Կիրովի սպանությունը
Կիրովի սպանությունը | |
---|---|
Տեսակ | քաղաքական սպանություն |
Տարեթիվ | 1934 թվականի դեկտեմբերի 1 |
Զոհվածներ | 1 |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Կազմակերպիչներ | Լեոնիդ Նիկոլաև |
Լենինգրադի կուսակցական կազմակերպության ղեկավար, Քաղբյուրոյի անդամ, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Սերգեյ Միրոնովիչ Կիրովի սպանությունը տեղի է ունեցել 1934 թվականի դեկտեմբերի 1-ին, Սմոլնիում։ Սպանությունը ի կատար է ածել Լեոնիդ Նիկոլաևը։
Իրադարձությունների ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրովի սպանության առաջին փորձը Նիկոլաևը ծրագրել էր իրականացնել 1934 թվականի հոկտեմբերի 15-ին։ Նա այդ օրը ձերբակալվել է Կիրովի տան մոտ, սակայն, ներկայացնելով կուսակցական տոմս և զենքի թույլտվություն, ազատ է արձակվել։
1934 թվականի դեկտեմբերի 1-ին, ժամը 16։30-ի սահմաններում, Նիկոլաևը Կիրովին դարանակալել է աշխատասենյակի մոտ՝ Սմոլնիի երրորդ հարկում գտնվող միջանցքում և ատրճանակից կրակել նրա ծոծրակին։ Մարդասպանը փորձել է ինքնասպան լինել՝ կրակելով ինքն իրեն, սակայն վրիպել և կորցրել է գիտակցությունը։ Ձերբակալվել է դեպքի վայրում, շոկային վիճակում և տեղափոխվել է N 2 հոգեբուժարան, ուր անհրաժեշտ միջոցառումներից հետո՝ երեկոյան, մոտ ժամը իննին եկել է գիտակցության։
Քննություն, դատ և մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլաևի և Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատից (ՆԳԺԿ) նրա ծանոթների դեմ քրեական գործ է հարուցվել «Լենինգրադյան կենտրոնի» կողմից ղեկավարվող գաղտնի զինովևյան կազմակերպությանը մասնակից լինելու համար։ ՆԳԺԿ ղեկավարները, Հ. Յագոդան և նրա տեղակալները փորձում էին «մեղմ» սաբոտաժի ենթարկել նախկին ընդդիմադիրներ Զինովևի, Կամենևի և նրանց կողմնակիցների՝ Կիրովի սպանությանը մասնակից լինելու վերաբերյալ Ստալինի պարտադրած վարկածը։ Սակայն Ն. Ի. Եժովը, չեկիստների հանդեպ դժգոհությունից ելնելով, քննությունը դրել է «անհրաժեշտ» ճանապարհի վրա։ Ինքը՝ Եժովը, այսպես է հիշում այդ մասին 1937 թվականի փետրվար-մարտյան պլենումում՝
… Սկսեց ընկ. Ստալինը, ինչպես հիմա եմ հիշում, կանչեց ինձ և Կոսարևին և հրահանգեց՝ «Փնտրե՛ք մարդասպանին զինովևականների մեջ»։ Ես պետք է ասեմ, որ չեկիստները չէին հավատում դրան և, ամեն դեպքում, ապահովագրում էին իրենց մեկ այլ ուղղությամբ՝ արտասահմանյան գծով, գուցե այնտեղ ինչ-որ բան պարզվի…[1] |
1934 թվականի դեկտեմբերի 28-ին և 29-ին Լենինգրադում ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի արտագնա նիստը Վասիլի Ուլրիխի նախագահությամբ քննեց Նիկոլաևի և ևս 13 ամբաստանյալների (Անտոնով, Զվեզդով, Յուսկին, Սոկոլով, Կոտոլինով, Շատսկի, Թոլմազով, Մյասնիկով, Հանիկ, Լևին, Սոսկիցկի, Ռումյանցև և Մանդելշտամ) գործը։ Ամբաստանյալների մեծ մասն իրեն մեղավոր չճանաչեց։ Նիկոլաևը ինքնախոստովանական ցուցմունքները հաստատել է միայն այն բանից հետո, երբ Ուլրիխը նրան հարցաքննել է մյուս ամբաստանյալների բացակայությամբ։ 1934 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 5-ն անց 45 րոպեին հրապարակվեց Նիկոլաևի և մահապատժի դատապարտված մյուս բոլոր դատապարտյալների դատավճիռը. արդեն մեկ ժամ անց նրանք գնդակահարվեցին։ Ուղեկցորդ պահակի պատմածի համաձայն, լսելով դատավճիռը, Նիկոլաևը բղավել է՝ «Խաբեցի՜ն»[2][3][4]։
