Jump to content

Կոնստանտին Բիբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտին Բիբլ
Ծնվել էփետրվարի 26, 1898(1898-02-26)[1][2][3][…]
ԾննդավայրՍլավետին[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 12, 1951(1951-11-12)[4][1][2][…] (53 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[4][2][3]
ԳերեզմանQ38096120?
Գրական անունJiří Dörfler[2], K. Bava[2], Konstanty[2] և K. Slavětínský[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և արձակագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա
Գրական ուղղություններսյուրռեալիզմ և պոետիզմ
Ուշագրավ աշխատանքներՆոր Իկար
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
ԱմուսինMarie Bieblová?[5]
ԱզգականներArnošt Ráž?[5]
Изображение автографа
Կոնստանտին Բիբլ Վիքիքաղվածքում
 Konstantin Biebl Վիքիպահեստում

Կոնստանտին Բիբլ (չեխ․՝ Konstantin Biebl, փետրվարի 26, 1898(1898-02-26)[1][2][3][…], Սլավետին[2][3] - նոյեմբերի 12, 1951(1951-11-12)[4][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][2][3]), չեխ բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Բիբլը ծնվել է 1898 թվականին Սլավետին փոքրիկ քաղաքում, ատամնաբույժի ընտանիքում։ 1916 թվականին հայրը ինքնասպանություն է գործել։ Նույն տարում Կոնստանտինը զորակոչվել է բանակ, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, մարտնչել է Գալիցիայում և Բալկանյան ճակատում։ Պատերազմից հետո բուժվել է տուբերկուլյոզից։ 1921-1924 թվականներին Բռնո քաղաքում եղել է գրական միավորման անդամ, 1934 թվականին Պրահայում մասնակցել է սյուրռեալիստական խմբավորման ձևավորմանը[6]։ 1949 թվականին Կառլովի Վարիիում բուժվել է պանկրեատիտից։

1951 թվականի նոյեմբերի 12-ին ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Պրահայի իր տան պատուհանից[7]։ Ինքնասպանության պատճառն անհայտ է մնացել։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Բիբլը ստեղծագործական կյանքի առաջին շրջանում հարել է պոեզիայի «Պրոլետարական» ապա «Պոետիզմ» ուղղությանը։ Տարվել է նաև սյուրռեալիզմով։ Երկար տարիներ եղել է Վոլկերի և Նեզվալի ազդեցության տակ, բայց ի վերջո գտել է իր սեփական ճանապարհը։ Բիբլի առաջին՝ «Ճանապարհ դեպի մարդիկ» ժողովածուն լույս է տեսել 1923 թվականին։ Բիբլը իր ստեղծագործություններով և հասարակական գործունեությամբ պայքարել է բռնության ու դաժանության, կեղծիքի ու խավարամոլության դեմ։ Նրա համար կոմունիզմ և պոեզիա բառերը հոմանիշ էին «մարդու երջանկություն» արտահայտությանը[8]։

  • «Նավից, որը թեյ և սուրճ է բերում», 1927
  • «Նոր Իկար», 1929
  • «Գիշերվա հայելին», 1930
  • «Առանց սարսափի», 1951

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Čeští spisovatelé 20. století. Praha : Československý spisovatel, 1985. S. 33–37.
  • FORST, Vladimír, a kol. Lexikon české literatury : osobnosti, díla, instituce. 1. A-G. Praha : Academia, 1985. 900 s. ISBN 80-200-0797-0.
  • Osobnosti - Česko : Ottův slovník. Praha : Ottovo nakladatelství, 2008. 823 s. ISBN 978-80-7360-796-8. S. 52.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 1 2 3 4 5 6 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 1 2 3 4 Библ Константин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 1 2 Slovník české literatury po roce 1945 (չեխերեն) — Ústav pro českou literaturu AV ČR.
  6. ↑ «Biebl Konstantin» (չեխերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  7. ↑ «KDO BYL KDO v našich dějinách ve 20. století». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  8. ↑ Չեխ բանաստեղծներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բիբլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Բիբլ» հոդվածին։