Կոնստանտին Պյատս
Կոնստանտին Պյատս Konstantin Päts | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1874[1] |
Ծննդավայր | Լիֆլյանդյան նահանգ |
Մահացել է | հունվարի 18, 1956[2][3][4][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Կալինինյան նահանգ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Էստոնիա |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, փաստաբան և իրավաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Էստոնիայի Հանրապետության նախագահ, Minister of the Interior?, State Elder?, State Elder?, State Elder?, State Elder?, State Elder?, Prime Minister in duties of the State Elder?, President-Regent?, Prime Minister of Estonia? և President of the Riigikogu? |
Կուսակցություն | Farmers' Assemblies? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Viktor Päts? |
Ստորագրություն | |
Konstantin Päts Վիքիպահեստում |
Կոնստանտին Պյատս (էստ․՝ Konstantin Päts, փետրվարի 22, 1874[1], Տահկուռաննա, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1956[2][3][4][…], Burashevo, Կալինինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[10]), Էստոնիայի առաջին նախագահը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնստանտին Պյատսը ծնվել է հողագործ Յակոբ Պյատսի (1848-1909) ընտանիքում։ Նա եղել է իր ընտանիքի երկրորդ երեխան։ Մայրը՝ Օլգա Տումանովան, ազգությամբ ռուս էր և որդեգրվել էր Վալկի քաղաքագլուխ Ռազումսկու կողմից։ Կոնստանտին Պյատսն ուղղփառ էր։ Լինելով ռուսական բանակի սպա՝ ստացել է սեփական կալվածք։
1898 թվականին ավարտել է Յուրևի համալսարանի (այժմ՝ Տարտուի համալսարան) իրավաբանական ֆակուլտետը։ Ծառայել է ռուսական բանակում։ Եղել է փաստաբան Յ. Պոսկիի օգնականը Ռևելում։ 1901 թվականին Ռևելում հիմնում է «Տեատայա» («Լրաբեր») դեմոկրատական թերթը, հետագայում աշխատել է Տալլինի քաղաքապետարանում (1904-1905 թվականներին` քաղաքային խորհրդական, 1905 թվականին՝ քաղաքագլխի տեղակալ)։
Կոնստանտին Պյատսը մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թվականից գտնվել է Շվեյցարիայում ու Ֆինլանդիայում, հեռակա դատապարտվել է մահապատժի։ 1909 թվականին դատավճիռը չեղյալ է հայտարարվել, Պյատսը վերադարձել է Ռուսաստան, դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։ 1911-1916 թվականներին Պյատսը եղել է «Տալլինա տեատյա» թերթի խմբագիրը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Ռևելի բերդում։
1918 թվականին Կոնստանտին Պյատսը ձերբակալվել է գերմանական իշխանությունների կողմից և հուլիսից մինչև նոյեմբեր գտնվել է Լեհաստանում՝ համակենտրոնացման ճամբարում։ Հայրենիք վերադառնալուց քիչ ժամանակ անց դարձել է վարչապետ ու պաշտպանության նախարար։
1934 թվականի մարտի 12-ին Յոհան Լայդոների հետ իրականացրել է պետական հեղաշրջում։ Ռազմական հեղաշրջման արդյունքում հաստատվեց ավտորիտար կառավարություն ու հայտարարվեց արտակարգ դրություն։ Պյատսը հայտարարվել է պետության պաշտպան (Riigihoidja)։ Քաղաքական բոլոր կուսակցություններն արգելվեցին, ներդրվեց մամուլի գրաքննություն։ 1938 թվականին Կոնստանտին Պյատսն ընտրվել է Էստոնիայի Հանրապետության նախագահ։
Կոնստանտին Պյատսը իշխանությունը կորցրել է 1940 թվականի հունիսին, երբ Էստոնիան միացվել է ԽՍՀՄ-ին։ Պյատսը ձերբակալվել է և ընտանիքի հետ աքսորվել Ուֆա 1940 թվականի հուլիսի վերջին՝ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին պաշտոնապես միացնելուց առաջ (Էստոնիան ԽՍՀՄ-ին միացվել է նույն թվականի օգոստոսի 6-ին)։ 1942 թվականին առանց մեղադրանք ներկայացնելու Պյատսին տեղավորել են Կազանի հոգեբուժական հիվանդանոցում, որ միաժամանակ կալանավայր էր[11]։ Միայն 1952 թվականին է ներկայացվել Կոնստանտին Պյատսի դատավճիռը. նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ։
Նամակներ բանտից
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտարկության տարիներին Կոնստանտին Պյատսը կարողացել է փոխանցել երեք նամակ, որոնք 1970-ական թվականներին հայտնվել են Արևմուտքում։ Առաջին նամակում նա ԽՍՀՄ-ին մեղադրում է Բալթիկայի անեքսիայի համար։ Երկրորդ նամակը խորհրդային իշխանությունների դեմ պայքարելու կոչ է ուղղված հայրենակիցներին։ Երրորդ նամակն ինքնակենսագրական է, դրանում Պյատսը պատմում է բանտում անցկացրած կյանքի մասին։
Էստոնիայի առաջին նախագահը մահացել է 1956 թվականի հունվարի 18-ին Ռասաստանի Կալինինյան շրջանի Բուռաշևո գյուղի հոգեբուժական հիվանդանոցում։ 1990 թվականին վերահուղարկավորվել է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://arvamus.postimees.ee/7966426/fred-puss-tahistame-konstantin-patsi-sunnipaeva-ilmselt-valel-paeval
- ↑ 2,0 2,1 2,2 Пятс Константин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 514. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 106. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ https://web.archive.org/web/20170921000717/http://www.narva.ee/ee/linnakodanikule/tanane_narva/uhiskond/page:510
- ↑ Sveriges statskalender / 1940. Bihang — P. 160.
- ↑ 10,0 10,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Էստոնացիները Տվերում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վեճերի տեղիք տված գիրքը // Էստոնիայի երիտասարդություն, 26.02.2003
- Տալլինում հիշել են Էստոնիայի առաջին նախագահին // Էստոնիայի երիտասարդություն, 31.07.2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Martti Turtola։ Presidentti Konstantin Päts. Viro ja Suomi eri teillä. (Մառտտի Տուրտոլա։ «Նախագահ Կոնստանտին Պյատսը. Էստոնիայի ուղիներն ու Ֆինլանդիան»). Otava, Helsinki 2002, ISBN 951-1-17681-1
- Turtola, Martti։ Kenraali Johan Laidoner ja Viron tasavallan tuho 1939—1940. (Մարտտի Տուռտոլա։ «Գեներալ Լայդոներն ու Էստոնիայի Հանրապետությունը 1939—1940 թթ.»). Otava, Otavan kirjapaino oy 2008, ISBN 978-951-1-22737-3
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1874 ծնունդներ
- Հունվարի 18 մահեր
- 1956 մահեր
- Տալլինի Անտառային գերեզմանատանը թաղվածներ
- Դորպատի կայսերական համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Էստոնիայի նախագահներ
- Փետրվարի 23 ծնունդներ
- Էստոնացի լրագրողներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Էստոնացի հակակոմունիստներ