոս (1996)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը (1948 թ.)։ 1959 թվականից աշխատել է Երևանի քիմիայի գիտահետազոտական համալսարանում, 1969 թվականից՝ տնօրեն։ Կոստանյանի աշխատանքները վերաբերում են հալած ապակիների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությանը և ապակիների էլեկտրաեփման տեխնոլոգիայի հարցերին։ Կոստանյանը մշակել է հալած ապակիների էլեկտրահաղորդականության չափման եղանակներ, պարզաբանել սիլիկատային, բորատային և գերմանգանատային հալած ապակիների էլեկտրահաղորդականության փոփոխության հիմնական օրինաչափությունները՝ դրանց բաղադրությունից և ջերմաստիճանից կախված։ Նրա ղեկավարությամբ մշակվել և արտադրության մեջ են ներդրվել էլեկտրական գարնիսաժային վառարաններ դժվարահալ միջանկյալ և դյուրահալ կապարային ապակիների (օրինակ, ապակեցեմենտ) արտադրության համար։

Հեղինակային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Երևան, 1967 թ.
  • Электроварка стекла, Երևան, 1962 թ. (համահեղինակ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 620 CC-BY-SA-icon-80x15.png