Կարինա Արի
Կարինա Արի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1897[1][2] |
Ծննդավայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Մահացել է | դեկտեմբերի 24, 1970[3] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Վեսթրվելդ[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | պարուսույց, պարուհի, քանդակագործ և բալետի պարող |
Ամուսին | Դեզիրե-Էմիլ Ինգելբրեխտ |
Carina Ari Վիքիպահեստում |
Կարինա Արի (շվեդ.՝ Carina Ari, ապրիլի 14, 1897[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա - դեկտեմբերի 24, 1970[3], Բուենոս Այրես, Արգենտինա, արտիստական անունը՝ Մարիա Վիկտորիա Կարինա Յանսոն (Maria Karina Viktoria Jansson), շվեդ պարուհի։ Որպես պարուհի՝ նրա կարիերան կայացել է 1913-1939 թվականներին, հիմնականում Փարիզում։ Հիվանդության պատճառով թողել է բեմը, ամուսնացել և մեկնել Արգենտինա, որտեղ աշխատել է որպես քանդակագործ։ Ստեղծել է ականավոր արվեստագետների կիսանդրիներ։ 1951 թվականից զբաղվել է բարեգործական գործունեությամբ, օգնել տարեց պարողներին, Շվեդիայում նոր գրադարաններ բացել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Կարինա Վիկտորյա Յանսոնը ծնվել է 1897 թվականի ապրիլի 14-ին, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում։ Երիտասարդ տարիներին երազել է պարուհի դառնալ և 1911 թվականին ընդունվել է Շվեդիայի թագավորական օպերայի պարի դպրոցը, որն ավարտել է 1913 թվականին[4]։
1913 թվականին, ուսումն ավարտելուց հետո, Յանսոնը աշխատանքի է ընդունվել Շվեդիայի թագավորական բալետի բալետախմբում։ Բալետի գեղարվեստական ղեկավարն այդ ժամանակ եղել է ռուս պարուսույց Միխայիլ Միխայլովիչ Ֆոկինը։ Պարուսույցը գնահատել է արտիստների տաղանդները և Յանսոնին տարել Շոպենիանա ներկայացման կորդեբալետ, իսկ հաջորդ տարի նրան փոքրիկ դեր է տվել Շեհերազադե ներկայացման մեջ։
Բալետային խմբի գործունեությունը դադարեցվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1918 և 1919 թվականներին։ Մարիա Յանսոնը մասնակցել է Ֆոկինի ներկայացումներին «Պարկ Տիվոլի» թատրոնում։ Իր ելույթներից մեկի ժամանակ Յանսոնը փոխել է անունը՝ դառնալով Կարինա Արի։
1919 թվականին Կարինա Արին թողել է թագավորական բալետի թատերախումբը և գնացել Կոպենհագենի արվարձան Շարլոտենլունդ, Դանիա՝ Ֆոկինի մոտ բալետ սովորելու, ով այնտեղ տուն է վարձել։ Ավարտելով ուսումը, նա ստացել է պարուսույցի հավանությունը իր խորեոգրաֆիկ հմտությունների վերաբերյալ և վերադարձել Ստոկհոլմ։ 1920 թվականին մասնակցել է Մորից Սթիլերի Erotikon ֆիլմի նկարահանումներին, որը նկարահանվել է «Schaname» բալետի մոտիվներով։ Թագավորական բալետի արտիստները ներգրավված են եղել բալետի տեսարանների նկարահանման մեջ։ Նկարահանումների ավարտից հետո Արին մեկնել է Ստոկհոլմ, այնուհետև՝ Փարիզ։
Հետագայում Արին եղել է Օպերա-Կոմիկ թատերախմբի բալետի մեներգիչ։ Թատերախմբի երաժշտական ղեկավարն է եղել Դեզիրե-Էմիլ Ինգելբրեխտը (Désiré-Émile Inghelbrecht)։ 1925 թվականին Արին ամուսնացել է նրա հետ։ 1928 թվականին Արին պարել է Փարիզի օպերայում՝ Rayon de Lune բալետում։ Հաջորդ տարի նա հիմնել է իր բալետային խումբը, որի բալետմայստերը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքից ժամանած Fête des Narcisses–ն էր։ 1929-1930 թվականներին աշխատել է Ալժիրի ազգային թատրոնում՝ որպես բալետմայստեր։ Վերադառնալով Փարիզ՝ մինչև 1933 թվականը եղել է «Օպերա-Կոմիկ»-ի բալետային խմբի տնօրենը։ 1935-1937 թվականներին ելույթներ է ունեցել Ստոկհոլմում՝ Թագավորական օպերայում։ Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 1939 թվականի մարտի 30-ին Օպերա-կոմիկում։
