Կարինա Արի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինա Արի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1897(1897-04-14)[1][2]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մահացել էդեկտեմբերի 24, 1970(1970-12-24)[3] (73 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանՎեսթրվելդ[3]
Քաղաքացիություն Շվեդիա[4]
Մասնագիտությունպարուսույց, պարուհի, քանդակագործ և բալետի պարող
ԱմուսինԴեզիրե-Էմիլ Ինգելբրեխտ
 Carina Ari Վիքիպահեստում

Կարինա Արի (շվեդ.՝ Carina Ari, ապրիլի 14, 1897(1897-04-14)[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա - դեկտեմբերի 24, 1970(1970-12-24)[3], Բուենոս Այրես, Արգենտինա, արտիստական անունը՝ Մարիա Վիկտորիա Կարինա Յանսոն (Maria Karina Viktoria Jansson), շվեդ պարուհի։ Որպես պարուհի՝ նրա կարիերան կայացել է 1913-1939 թվականներին, հիմնականում Փարիզում։ Հիվանդության պատճառով թողել է բեմը, ամուսնացել և մեկնել Արգենտինա, որտեղ աշխատել է որպես քանդակագործ։ Ստեղծել է ականավոր արվեստագետների կիսանդրիներ։ 1951 թվականից զբաղվել է բարեգործական գործունեությամբ, օգնել տարեց պարողներին, Շվեդիայում նոր գրադարաններ բացել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Կարինա Վիկտորյա Յանսոնը ծնվել է 1897 թվականի ապրիլի 14-ին, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում։ Երիտասարդ տարիներին երազել է պարուհի դառնալ և 1911 թվականին ընդունվել է Շվեդիայի թագավորական օպերայի պարի դպրոցը, որն ավարտել է 1913 թվականին[5]։

1913 թվականին, ուսումն ավարտելուց հետո, Յանսոնը աշխատանքի է ընդունվել Շվեդիայի թագավորական բալետի բալետախմբում։ Բալետի գեղարվեստական ​​ղեկավարն այդ ժամանակ եղել է ռուս պարուսույց Միխայիլ Միխայլովիչ Ֆոկինը։ Պարուսույցը գնահատել է արտիստների տաղանդները և Յանսոնին տարել Շոպենիանա ներկայացման կորդեբալետ, իսկ հաջորդ տարի նրան փոքրիկ դեր է տվել Շեհերազադե ներկայացման մեջ։

Կարինա Արին «Օդե ռոզե» («Ode à la rose») բալետի բեմում Սերժ Պերետտիի և Սյուզան Լորսիայի հետ Ելիսեյան պալատում։ Փարիզ, Ֆրանսիա, 1927

Բալետային խմբի գործունեությունը դադարեցվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1918 և 1919 թվականներին։ Մարիա Յանսոնը մասնակցել է Ֆոկինի ներկայացումներին «Պարկ Տիվոլի» թատրոնում։ Իր ելույթներից մեկի ժամանակ Յանսոնը փոխել է անունը՝ դառնալով Կարինա Արի։

1919 թվականին Կարինա Արին թողել է թագավորական բալետի թատերախումբը և գնացել Կոպենհագենի արվարձան Շարլոտենլունդ, Դանիա՝ Ֆոկինի մոտ բալետ սովորելու, ով այնտեղ տուն է վարձել։ Ավարտելով ուսումը, նա ստացել է պարուսույցի հավանությունը իր խորեոգրաֆիկ հմտությունների վերաբերյալ և վերադարձել Ստոկհոլմ։ 1920 թվականին մասնակցել է Մորից Սթիլերի Erotikon ֆիլմի նկարահանումներին, որը նկարահանվել է «Schaname» բալետի մոտիվներով։ Թագավորական բալետի արտիստները ներգրավված են եղել բալետի տեսարանների նկարահանման մեջ։ Նկարահանումների ավարտից հետո Արին մեկնել է Ստոկհոլմ, այնուհետև՝ Փարիզ։

