Կատարժինա Աննա Սմուտնյակ
Կատարժինա Աննա Սմուտնյակ լեհ.՝ Kasia Smutniak | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Պիլա, Greater Poland Voivodeship, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան և Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոռեժիսոր |
Կայք | kasiasmutniak.it |
Katarzyna Smutniak Վիքիպահեստում |
Կատարժինա Աննա (Կասյա) Սմուտնյակ (լեհ.՝ Katarzyna Anna "Kasia" Smutniak[2][3], օգոստոսի 13, 1979[1], Պիլա, Greater Poland Voivodeship, Լեհաստան), իտալացի մոդել և դերասանուհի` լեհական ծագմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանի Ռազմա-օդային ուժերի գեներալի դուստրը, մեծացել է ավիացիայի աշխարհում` հորից ժառանգելով դեպի թռիչքը հակում և արդեն 16 տարեկանում օդաչուի հավաստագիր է ստացել։ 17 տարեկանում նա մասնակցել է լեհական գեղեցկության մրցույթին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը։ Աշխատել է որպես մոդել` ստանալով առաջադրանքներ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի (որտեղ 1998 թվականին հաստատվել է ապրելու) նշանավոր ոճաբաններից[4]։
Որպես դերասան` 2000 թվականին հանդես է եկել Ջորջո Պարանելիոյի «Անհրաժեշտ ժամանակում», իսկ 2003 թվականին մասնակցել է «Радио-Уэст»-ի նկարահանումներին, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնուն՝ Պետրո Տարիկոնեին։ Նկարահանվել է զանազան հեռուստատեսային դրամաներում, ներառյալ Ռաֆայելո Մերտեսի և Ռինո Գաետանեի «Դա իմ հողն է» սերիալում։ 2007 թվականին «Ամեն ինչ քո ձեռքերում է» կինոնկարում արժանացել է «Արծաթե ժապավեն» և իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակներին որպես լավագույն նոր դերասանուհի։ Հանդիսատեսին ծանոթ է 2010 թվականի «Փարիզից սիրով» ֆիլմով, որտեղ նկարահանվել է Ջոն Տրավոլտայի և Ջոնատան Ռիս Մայերսի հետ։ 2014 թվականին Սմուտնյակն արժանացել է իտալական «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակին «Ձգված գոտի» ֆիլմի դերի համար[5]։ 2017 թվականին էկրան է բարձրացել «Իդեալական անծանոթները», որտեղ Կասյան խաղացել է գլխավոր դեր, որը նրան ճանաչում է բերել ոչ միայն Իտալիայում, այլև արտասահմանում։
Բացի մայրենի լեհերենից, Կասյա Սմուտնյակը ազատ խոսում էր ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով[3].
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի սեպտեմբերի 4-ին Սմուտնյակը ունենում է աղջիկ` Սոֆիային, իր վաղեմի ընկերոջից` դերասան Պետրո Տարիկոնեից։ Տարիկոնեն մահանում է 2010 թվականի հունիսի 29-ին դժբախտ պատահարից[6]։ 2014 թվականին Սմուտնյակը ունենում է որդուն` Լեոնին, կինոօպրոդյուսեր Դոմենիկո Պրոկաչից, որի հետ ամուսնացել էր 2011 թվականին[7].
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 - Անհրաժեշտ ժամանակում / Al momento giusto - Սերենա
- 2002 - Հակեր / Haker - Լաուրա
- 2003 - Ռադիո Վեստ/ Radio West - Իլիանա
- 2004 - Վերջին երեք - Հետախույզ / Ultimo 3 - L’infiltrato (հեռուստասերիալ) -Աննա դե Ռոսա
- 2004 - Այժմ և միշտ / Ora e per sempre - Սալի
- 2004 - 13 սեղանի շուրջ / 13dici a tavola - Աննա
- 2007 - Ամեն ինչ քո ձեռքերում է / Nelle tue mani - Մավի
- 2008 - Խաղաղ քաոս / Caos calmo - Իոլանդա
- 2008 - Կարներա։ Քայլող լեռը / Carnera: The Walking Mountain - Էմիլյա Տերսինի
- 2009 - Գոլ 3 / Goal III: Taking on the World - Սոֆյա Տարդելի
- 2009 - Բոլորն ազատ են / Tutta colpa di Giuda
- 2009 - Բարբարոսա (ֆիլմ) / Barbarossa - Էլեոնորա
- 2010 - Փարիզից սիրով / From Paris with Love - Կարոլին
- 2010 - Կիրք / La passione -Կատերինա
- 2011 - Չորրորդ իշխանություն / Die vierte Macht - Կատյա
- 2013 - Բոլորն ընդդեմ բոլորի/ Tutti contro tutti - Աննա
- 2013 - Բարի գալուստ, նախագա'հ / Benvenuto Presidente! - Ջենիս
- 2014 - Ձգեցե'ք գոտիները ремни / Allacciate le cinture - Ելենա
- 2015 - Դեկամերոն (ֆիլմ, 2015) / Maraviglioso Boccaccio - Հիսմոնդա
- 2016 - Իդեալական անծանոթներ (ֆիլմ) / Perfetti sconosciuti - Էվա
- 2017 - Քո մարմինը չէ / Moglie e marito - Սոֆյա[8]
- 2018 - Պատրաստված է Իտալիայում / Made in Italy - Կապա
- 2020 - Դոկտոր Դուլիտլի ճանապարհորդությունը / The Voyage of Doctor Dolittle
Սերիալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2004 - Ուլտիմո - L'infiltrato
- 2005 - Սա իմ հողն է
- 2006 - Չինացի կին
- 2007 - Ջուզեպե Մոսկատի
- 2007 - Ռինո Գաետանո
- 2008 - Սա իմ հողն է - տարի անց
- 2008 - Կոմիսար Լուկա
- 2009 - Մթություն
- 2013 - Թռիչք Դոմենիկո Մուդոնոյի հիանալի պատմությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Kasia Smutniak» (լեհերեն). Filmweb.pl. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Lombardo, Francesca. (2010 թ․ մարտի 3). «Kasia Smutniak» (անգլերեն). Vogue Italia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Kasia Smutniak» (անգլերեն). Fashion Model Directory. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Candidature Premi David 2013-2014» (իտալերեն). Accademiգլխավոր դ del Cinema Italiano. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Fsadni, Stephanie. (2010 թ․ հունիսի 29). «Pietro Taricone dies in parachute incident» (անգլերեն). Times of Malta. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Capozzi, Annamaria. (2014 թ․ օգոստոսի 21). «Kasia Smutniak: è nato Leone» (իտալերեն). Gossip.it. Վերցված է 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Moglie e marito - Film (2017)» (իտալերեն). ComingSoon.it. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(իտալ.)
- Կատարժինա Աննա Սմուտնյակ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարժինա Աննա Սմուտնյակ» հոդվածին։ |
|