Հետագա ճնշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլդա Դրաուլեին՝ Նիկոլաևի կնոջը, Կիրովի սպանությունից հետո նախ հեռացրեցին կուսակցությունից։ Նույն ամսին նա ձերբակալվեց և գնդակահարվեց 1935 թվականի մարտի 10-ին։ Ճնշումների ենթարկվել են նաև Նիկոլաևի մյուս բարեկամներն ու ծանոթները՝ մայրը, եղբայրը, քույրերը, զարմիկը, կնոջ հարազատները։
Պատմաբան Յու. Ն. Ժուկովը հաստատել է, որ անմիջական մարդասպանից բացի, մեղադրվել են նաև Նիկոլաևի մերձավոր և հեռավոր ազգականները։ Գնդակահարվել են նրա կնոջ քույրը՝ Օ. Դրաուլեն և նրա ամուսինը՝ Ռ.Կուլիշերը։ Հինգ դատավարությունների արդյունքում գնդակահարության է դատապարտվել 17 մարդ, ազատազրկման՝ 76-ը, աքսորի՝ 30-ը։ 988 հոգի արտաքսվել է, այդ թվում՝ զինովյովևյան խմբից նախկին ընդդիմադիրներ։ Ավելի ուշ բռնադատվել են շուրջ 12 հազար «սոցիալապես օտար տարրեր», մասնավորապես՝ նախկին ազնվականներ, սենատորներ, գեներալներ, մտավորականներ[5]։
Սպանության վարկածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշում է պատմաբան Օ. Խլևնյուկը, Կիրովը Ստալինի հավատարիմ զինակիցն էր և դարձել է միայնակ գործող Լեոնիդ Նիկոլաևի մահափորձի զոհը, սակայն Խրուշչովի օրոք վարկած առաջացավ, որ Կիրովը, ինչ-որ ընդդիմության գլուխ անցած, հակադրվել է Ստալինին, ինչի պատճառով էլ սպանվել է Ստալինի ցուցումով, սակայն այդ գործը քննած և դավադրության ապացույցներ որոնող մի շարք հանձնաժողովներ ուղղակի հանցանշաններ չեն գտել[6]։ 1961 թվականին Խրուշչովին նամակ են հանձնել ռազմական կոլեգիային կից հատուկ պալատի ուղեկցորդ պահակից, որում հաստատվում էր, որ Նիկոլաևը հետաքննության ժամանակ զրպարտել է մյուս մեղադրյալներին[7][8]։
Ստալինի մասնակցության վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն. Ս. Խրուշչովն իր հուշերում հաստատում է, որ Կիրովի սպանությունը կազմակերպել են Ստալինը և ԽՍՀՄ ՆԳԺԿ-ն[9]։ ԽՄԿԿԿ-ի 20-րդ համագումարից հետո Խրուշչովի նախաձեռնությամբ հարցի հետաքննության համար ստեղծվել է ԽՄԿԿ Կենտկոմի հատուկ հանձնաժողով՝ Ն. Մ.Շվերնիկի գլխավորությամբ՝ կուսակցական գործիչ Օ. Գ. Շատունովսկայայի մասնակցությամբ։ Հանձնաժողովի նյութերը չեն հրապարակվել Խրուշչովի օրոք, ով Շատունովսկայայի միջոցով հայտարարել է, որ արդյունքները կհրապարակվեն 15 տարի անց[10]։ Վ. Մ. Մոլոտովը 1979 թվականին պնդում էր, որ հանձնաժողովը հաստատել Է Ստալինի մասնակցությունը սպանությանը, իսկ Խրուշչովը հրաժարվել է հրապարակել նրա համար ոչ շահավետ նյութերը[11]։ Ավելի ուշ Շատունովսկայան վստահություն է հայտնել, որ Ստալինին վարկաբեկող փաստաթղթերը վերացվել են։ 1989 թվականի հունիսի 13-ի Ա. Ն. Յակովլևին ուղղված իր նամակում նա թվարկել է իր կողմից առանձնացված և գործից կորած կոնկրետ փաստաթղթերը[12][13]։
