Կոնստանտին Բիբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Բիբլ
Ծնվել էփետրվարի 26, 1898(1898-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍլավետին[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 12, 1951(1951-11-12)[4][1][2][…] (53 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[4][2][3]
ԳերեզմանQ38096120?
Գրական անունJiří Dörfler[2], K. Bava[2], Konstanty[2] և K. Slavětínský[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ և պոետիզմ
Ուշագրավ աշխատանքներՆոր Իկար
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ԱմուսինMarie Bieblová?[5]
ԱզգականներArnošt Ráž?[5]
Изображение автографа
Կոնստանտին Բիբլ Վիքիքաղվածքում
 Konstantin Biebl Վիքիպահեստում

Կոնստանտին Բիբլ (չեխ․՝ Konstantin Biebl, փետրվարի 26, 1898(1898-02-26)[1][2][3][…], Սլավետին[2][3] - նոյեմբերի 12, 1951(1951-11-12)[4][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][2][3]), չեխ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Բիբլը ծնվել է 1898 թվականին Սլավետին փոքրիկ քաղաքում, ատամնաբույժի ընտանիքում։ 1916 թվականին հայրը ինքնասպանություն է գործել։ Նույն տարում Կոնստանտինը զորակոչվել է բանակ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, մարտնչել է Գալիցիայում և Բալկանյան ճակատում։ Պատերազմից հետո բուժվել է տուբերկուլյոզից։ 1921-1924 թվականներին Բռնո քաղաքում եղել է գրական միավորման անդամ, 1934 թվականին Պրահայում մասնակցել է սյուրռեալիստական խմբավորման ձևավորմանը[6]։ 1949 թվականին Կառլովի Վարիիում բուժվել է պանկրեատիտից։

1951 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Պրահայի իր տան պատուհանից[7]։ Ինքնասպանության պատճառն անհայտ է մնացել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Բիբլը ստեղծագործական կյանքի առաջին շրջանում հարել է պոեզիայի «Պրոլետարական» ապա «Պոետիզմ» ուղղությանը։ Տարվել է նաև սյուրռեալիզմով։ Երկար տարիներ եղել է Վոլկերի և Նեզվալի ազդեցության տակ, բայց ի վերջո գտել է իր սեփական ճանապարհը։ Բիբլի առաջին՝ «Ճանապարհ դեպի մարդիկ» ժողովածուն լույս է տեսել 1923 թվականին։ Բիբլը իր ստեղծագործություններով և հասարակական գործունեությամբ պայքարել է բռնության ու դաժանության, կեղծիքի ու խավարամոլության դեմ։ Նրա համար կոմունիզմ և պոեզիա բառերը հոմանիշ էին «մարդու երջանկություն» արտահայտությանը[8]։

  • «Նավից, որը թեյ և սուրճ է բերում», 1927
  • «Նոր Իկար», 1929
  • «Գիշերվա հայելին», 1930
  • «Առանց սարսափի», 1951

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Čeští spisovatelé 20. století. Praha : Československý spisovatel, 1985. S. 33–37.
  • FORST, Vladimír, a kol. Lexikon české literatury : osobnosti, díla, instituce. 1. A-G. Praha : Academia, 1985. 900 s. ISBN 80-200-0797-0.
  • Osobnosti - Česko : Ottův slovník. Praha : Ottovo nakladatelství, 2008. 823 s. ISBN 978-80-7360-796-8. S. 52.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Библ Константин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 http://www.slovnikceskeliteratury.cz/showContent.jsp?docId=13
  6. «Biebl Konstantin» (չեխերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  7. «KDO BYL KDO v našich dějinách ve 20. století». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  8. Չեխ բանաստեղծներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բիբլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բիբլ» հոդվածին։