Կարմեն Էռերա
Կարմեն Էռերա իսպ.՝ Carmen Herrera | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավանա, Կուբա[4] |
Վախճանվել է | փետրվարի 12, 2022[5] (106 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Ազգություն | կուբայական ծագմամբ ամերիկացիներ |
Քաղաքացիություն | Կուբա |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Հավանայի համալսարան և Marymount School, Paris? |
Մասնագիտություն | նկարչուհի, քանդակագործ և արվեստագետ |
Ոճ | մինիմալիզմ[7][2], Օպտիկական արվեստ[7], կոնկրետ արվեստ[7], hard-edge painting?[7], մոդերն[7], geometric abstraction?[8] և աբստրակտ էքսպրեսիոնիզմ[2] |
Ժանր | աբստրակցիոնիզմ[2], shaped canvas?[2] և geometric abstraction? |
Carmen Herrera (painter) Վիքիպահեստում |
Կարմեն Էռերա (իսպ.՝ Carmen Herrera, մայիսի 31, 1915[1][2][3][…], Հավանա, Կուբա[4] - փետրվարի 12, 2022[5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), կուբաամերիկացի նկարչուհի, 2020 թվականի մայիսին նա դարձել է 105 տարեկան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռերան ծնվել է Հավանայում, 1915 թվականին։ Նա յոթ քույրերից ու եղբայրներից մեկն էր։ Նրա հայրը եղել է «El Mundo» թերթի հիմնադիր-խմբագիրը, իսկ մայրը՝ լրագրող[9]։ 1938 թվականին Էռերան Հավանայի համալսարանում ուսումնասիրել է ճարտարապետություն, որից հետո անցում է կատարել նկարչության՝ պահպանելով սերը ուղիղ գծերի և պարզ ձևերի հանդեպ։ Մինչև 1950-ական թվականների սկիզբը Էռերան փոխ առ փոխ ապրել է Կուբայում և Փարիզում։ Փարիզում հաճախակի է եղել Ֆրեդ Քլեյն և Մարի Ռայմոն նկարիչ-ամուսինների արվեստանոցում, որոնք անընդհատ շտապել են տուն, կերակրել իրենց երեխային։ Պարզվեց, որ այդ երեխան 20-ամյա Իվ Քլեյնն է, որն այդ ժամանակ զբաղվում էր մարտարվեստով և արդեն առաջին քայլերն էր անում նկարչության մեջ։
1939 թվականին Էռերան ամուսնացել է անգլերենի ուսուցիչ Ջեսսի Լևենտալի հետ (1902-2000), որի հետ ծանոթացել էր 1937 թվականին, երբ Ջեսսին Կուբա էր ժամանել Նյու Յորքից։ 1948 թվականին Հրերան ամուսնու հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել են մոտ հինգ տարի։
1954 թվականին Էռերան ամուսնու հետ մեկնել է Նյու Յորք։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել է նրա նկարչական ոճը։ Այդ ժամանակ Նյու Յորքում իշխում էր աբստրակտ էքսպրեսիոնիզմը, որը ներկայացնում էին հիմնականում սպիտակամորթ տղամարդիկ, որոնց մոտ Էռերայի մինիմալիստական ոճի կտավները միայն տարակուսանք էին առաջացնում։ Բայց Էռերային դա չկանգնեցրեց, նա շարունակեց նկարել՝ մի փոքր փոխելով նկարների ոճը։
2016 թվականի մայիսի 3-ից մինչև 2016 թվականի հունիսի 11-ը Էռերայի աշխատանքները «Կարմեն Հերարայի վերջին աշխատանքներ» խորագրով ցուցադրվել են Լիսոնի պատկերասրահում։
2016 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 2017 թվականի հունվարի 9-ը Էռերայի աշխատանքները, որոնք ստեղծվել են 1948-1978 թվականներին ցուցադրվել են Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Carmen Herrera — 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Cunningham J. M. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.nytimes.com/2022/02/13/arts/design/carmen-herrera-dead.html
- ↑ 6,0 6,1 6,2 https://apnews.com/article/carmen-herrera-cuba-new-york-manhattan-arts-and-entertainment-a89249062e4d00a330c736c94c30497f
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.theartstory.org/artist/herrera-carmen/
- ↑ https://whitney.org/exhibitions/carmen-herrera
- ↑ «Carmen Herrera: 'Is it a dream?'».
- ↑ «Carmen Herrera: Lines of Sight». whitney.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The 100 Years Show website, about Carmen Herrera turning 100 years old, by film director Allison Klaymen
- «Slideshow of Carmen Herrera’s artwork», from a New York Times article dated December 20, 2009
- «At 94, She’s the Hot New Thing in Painting», a New York Times article about Carmen Herrera dated December 19, 2009
- Lisson Gallery: Carmen Herrera.
- «Our America: The Latino Presence in American Art» at the Smithsonian American Art Museum. Carmen Ramos, curator of Latino art, discusses the exhibition and the participation of Carmen Herrera with her painting «Blanco y Verde»(1960) dated September 13, 2013
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Էռերա» հոդվածին։ |
|