1990 թվականին ԽՍՀՄ դատախազության դատախազա-քննչական բրիգադի, գլխավոր զինվորական դատախազության և ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի կողմից ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական վերահսկողության կոմիտեի աշխատակիցների հետ անցկացված հետաքննության ընթացքում տրվել է եզրակացություն[14], որ ՆԳԺԿ մարմինների և անձամբ Ստալինի ներգրավվածությունը չի հայտնաբերվել։ ՌԽՖՍՀ-ի կոմկուսի կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի գրության մեջ, որը ստուգել է Շատունովսկայայի հայտարարությունը, նշվել է, որ ՆԳԺԿ-ի քննիչները «Նիկոլաևին արհեստականորեն կապել են զինովևյան ընդդիմության նախկին մասնակիցներ Կոտոլինովի, Ռումյանցևի, Տոլմազովի և այլոց (ընդամենը 13 մարդ) հետ, կեղծել են քաղաքացիների մեծ խմբի քրեական գործերը»՝ այն քաղաքացիների, որոնք հետագայում գնդակահարվել են[15]։
Չնայած դատախազության նման որոշմանը, գրականության մեջ հաճախ տեսակետներ են հնչում ինչպես Կիրովի սպանությանը Ստալինի մասնակցության[16][17] (ներառյալ դատախազության տարբերակը՝ Նիկոլաևը սուբյեկտիվ կերպով միայնակ է գործել սեփական մտադրություններով, իսկ Ստալինն իմացել է դրանց մասին և թույլ է տվել սպանությունը կատարել), այնպես էլ միայնակ մարդասպանի վարկածի մասին[18][19]։
Կիրովի սպանության պահին Լենինգրադի ՆԳԺԿ-ի ղեկավար Ֆ. Դ. Մեդվեդը իր մտերիմ ընկեր Դ. Բ. Սորոկինի հետ ունեցած անկեղծ զրույցում հաստատել է՝ «...սպանության գաղափարի ոգեշնչողը Ստալինն էր, կատարողները՝ Յագոդան և Զապորոժեցը»։ Մեդվեդի այս ասածների մասին Սորոկինը գրել է 1960-ական թվականներին ԽՄԿԿ Կենտկոմին[20]։
Իր գրքում Ռ. Ա. Մեդվեդևը, վերլուծելով կուսակցության XVII համագումարի քվեարկության արդյունքները, գրում է. "«Նա (Ստալինը) վտանգ էր զգում իր վիճակի և իր իշխանության համար, և այդ վտանգն անձնավորվել էր իր համար՝ ի դեմս Ս. Մ. Կիրովի և XVII համագումարի շատ պատվիրակների»[21]։ Այնուհետև Մեդվեդևը գրում է, որ «նշված գործերում որևէ տվյալներ չկան 1928-1934 թվականներին Կիրովի դեմ մահափորձի նախապատրաստման, ինչպես նաև այդ հանցագործությանը ՆԳԺԿ-ի մարմինների և Ստալինի մասնակցության մասին»։
1990 թվականին ԽՍՀՄ դատախազության և ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ Մեդվեդևի ամբողջ տեղեկատվությունը հիմնված էր չհաստատված լուրերի վրա[22]։ Վիկտոր Բալանը պնդել է, որ բոլոր ապացույցները և վկաները ոչնչացվել են[23]։
Խորհրդային և ռուս պատմաբան Վադիմ Զախարովիչ Ռոգովինը գրում է. «30-ական թվականների խորհրդային պատմության բոլոր հետազոտողները համակարծիք են այն հարցում, որ Կիրովի վրա արված կրակոցը Ստալինին թույլ տվեց գրեթե առանց դիմադրության ահաբեկչություն սանձազերծել այդ լկտի սպանությունից շփոթված, քարացած երկրում։ Սակայն մինչ օրս պահպանվում են պատկերացումներն այն մասին, որ այդ ողբերգությունը կա՛մ պատկանում է պատմության մեջ հաճախակիացած, մանրակրկիտ նախապատրաստված քաղաքական սպանությունների, որոնք մինչև վերջ երբեք չեն բացահայտվում, կա՛մ պատմական հանգամանքների այն հազվադեպ դիպվածիների թվին, որոնք բավականին հստակ համապատասխանում են որոշակի առաջնորդի շահերին, այնպես, որ նրա հասցեին կասկածները մնում են ընդմիշտ»[24]։
«Տրոցկիստ-զինովևյան կենտրոնի» վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանությունների կողմից առաջադրված վարկածի համաձայն՝ Կիրովին սպանել են «Տրոցկիստ-զինովևյան կենտրոնի» ներկայացուցիչները՝ Լ. Բ. Կամենևի և Գ. Ե. Զինովևի գլխավորությամբ։ Սակայն 1934 թվականին ո՛չ մեկը, ո՛չ մյուսը որևէ կառավարական պաշտոն չեն զբաղեցրել և չէին կարող կազմակերպել մարդասպանի մուտքը դեպի մանրակրկիտ պահպանվող Կիրովը։ 1934 թվականին Կենտրոնական կոմիտեի անդամ Ն. Ս. Խրուշչովը գրել է՝