1940 թվականին Արին տեղափոխվել է Արգենտինա, Բուենոս Այրես, որտեղ աշխատել է որպես քանդակագործ, ստեղծել մշակութային գործիչների՝ Սերժ Լիֆարի, Ռոլֆա դե Մարեի և այլոց կիսանդրիները, 1951 թվականին իր երկրորդ ամուսնու՝ Յան Հենրիկ Մոլցերի[5] մահից հետո զբաղվել է բարեգործական գործունեությամբ՝ ֆինանսապես օգնելով բեմից հեռացած տարեցներին և հիվանդներին, ովքեր հեռացել էին բեմից որպես պարողներ։
1961 թվականին Արին ահմանել է ամենամյա կրթաթոշակ, որը շնորհվել է երիտասարդ և տաղանդավոր պարողներին, իսկ 1969 թվականին՝ շքանշան նրանց համար, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Շվեդիայում պարարվեստի զարգացման գործում[6][7]։
Կարինա Արին մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 24-ին Բուենոս Այրեսում։ Նրա անունն է կրում Ստոկհոլմի շվեդական Dansmuseet պարի թանգարանի գրադարանը, որտեղ հավաքված է պարային գրականություն Հյուսիսային Եվրոպայից[8]։ 1973 թվականից ի վեր Կարինա Արի հիմնադրամը տարեկան տրամադրում է մոտ 2000 կրթաթոշակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carina Ari 1897—1970 : en resa genom Carina Aris liv i dans, bild och film. Stockholm: Operan, Kungl. baletten. 1997. Libris 9705373.
- Näslund, Erik (1984). Carina Ari : ett lysande liv. Stockholm: Interpublishing. Libris 7758143. ISBN 91-86448-07-2.
- Mosesson, Mikael (2014). Offentlig konst i Göteborg (in Swedish). Göteborg, Sweden: Mimer bokförlag. ISBN 978-91-87593-36-9.
- Näslund, Erik (2005). «Ari, Carina». In Cohen, Selma Jeanne. International encyclopedia of dance (1st paperback ed.). New York: Oxford University Press. ISBN 978-0-19-517369-7. — via Oxford University Press’s Reference Online (subscription required)
- Näslund, Erik (Autumn 1989). «Carina Ari». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 7 (2): 70-80. ISSN 0264-2875.
- «Archives of the Dance: The Dance Museum, Stockholm». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 4 (2): 78-80. Autumn 1986. ISSN 0264-2875.
- «Carina Ari». Svensk Filmdatabas (in Swedish). Stockholm, Sweden: Svenska Filminstitutet. 2014. Archived from the original on 22 September 2014.
- «Medaljer och guldregn för danskonstnärer» [Medals and golden rain for Danish artists]. Dans Tidningen (in Swedish). Stockholm, Sweden: Stockholm Economic Association. 2015.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Online Begraafplaatsen (նիդերլ.)
- ↑ Näslund, 1989, էջ 70
- ↑ Näslund, Erik (Autumn 1989). «Carina Ari». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 7 (2): 70–80. doi:10.2307/1290772. ISSN 0264-2875. JSTOR 1290772.
- ↑ Svenska Filminstitutet, 2014
- ↑ Dans Tidningen, 2015
- ↑ «Archives of the Dance: The Dance Museum, Stockholm». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 4 (2): 78–80. Autumn 1986. doi:10.2307/1290728. ISSN 0264-2875. JSTOR 1290728.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Արի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Ստոկհոլմ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1970 մահեր
- Բուենոս Այրես քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ պարուհիներ
- Շվեդ բարեգործներ
- Շվեդ քանդակագործներ
- Շվեդ կին քանդակագործներ
- Արգենտինացի կին քանդակագործներ
- Բեմական կեղծանուններ
- Շվեդ խորեոգրաֆներ
- Արգենտինացի խորեոգրաֆներ