Կարինա Արի։ Նկարիչ Կարլ Գերհարդի քանդակը, Գյոթեբորգ, 1968

Հետագայում Արին եղել է Օպերա-Կոմիկ թատերախմբի բալետի մեներգիչ։ Թատերախմբի երաժշտական ​​ղեկավարն է եղել Դեզիրե-Էմիլ Ինգելբրեխտը (Désiré-Émile Inghelbrecht)։ 1925 թվականին Արին ամուսնացել է նրա հետ։ 1928 թվականին Արին պարել է Փարիզի օպերայում՝ Rayon de Lune բալետում։ Հաջորդ տարի նա հիմնել է իր բալետային խումբը, որի բալետմայստերը Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքից ժամանած Fête des Narcisses–ն էր։ 1929-1930 թվականներին աշխատել է Ալժիրի ազգային թատրոնում՝ որպես բալետմայստեր։ Վերադառնալով Փարիզ՝ մինչև 1933 թվականը եղել է «Օպերա-Կոմիկ»-ի բալետային խմբի տնօրենը։ 1935-1937 թվականներին ելույթներ է ունեցել Ստոկհոլմում՝ Թագավորական օպերայում։ Նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 1939 թվականի մարտի 30-ին Օպերա-կոմիկում։

1940 թվականին Արին տեղափոխվել է Արգենտինա, Բուենոս Այրես, որտեղ աշխատել է որպես քանդակագործ, ստեղծել մշակութային գործիչների՝ Սերժ Լիֆարի, Ռոլֆա դե Մարեի և այլոց կիսանդրիները, 1951 թվականին իր երկրորդ ամուսնու՝ Յան Հենրիկ Մոլցերի[6] մահից հետո զբաղվել է բարեգործական գործունեությամբ՝ ֆինանսապես օգնելով բեմից հեռացած տարեցներին և հիվանդներին, ովքեր հեռացել էին բեմից որպես պարողներ։

1961 թվականին Արին ահմանել է ամենամյա կրթաթոշակ, որը շնորհվել է երիտասարդ և տաղանդավոր պարողներին, իսկ 1969 թվականին՝ շքանշան նրանց համար, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Շվեդիայում պարարվեստի զարգացման գործում[7][8]։

Կարինա Արին մահացել է 1970 թվականի դեկտեմբերի 24-ին Բուենոս Այրեսում։ Նրա անունն է կրում Ստոկհոլմի շվեդական Dansmuseet պարի թանգարանի գրադարանը, որտեղ հավաքված է պարային գրականություն Հյուսիսային Եվրոպայից[9]։ 1973 թվականից ի վեր Կարինա Արի հիմնադրամը տարեկան տրամադրում է մոտ 2000 կրթաթոշակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carina Ari 1897—1970 : en resa genom Carina Aris liv i dans, bild och film. Stockholm: Operan, Kungl. baletten. 1997. Libris 9705373.
  • Näslund, Erik (1984). Carina Ari : ett lysande liv. Stockholm: Interpublishing. Libris 7758143. ISBN 91-86448-07-2.
  • Mosesson, Mikael (2014). Offentlig konst i Göteborg (in Swedish). Göteborg, Sweden: Mimer bokförlag. ISBN 978-91-87593-36-9.
  • Näslund, Erik (2005). «Ari, Carina». In Cohen, Selma Jeanne. International encyclopedia of dance (1st paperback ed.). New York: Oxford University Press. ISBN 978-0-19-517369-7. — via Oxford University Press’s Reference Online (subscription required)
  • Näslund, Erik (Autumn 1989). «Carina Ari». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 7 (2): 70-80. ISSN 0264-2875.
  • «Archives of the Dance: The Dance Museum, Stockholm». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 4 (2): 78-80. Autumn 1986. ISSN 0264-2875.
  • «Carina Ari». Svensk Filmdatabas (in Swedish). Stockholm, Sweden: Svenska Filminstitutet. 2014. Archived from the original on 22 September 2014.
  • «Medaljer och guldregn för danskonstnärer» [Medals and golden rain for Danish artists]. Dans Tidningen (in Swedish). Stockholm, Sweden: Stockholm Economic Association. 2015.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=1175
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 Online Begraafplaatsen (նիդերլ.)
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. Näslund, 1989, էջ 70
  6. Näslund, Erik (Autumn 1989). «Carina Ari». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 7 (2): 70–80. doi:10.2307/1290772. ISSN 0264-2875. JSTOR 1290772.
  7. Svenska Filminstitutet, 2014
  8. Dans Tidningen, 2015
  9. «Archives of the Dance: The Dance Museum, Stockholm». Dance Research. Edinburgh, Scotland: Edinburgh University Press. 4 (2): 78–80. Autumn 1986. doi:10.2307/1290728. ISSN 0264-2875. JSTOR 1290728.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Արի» հոդվածին։