…Նիկոլաևը այնուհետև մուտք է գործել Սմոլնի, եղել է կուսակցության մարզկոմի աստիճանավանդակում, որտեղ աշխատել է Կիրովը, այնտեղ հանդիպել և սպանել է նրան։ Առանց իշխանություն ունեցող անձի օգնության դա ընդհանրապես հնարավոր չէր անել, քանի որ դեպի Սմոլնի տանող բոլոր մուտքերը պահպանվում էին, իսկ հատկապե՛ս հսկվում էր այն մուտքը, որից օգտվում էր Կիրովը[25] |
Անձնական դրդապատճառներով սպանության վարկած
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջ է քաշվել նաև խանդի հողի վրա Կիրովի սպանության վարկածը[26][27]։ Լենինգրադում շրջանառվող լուրերի համաձայն՝ Կիրովը մտերիմ հարաբերություններ է ունեցել Միլդա Դրաուլեի՝ Նիկոլաևի կնոջ հետ։ Սերգեյ Միրոնովիչը հայտնի էր կանանց, հատկապես Մարիինյան թատրոնի բալետի պարուհիների շրջանում։ Սակայն Ստալինը շահագրգռված չի եղել այս վարկածի մեջ. Միլդա Դրաուլեն հարցաքննվել է և շուտով դատապարտվել գնդակահարության[28]։
Սպանության հետաքննությանը մասնակցած Հենրի Լյուշկովի խոսքով՝ «Նիկոլաևն անտարակույս չի պատկանել Զինովևի խմբին։ Նա վեհության մոլուցքով տառապող աննորմալ մարդ էր։ Նա որոշել էր մեռնել, որպեսզի պատմության մեջ մնա որպես հերոս։ Դա երևում է նրա օրագրից»։
Լ. Պ. Բերիայի որդին՝ Սերգոն նշել է՝ «Երբ սպանեցին Կիրովին, հայրս աշխատում էր Վրաստանում, բայց ավելի ուշ պատմում էր, որ ոչ մի դավադրություն, ինչպես գրում էին թերթերը, չի եղել։ Մարդասպանը գործել է միայնակ։ Արդեն ղեկավարելով ՆԳԺԿ-ն՝ հայրս, բնականաբար, վերադարձել է այդ ողբերգական պատմությանը և փորձել վերականգնել կատարվածի մանրամասները, բայց որևէ փաստաթուղթ, որը թույլ կտար այլ կերպ մեկնաբանել Սերգեյ Միրոնովիչի մահը, չի գտել»[29]։
Նիկոլաևի օրագիրը գաղտնազերծվել է 2009 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դրանում առկա գրառումների համաձայն՝ Նիկոլաևը որոշել է վրեժխնդիր լինել Կիրովից Կուսակցության պատմության ինստիտուտից իրեն հեռացնելու համար, որից հետո նա գործազուրկ է դարձել։ Նիկոլաևը իրեն համեմատել է Անդրեյ Ժելյաբովի հետ, ով սպանել է Ալեքսանդր II-ին[30]։
Կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեղարվեստական ֆիլմ «Միֆ Լեոնիդի մասին» (1991)
- Գեղարվեստական ֆիլմ «Մեծ քաղաքացին» (1938)
- Պատմական սերիալ «Վլասիկ. Ստալինի ստվերը» (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хлевнюк О. В. Хозяин. Сталин и утверждение сталинской диктатуры. М., РОССПЭН, 2012. С. 262.
- ↑ В. Роговин. Сталинский неонэп. Гл. XIII. Процесс Николаева-Котолынова, со ссылками на журналы: Родина. 1989. № 7. С. 74; Вопросы истории. 1989. № 6. С. 109—110.
- ↑ Сталин: время, люди, Империя — Сообщение Արխիվացված 2012-03-08 Wayback Machine Агранова по делу Л. Николаева(չաշխատող հղում)
- ↑ «Сталин: время, люди, Империя — Запрещенный Сталин». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Юрий ЖУКОВ — N12 (2004). «Сталин: иной взгляд». Наш современник. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Павел Щелин (2015 թ․ օգոստոսի 29). «Нелепые исторические подделки» (ռուսերեն). Lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Родина. 1989. № 7. С. 74
- ↑ Вопросы истории. 1989. № 6. С. 109—110.
