Կոուլրոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղրածուները Սանկտ Պետերբուրգում

Կոուլրոֆոբիա (անգլ.՝ «coulrophobia»), վախ ծաղրածուներից։ Ծաղրածուների նկատմամբ վախը երբեմն հանդիպում է սպեցիֆիկ վախերի տերմիններում։

Չար ծաղրածուների նախատիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղրածուների հանդերձները հակված են մեծացնելու դիմագծերը և մարմնի այնպիսի մասեր, ինչպիսիք են ձեռքի վերջույթները, ոտնաթաթերը, քիթը։ Մարմնի այսպիսի ձևափոխումը կարելի է ընդունել ինչպես հումորով, այնպես էլ վախի ուղեկցությամբ։

Ծաղրածուի դեմքի զգալի շեղումները կարող է փոխել մարդու արտաքինն այնպես, որ նա հայտնվում է «չարաբաստիկ տարածության» մեջ, որում արտաքին տեսքի փոփոխությունները բավականին անբնական են՝ լինելու անհանգստացնող և ավելի անբնական են, որպեսզի հաճելի լինեն. դրանով իսկ սկսում են այնքան վախեցնել երեխային, որ նա այդ վախը կրում է ամբողջ հասուն կյանքի ընթացքում[1]։

Կալիֆորնիա նահանգի հոգեբանության համալսարանի պրոֆեսոր Ջոզեֆ Դարուինի տվյալներով փոքր երեխաները խիստ զգայուն են անծանոթ դեմքով ծանոթ մարմնի կազմվածքի նկատմամբ[1][2]։ Այս տեսակ ֆոբիա ուսումնասիրած հետազոտողները գտնում են, որ չարաբաստիկ տարածության էֆեկտով կորելացիան գերիշխում է։ Բացի այդ լրացուցիչ անհանգստացնող գործոն կարելի է համարել ծաղրածուի «տրանսգրեսիվ» (հակասոցիալ) պահվածքը[3][4]։

«Չար ծաղրածուի» ժամանակակից նախատիպը սկսեց զարգանալ 1980-ական թվականներից, որը զգալի չափով ճանաչում ստացավ Սթիվեն Քինգի «Նա» վեպով, ինչպես նաև, հնարավոր է, Ջոն Ուեյն Գեյսիից՝ իրական սերական մարդասպանից, որին 1978 թվականին կոչեցին Ծաղրածու-մարդասպան։ Նմանատիպ օրինակների շարքում է փոփ-մշակույթին պատկանող սարսափ-կատակերգությունը՝ «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» 1988 թվականին։

Բեթմեն ստեղծագործության Ջոկեր կերպարը ստեղծվեց 1940 թվականին, որը դարձավ փոփ - մշակույթի ամենաճանաչված կերպարներից մեկը՝ 2006 թվականին գլխավորելով Wizard ամսագրի՝ բոլոր ժամանակների 100 ամենաուժեղ չարագործների շքերթը[5]։

Ծաղրածու Կրաստին, երևան եկած 1989 թվականին, համարվում է «Սիմսոններ»ի ծաղրածու Բոզոյի կրկնօրինակումը։ Lisas First Word 1982 թվականին էպիզոդներից մեկում ծաղրածուի նկատմամբ մանկական վախը արտահայտվում է Բարտի՝ ծաղրածու Կրաստի տեսքով կեղծ պատրաստված մահճակալից ստացած վնասվածքով, երբ նա անդադար արտաբերում է «չեմ կարող քնել, ծաղրածուն ինձ կուտի» արտահայտությամբ։ Այդ արտահայտությունը ոգևորել է Էլիս Քուպերին, որը գրեց Dragontown ալբոմի երգը 2001 թվականին[6][7]։

Չար ծաղրածուներին և նրանց նկատմամբ վախին նվիրված էլեկտրոնային էջերը հայտնվել են 90-ական թվականներին[8]։ 1980-ական թվականների վերջից ստեղծվում են այդ թեմային վերաբերվող բազմաթիվ ֆիլմեր։ Բացի վերը նշված Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից ֆիլմից վաղ ժամանակվա օրինակներում են «Out of the dark» «Clownhouse» «Նա» սարսափ ֆիլմերը։

1990-ական թվականների վերջում նկարահանվեցին «Հոգիների պարահանդեսը», «Ուրվականի դիմակը», «Արյան ճամբարը», «Ծաղրածու-մարդասպանը», «Ծաղրածուների վախը», «Անտառում», «Կոուլրոֆոբիա» (կարճամետրաժ), «Ծաղրածուի գաղտնիքները», «Կլոունստրոֆոբիա» ֆիլմերը և այլն[9]։

Ամերիկյան Insane Clown Posse ռեպ-դուետը 1989 թվականից արծարծում է այս թեման։ Հետագայում նրանք իրենց ազդեցությունն ունեցան Twistid և ուրիշ խմբերի վրա հիմնականում Psychopathic Records Լեյբլի օգնությամբ։

2006 թվականին Բրիտանական Bestival փառատոնը հետաձգեց նախապես ծրագրավորած ծաղրածուական թեման այն բանից հետո, երբ տոմսերի մեծահասակ տերերի հոծ բազմությունը կապնվեց կազմակերպիչների հետ և հայտնեց ծաղրածուների նկատմամբ վախը[10]։

