Կառլո Սկորցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլո Սկորցա
իտալ.՝ Carlo Scorza
հունիսի 15, 1897(1897-06-15)[1] - դեկտեմբերի 23, 1988(1988-12-23)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՊաոլա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Մահվան վայրՍան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Կոչումլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ
Պարգևներ

Կառլո Սկորցա (իտալ.՝ Carlo Scorza, հունիսի 15, 1897(1897-06-15)[1], Պաոլա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - դեկտեմբերի 23, 1988(1988-12-23)[1], Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պետական գործիչ, Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1943)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլո Սկորցան ծնվել է 1896 թվականի հունիսի 20-ին, Պաոլայումում։ Մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին՝ բերսալիերների կորպուսի կազմում հասել է մինչև լեյտենանտի կոչման։ Զբաղվել է լրագրությամբ, եղել «Ինտրեպպիդո» ամսագրի տնօրեն, «Պոպոլո դի Տոսկանա» ֆաշիստական թերթի հիմնադիր։ 1920 թվականի դեկտեմբերի 14-ին միացել է ֆաշիստական շարժմանը և անդամագրվել «Իտալիայի պայքարի միության»-ը և Ազգային ֆաշիստական կուսակցությանը։ Եղել է Լուկայի Դաշնային կուսակցության քարտուղար։ Մասնակցել է Լուկայի մերձակայքում կոմունիստների և սոցիալիստների դեմ բռնության գործողություններին։ 1922 թվականին մասնակցել է «Դեպի Հռոմ երթ»-ին։

1924-1939 թվականներին եղել է խորհրդարանի անդամ։ 1925 թվականին մասնակցել է լիբերալ առաջնորդ Ջիովաննի Ամենդոլայի ծեծին։ 1928 թվականից եղել է Ֆորլիի արտակարգ կոմիսար, 1929 թվականից՝ Ազգային ֆաշիստական կուսակցության վարչության անդամ։

1935 թվականին կամավոր Եթովպիայում մասնակցել է մարտական գործողություններին։ 1931 թվականից եղել է «Ջովենտի ֆաշիստ»-ի տնօրեն։ Հետագայում հիմնականում զբաղվել է կորպորացիաների և մամուլի խնդիրներով։ Եղել է Ազգային խորհրդի անդամ (1939-1943), քիմիական արդյունաբերության կորպորացիայի անդամ (1938-1941), ծանր մետաղագործության կորպորացիայի (1941-1942) անդամ, մամուլի պալատի նախագահ (1940-1943)։ 1942 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ։

1943 թվականի ապրիլի 17-ին Ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ալդո Վիդուսոնին։ 1943 թվականի հուլիսի 25-ին կայացած Մեծ ֆաշիստական խորհրդի նիստում առաջ է քաշել Դինո Գրանդին հակակշռելու սեփական բանաձևը, որը նախատեսում էր ռազմական հրամանատարության փոխանցում մարշալ Ռոդոլֆո Գրացիանին և ֆաշիստական կուսակցության բռնապետության հետագա ամրապնդում[2]։ Վերջնական քվեարկության ժամանակ քվեարկել է ընդդեմ Գրանդիի բանաձևի։ Նույն օրը Մուսոլինը ձերբակալվել է, իսկ Ազգային ֆաշիստական կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ։ 1943 թվականի հոկտեմբերին նացիստները նրան ձերբակալել են Իտալիայի սոցիալական հանրապետության տարածքում, բայց նրան չեն դատել։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի օգոստոսի 23-ին, Կառլո Սկորցան ձերբակալվել է, բայց շուտով ազատվել է և արտագաղթել Արգենտինա։ Ավելի ուշ նա վերադարձել է Իտալիա։ Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 23-ին, Սան Գոդենցոյում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Кристофер Хибберт Бенито Муссолини. — Феникс, 1998. — 512 с. — ISBN 5-222-00227-6

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залесский К.А. Кто был кто во Второй мировой войне. Союзники Германии. — Астрель, 2003. — 492 с. — ISBN 5-17-021314-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Սկորցա» հոդվածին։