Դասի ներկայացուցիչները տարածված են Եվրոպայում, (հիմնականում Միջերկրածովյան տարածաշրջանում), Հյուսիսային Աֆրիկա, Կանարյան կղզիներ, Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Ասիա։
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է ճամփեզրերին, բնակավայրերին մոտ, քարքարոտ լանջերին, հաճախ աղբոտում է ցանքերը։
Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևները փշոտ են, երկարավուն, նըստադիր։ Ծաղկաբույլը խոշոր, մեկական կամ ճյուղերի ծայրերին խմբերով զամբյուղ է, հազվադեպ՝ նստած տերևածոցերում, ծաղիկները՝ բազմաթիվ, խողովակավոր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը կողավոր, կնճռոտ սերմիկ է։
Պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլենային միացություններ, ֆենոլկարբոնային թթուներ, ճարպեր, աղաղանյութեր և այլն։ Որոշ տեսակների արմատների եփուկն օգտագործվում է ռևմատիզմի, թոքերի, ստամոքսի, իսկ վերգետնյա մասերինը՝ լեղապարկի, միզուղիների, քսուկը՝ մաշկ, հիվանդությունների, հյութը՝ թարախային վերքերի բուժման ժամանակ։
↑Флора европейской части СССР / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — Л.: Наука. Ленинградское отделение, 1994. — Т. VII. — С. 249. — 317 с. — 920 экз. — ISBN 5-02-026726-0 УДК 582.683.2 (470.1/6)
↑Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — 10-е исправленное и дополненное издание. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 521. — 600 с. — 5000 экз. — ISBN 5-87317-321-5
↑По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառ» հոդվածին։