Կոնստանտին Պյատս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Պյատս
Konstantin Päts
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1874(1874-02-23)[1][2][3]
ԾննդավայրԼիֆլյանդյան նահանգ
Մահացել էհունվարի 18, 1956(1956-01-18)[4][1][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրԿալինինյան նահանգ
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Էստոնիա
Կրոնուղղափառություն
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, փաստաբան և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններԷստոնիայի Հանրապետության նախագահ, Minister of the Interior?, State Elder?, State Elder?, State Elder?, State Elder?, State Elder?, Prime Minister in duties of the State Elder?, President-Regent?, Prime Minister of Estonia? և President of the Riigikogu?
ԿուսակցությունFarmers' Assemblies?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներViktor Päts?
 Konstantin Päts Վիքիպահեստում

Կոնստանտին Պյատս (էստ․՝ Konstantin Päts, փետրվարի 23, 1874(1874-02-23)[1][2][3], Տահկուռաննա, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1956(1956-01-18)[4][1][5][…], Burashevo, Կալինինսկի շրջան, Տվերի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[11]), Էստոնիայի առաջին նախագահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Պյատսը ծնվել է հողագործ Յակոբ Պյատսի (1848-1909) ընտանիքում։ Նա եղել է իր ընտանիքի երկրորդ երեխան։ Մայրը՝ Օլգա Տումանովան, ազգությամբ ռուս էր և որդեգրվել էր Վալկի քաղաքագլուխ Ռազումսկու կողմից։ Կոնստանտին Պյատսն ուղղփառ էր։ Լինելով ռուսական բանակի սպա՝ ստացել է սեփական կալվածք։

1898 թվականին ավարտել է Յուրևի համալսարանի (այժմ՝ Տարտուի համալսարան) իրավաբանական ֆակուլտետը։ Ծառայել է ռուսական բանակում։ Եղել է փաստաբան Յ. Պոսկիի օգնականը Ռևելում։ 1901 թվականին Ռևելում հիմնում է «Տեատայա» («Լրաբեր») դեմոկրատական թերթը, հետագայում աշխատել է Տալլինի քաղաքապետարանում (1904-1905 թվականներին` քաղաքային խորհրդական, 1905 թվականին՝ քաղաքագլխի տեղակալ)։

Կոնստանտին Պյատսը մասնակցել է 1905 թվականի հեղափոխությանը, 1906 թվականից գտնվել է Շվեյցարիայում ու Ֆինլանդիայում, հեռակա դատապարտվել է մահապատժի։ 1909 թվականին դատավճիռը չեղյալ է հայտարարվել, Պյատսը վերադարձել է Ռուսաստան, դատապարտվել մեկ տարվա ազատազրկման։ 1911-1916 թվականներին Պյատսը եղել է «Տալլինա տեատյա» թերթի խմբագիրը։ 1916 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Ռևելի բերդում։

1918 թվականին Կոնստանտին Պյատսը ձերբակալվել է գերմանական իշխանությունների կողմից և հուլիսից մինչև նոյեմբեր գտնվել է Լեհաստանում՝ համակենտրոնացման ճամբարում։ Հայրենիք վերադառնալուց քիչ ժամանակ անց դարձել է վարչապետ ու պաշտպանության նախարար։

1934 թվականի մարտի 12-ին Յոհան Լայդոների հետ իրականացրել է պետական հեղաշրջում։ Ռազմական հեղաշրջման արդյունքում հաստատվեց ավտորիտար կառավարություն ու հայտարարվեց արտակարգ դրություն։ Պյատսը հայտարարվել է պետության պաշտպան (Riigihoidja)։ Քաղաքական բոլոր կուսակցություններն արգելվեցին, ներդրվեց մամուլի գրաքննություն։ 1938 թվականին Կոնստանտին Պյատսն ընտրվել է Էստոնիայի Հանրապետության նախագահ։

Կոնստանտին Պյատսը իշխանությունը կորցրել է 1940 թվականի հունիսին, երբ Էստոնիան միացվել է ԽՍՀՄ-ին։ Պյատսը ձերբակալվել է և ընտանիքի հետ աքսորվել Ուֆա 1940 թվականի հուլիսի վերջին՝ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին պաշտոնապես միացնելուց առաջ (Էստոնիան ԽՍՀՄ-ին միացվել է նույն թվականի օգոստոսի 6-ին)։ 1942 թվականին առանց մեղադրանք ներկայացնելու Պյատսին տեղավորել են Կազանի հոգեբուժական հիվանդանոցում, որ միաժամանակ կալանավայր էր[12]։ Միայն 1952 թվականին է ներկայացվել Կոնստանտին Պյատսի դատավճիռը. նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ամբողջ գույքի բռնագրավմամբ։

Էստոնիայի Հանրապետության ղեկավարները երկրի անկախությա տարեդարձը տոնելիս, 24 փետրվարի, 1940 թ.: Ձախից աջ. գեներալ Յոհան Լայդոներ, Կոնստանտին Պյատս, վարչապետ Յուրի Ուլուոտս

Նամակներ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկության տարիներին Կոնստանտին Պյատսը կարողացել է փոխանցել երեք նամակ, որոնք 1970-ական թվականներին հայտնվել են Արևմուտքում։ Առաջին նամակում նա ԽՍՀՄ-ին մեղադրում է Բալթիկայի անեքսիայի համար։ Երկրորդ նամակը խորհրդային իշխանությունների դեմ պայքարելու կոչ է ուղղված հայրենակիցներին։ Երրորդ նամակն ինքնակենսագրական է, դրանում Պյատսը պատմում է բանտում անցկացրած կյանքի մասին։

Էստոնիայի առաջին նախագահը մահացել է 1956 թվականի հունվարի 18-ին Ռասաստանի Կալինինյան շրջանի Բուռաշևո գյուղի հոգեբուժական հիվանդանոցում։ 1990 թվականին վերահուղարկավորվել է Տալլինի Մետսակալմիստու գերեզմանատանը։

Կոնստանտին Պյատսը բանտում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 Пятс Константин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 514. — ISBN 978-951-37-7005-1
  7. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 106. — ISBN 978-951-37-7005-1
  8. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
  9. https://web.archive.org/web/20170921000717/http://www.narva.ee/ee/linnakodanikule/tanane_narva/uhiskond/page:510
  10. Sveriges statskalender / 1940. Bihang — P. 160.
  11. 11,0 11,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  12. «Էստոնացիները Տվերում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martti Turtola։ Presidentti Konstantin Päts. Viro ja Suomi eri teillä. (Մառտտի Տուրտոլա։ «Նախագահ Կոնստանտին Պյատսը. Էստոնիայի ուղիներն ու Ֆինլանդիան»). Otava, Helsinki 2002, ISBN 951-1-17681-1
  • Turtola, Martti։ Kenraali Johan Laidoner ja Viron tasavallan tuho 1939—1940. (Մարտտի Տուռտոլա։ «Գեներալ Լայդոներն ու Էստոնիայի Հանրապետությունը 1939—1940 թթ.»). Otava, Otavan kirjapaino oy 2008, ISBN 978-951-1-22737-3