Իրժի Վոլկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վոլկեր Իրժիից)
Իրժի Վոլկեր
չեխ․՝ Jiří Wolker
Ծնվել էմարտի 29, 1900(1900-03-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊրոստեյով[4][5][6]
Վախճանվել էհունվարի 3, 1924(1924-01-03)[1][2][3][…] (23 տարեկան)
Վախճանի վայրՊրոստեյով[4][6]
ԳերեզմանՊրոստեյով
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, դրամատուրգ, գրող, արձակագիր, թատերական քննադատ և գրական քննադատ
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[5]
Ուշագրավ աշխատանքներHost do domu? և Těžká hodina?
ԱնդամակցությունՍկաուտիզմ
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Изображение автографа
Իրժի Վոլկեր Վիքիքաղվածքում
 Jiří Wolker Վիքիպահեստում
Իրժի Վոլկերի հայրենի տունը

Իրժի Վոլկեր (չեխ․՝ Jiří Wolker, մարտի 29, 1900(1900-03-29)[1][2][3][…], Պրոստեյով[4][5][6] - հունվարի 3, 1924(1924-01-03)[1][2][3][…], Պրոստեյով[4][6]), չեխ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրժի Վոլկերը ծնվել է 1900 թվականի մարտի 29-ին Պրոսնիցում, Ֆերդինանդ Վոլկերի հարուստ ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքի գիմնազիայում, որից հետո իրավունք է ուսումնասիրել Պրահայում։

Իրժի Վոլկերը հրատարակել է բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «Հյուր տանը» (Host do domu), «Դժվար ժամ» (Těžká hodina), «Հետմահու բանաստեղծություններ» (Pozůstalost), ինչպես նաև «Սուրբ Կոպոչեկկ» (Svatý Kopeček) պոեմը, որ գրվել են 1918-1923 թվականներին։ Նրա ստեղծագործությունները նշանակալի ներդրում են չեխական գրականության մեջ։ Իր ստեղծագործություններում Իրժի Վոլկերը ուշադրության է արժանացնում գլխավորապես բարոյագիտության հարցերին («Բալլադ հնոցապանի աչքերի մասին», «Բալլադ չծնված երեխայի մասին» և այլն)։ Իրժի Վոլկերի ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել չեխական գրականության վրա։

Իրժի Վոլկերը մահացել է 1924 թվականի հունվարի 3-ին տուբերկուլյոզից։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dílo Jiřího Wolkera. — Praha. 1926.
  • Götz F.։ Jasnící se horízont. — Praha. 1926.
  • Šalda F. X.։ O nejmladší poesii české. — Praha. 1928.
  • Václavek B.։ Od umění k tvorbě. — Praha. 1928.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bohuš Balajka։ Přehledné dějiny literatury II. Prague։ Fortuna, 2005. ISBN 80-7168-781-2
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրժի Վոլկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրժի Վոլկեր» հոդվածին։