1990-ական թվականներին ըմբիշ Մետտ Օսբորնը ստեղծեց ծաղրածու Դոյնկի կերպարը WWF և WWE-ում։ Նա ռինգ էր դուրս գալիս կրկեսային երաժշտության տակ և սկսում էր կատակել, երբեմն զվարճալի, երբեմն չար, ինչպես հանդիսատեսի, այնպես էլ ուրիշների նկատմամբ։ Փոփ - մշակույթում 2008 թվականին Ջոկերի վերածննդից հետո («Սև ասպետը») Օսբորնը վերափոխեց իր կերպարը, որպեսզի հիշեցներ սարսափելի այլանդակված ֆիլմի Ջոկերին։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում WWE-ում ուրիշ ըմբիշներ նույնպես օգտագործել են այս կերպարը։ «Spaceto Care»-ի հետազոտություններում, որոնք ուղղված էին բարելավվելու մանկական հիվանդանոցի իրավիճակը, Շեֆֆիլդի համալսարանի գիտնականները հարցում են կատարել 250 երեխաներից հիվանդանոցի ապագա դիզայնի մասին[11]։ Բոլոր 250 երեխաները (4-16 տարեկան) հայտնել են, որ իրենց դուր չեն գալիս հիվանդանոցի դիզայնի մաս կազմող ծաղրածուները[12][13]։ Նրանցից շատերը, ներառյալ որոշ ավելի մեծ երեխաներ, հարցման ընթացքում հայտնվել են, որ իրականում վախում են ծաղրածուներից։ Մեկ այլ հետազոտություններում թերապետիկ ծաղրածուների խաղը նվազեցրել է երեխաների մոտ առկա անհանգստությունը և բարելավվել երեխաների ռեսպիրատոր հիվանդությունների վերականգնումը[14]։

«Ծայրահեղ ծաղրածուների» համաճարակը 2016 թվականին[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ամռան վերջում և աշնան սկզին ԱՄՆ-ի որոշ քաղաքներում հայտնվում են իրենցից վտանգ ներկայացնող ծաղրածուներ՝ մասնավորապես անտառների ծայրերին[15]։ Այդ ծաղրածու-մարդասպաններից առաջինին օգոստոսի 19-ին Գրինվիլում՝ Հարավային Կարոլինա նկատում է մի փոքրիկ տղա, որը հայտնում է իր ծնողներին, թե երկու ծաղրածու փորձում էին իրեն անտառ տանեն։

Այն բանից հետո, երբ այս լուրը տարածվեց լուրերում, ծաղրածուներին հանդիպելու դեպքեր դիտարկվեցին ամբողջ երկրով մեկ։ Ծաղրածուներին տեսնում են մի քանի նահանգներում։

«Չար ծաղրածուներ» գրքի հեղինակ Բեն Ռեդֆորդը ասում է, որ ծաղրածուները ավելի հաճախ երևում են սոցիալական ճգնաժամի ընթացքում, և այդպիսի փաստը կարող է կապված լինել պահի ֆիքսման հոգեբանական էֆեկտի հետ։

2016 թվականի հոկտեմբերի սկզբին չար ծաղրածուին տեսել են Նյոքասլ-ապոն-Թայնում Անգլիա 13-ամյա երեխան ոստիկանությունից նախազգուշացում է ստանում այն բանից հետո, երբ նա փողոցում հետապնդում էր 17-ամյա աղջկան[16]։

2016 թվականի հոկտեմբերի 4-ին Բլեյկլոուում նա ձերբակալվում է՝ կապված մարդկանց մասին հայտարարությունների, որոնք հագնվում էին, ինչպես ծաղրածու և վախեցնում անցորդների[17]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Why Are Some People Afraid Of Clowns?». Zidbits. 2011 թ․ հոկտեմբերի 20.
  2. «Trinity.edu». Trinity.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Fear Of Clowns: Yes, It's Real». npr.org. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  4. McAndrew, Frank T. (2016 թ․ սեպտեմբերի 28). «Here's Why You Are Terrified of Creepy Clowns». The Daily Beast. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին – via Yahoo.
  5. «Top 100 Greatest Villains». Wizard. 1 (177). 2006 թ․ հուլիս.
  6. «Some pop culture creations demonize the red-nosed men». Atlanta Journal-Constitution. 2007 թ․ փետրվարի 15. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  7. Rohrer, Finlo (2008 թ․ հունվարի 16). «Why are clowns scary?». BBC News. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  8. "Coulrophobia has spread to the Web, where sufferers can vent on sites such as ihateclowns.com and clownz.com.
  9. Eric Myford, Coulrophobia (2015), «Оно» (2017), user-created IMDb list.
  10. Sherwin, Adam (2006 թ․ հուլիսի 8). «Don't send in the clowns: they scare the crowd». London: Times Online. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. Curtis, Dr. Penny (2007 թ․ մարտի 21). «Space to Care: Children's Perceptions of Spatial Aspects of Hospitals». University of Sheffield. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «Clowns 'Too Scary' For Children's Wards In Hospitals – Sky News». News.sky.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  13. Holden, Michael (2008 թ․ հունվարի 16). «Don't send in the clowns – Reuters Oddly Enough». Reuters.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. Rodriguez McRobbie, Linda (2013 թ․ հուլիսի 31). «The History and Psychology of Clowns Being Scary». Smithsonian.com. էջ 3. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  15. «'Creepy clown' epidemic comes to Upstate NY, several sightings reported». newyorkupstate.com. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  16. Carlson, Adam (2016 թ․ սեպտեմբերի 30). «Why You Shouldn't Panic About This Year's 'Clown Panic'». People Magazine. Time Inc. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  17. Graham, Hannah (2016 թ․ հոկտեմբերի 4). «Clown prank: teenager arrested for allegedly carrying a "bladed article"». chroniclelive.co.uk. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.