Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ
Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Կաղամբածաղկավորներ (Brassicales) |
Ընտանիք | Կաղամբազգիներ (Brassicaceae) |
Տրիբա | Alysseae |
Ցեղ | Կեղծճանկաթաթիկ (Clypeola) |
Տեսակ | Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ (C. dichotoma) |
Միջազգային անվանում | |
Clypeola dichotoma |
Կեղծճանկաթաթիկ դիխոտոմիկ (լատին․՝ Pseudoanastatica dichotoma), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիխոտոմիկ, 3-10 սմ ցողունով, միամյա, նուրբ բույս է։ Տերևները երկարավուն են, 5 ջղերով։ Ծաղկաբույլը կարճացած ողկույզ է և ծածկված է վերին տերևներով։ Ծաղիկները դեղին են, քառատիպ։ Պատիճակները ծածկված են պարզ գլխիկավոր մազիկներով, ձվաձև են, տափակ, միաբույն և միասերմ[1]։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է Երևանի (Վեդի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Ենգիջա, Երախի և Ուրծի լեռնաշղթաներ) ֆլորիստիկական շրջանում։ Հանդիպում է նաև |Նախիջևանում, Արևելյան Անդրկովկասում, Իրանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ ամսին, պտղակալում՝ մայիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն Արարատի մարզում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կապված անթրոպոգեն գործոնների հետ՝ տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|
|