- ↑ Хрущёв Н. С. Время. Люди. Власть. Воспоминания. Ч. I. Начало пути. Убийство Кирова
- ↑ В. Роговин. Сталинский неонэп. Гл. X. Убийство Кирова
- ↑ Цит. по: Сто сорок бесед с Молотовым. Из дневника Ф. Чуева. — М: Терра, 1991. — ISBN 5-85255-042-6
- ↑ «Письмо О.Г. Шатуновской А.Н. Яковлеву об обстоятельствах убийства С.М. Кирова». alexanderyakovlev.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Григорий Померанц. Следствие ведёт каторжанка. — М.: ПИК, 2004. — ISBN 5-7358-0270-4
- ↑ Справка работников Прокуратуры СССР и Следственного отдела КГБ СССР по поводу записки А. Н. Яковлева «Некоторые соображения по итогам изучения обстоятельств убийства С. М. Кирова», 14 июня 1990 // www.alexanderyakovlev.org
- ↑ Записка Центральной Контрольной Комиссии КП РСФСР в ЦК КПСС о результатах проверки заявлений О. Г. Шатуновской об обстоятельствах убийства С. М. Кирова, 22 августа 1991 // www.alexanderyakovlev.org
- ↑ Наумов В. П., Хлевнюк О. В. Долгожитель. // Аргументы и факты № 05 (89) от 10 марта 2006 г. Արխիվացված 2012-12-15 Wayback Machine
- ↑ Аргументы и факты № 06 (90) от 24 марта 2006 г. Արխիվացված 2012-12-15 Wayback Machine); Хлевнюк О. В. Политбюро. Механизмы политической власти в 30-е годы. Արխիվացված 2013-06-03 Wayback Machine — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 1996. — ISBN 5-86004-050-4
- ↑ Интервью с Ю. Н. Жуковым; Ю. Н. Жуков — д.и.н. и вед.н.с. РАН // Российская газета
- ↑ Кирилина А. Рикошет, или Сколько человек убито выстрелом в Смольном. — СПб.: О-во «Знание» России, 1993. — ISBN 5-7320-0387-8 ; Павел Судоплатов. Спецоперации. Արխիվացված 2019-09-23 Wayback Machine
- ↑ М. П. Шрейдер. НКВД изнутри. Записки чекиста. — М.: Возвращение, 1995. — С. 506. — ISBN 5-7157-0062-0
- ↑ Р. А. Медведев. О Сталине и сталинизме. — М.: Прогресс, 1990. — 488 с. — ISBN 5-01-002546-9 — Тираж 500000 экз.
- ↑ Справка Прокуратуры СССР и Следственного отдела КГБ СССР по поводу записки А. Н. Яковлева «Некоторые соображения по итогам изучения обстоятельств убийства С. М. Кирова», 14 июня 1990 года
- ↑ Балан В. Сталин и убийство Кирова Արխիվացված 2012-12-04 Wayback Machine // Лебедь. 1 декабря 2002, № 300.
- ↑ Роговин В. З. «Сталинский неонэп».
- ↑ «Н. С. Хрущев об убийстве Кирова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Киров был застрелен на любовнице». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ «Киров умер со спущенными штанами». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Юрий Жуков (2004 թ․ դեկտեմբերի 1). «Роковой выстрел» (ռուսերեն). Вокруг Света. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Берия С.Л. «Мой отец-Лаврентий Берия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Мотивом убийства Кирова названа месть». Վերցված է 2017 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Убийство Кирова» Фильм Алексея Пивоварова (НТВ) из серии «Дело темное»
- «Энциклопедия Смерти. Хроники Харона» Часть 2: Словарь избранных Смертей
- Постановление Президиума ЦИК СССР от 1 декабря 1934 года Արխիվացված 2017-09-13 Wayback Machine. 01.12.1934. Проект Российского военно-исторического общества «100 главных документов российской истории».
- Гибель Кирова. Факты и версии Արխիվացված 2016-12-31 Wayback Machine // Родина: Российский исторический иллюстрированный журнал /.- М.:Родина-пресс .-2005 .-№ 3
- Документы относящиеся к расследованию убийства Кирова и к репрессиям, за ним последовавшим
- Мы нагнали такой величайший, подобающий революции страх
- Чисто партийное убийство Արխիվացված 2019-09-19 Wayback Machine