Կառ
| Կառ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
| Տրիբա | Cynareae |
| Ցեղ | Կառ (Onopordum) L., 1753 |

Կառ[1][2] կամ օնոպորդիում[3], տափափուշ (լատիներեն՝ Onopordum), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասի ներկայացուցիչները տարածված են Եվրոպայում (հիմնականում Միջերկրածովյան տարածաշրջանում), Հյուսիսային Աֆրիկայում, Կանարյան կղզիներում, Կովկասում, Արևմտյան և Կենտրոնական Ասիայում։ Հայաստանում տարածված են գրեթե բոլոր մարզերում։ Աճում են ճամփեզրերին, բնակավայրերին մոտ, քարքարոտ լանջերին, հաճախ աղբոտում են ցանքերը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղի գիտական անվանումը գալիս է հին հունարեն՝ [ὄνος] error: {{lang}}: text has italic markup (help) - էշ և [πορδή] error: {{lang}}: text has italic markup (help) - հողմահան բառերից։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունի բարձրությունը մինչև 2 մ է։ Տերևները փշոտ են, երկարավուն, նիստադիր։ Ծաղկաբույլը խոշոր, մեկական կամ ճյուղերի ծայրերին խմբերով զամբյուղ է, հազվադեպ՝ նստած տերևածոցերում, ծաղիկները՝ բազմաթիվ, խողովակավոր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը կողավոր, կնճռոտ սերմիկ է։
Նշանակություն և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանակություն՝
Մեղրատու
Դեղաբույս
Ներկատու
Մոլախոտ
Բանջար
Օգտագործելիս չշփոթել: Կառերին որոշակի արտաքին նմանություն ունեն հետեւյալ ցեղերը՝ Գեղավեր (Տատասկ), Կաթնափուշ (Մարեմփուշ), Տատասկափուշ (Կռափուշ): Այս բույսերը թեեւ միեւնույն ընտանիքից են, այնուամենայնիվ տարբեր ցեղեր են եւ յուրաքանչյուրն ունի իր տեսակները, որոնք օժտված են տարբեր հատկություններով, պարունակում են տարբեր քիմիական բաղադրիչներ։
Պարունակում է ալկալոիդներ, պոլիացետիլենային միացություններ, ֆենոլկարբոնային թթուներ, ճարպեր, [աղաղանյութեր]] և այլն։
Որոշ տեսակների արմատների եփուկն օգտագործվում է ռևմատիզմի, թոքերի, ստամոքսի, իսկ վերգետնյա մասերը՝ լեղապարկի, միզուղիների, քսուկը՝ մաշկային հիվանդությունների, հյութը՝ թարախային վերքերի բուժման ժամանակ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է մոտ 60, Հայաստանում՝ 4 տեսակ՝
- Կառ փշոտ; Կաղշնակ (Օ. acanthium),
- Կառ հայկական (Օ. armenum),
- Կառ մոխրագույն (Օ. cinareum)
- Կառ տարափուշ (C. heteracanthium)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Флора европейской части СССР / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — Л.: Наука. Ленинградское отделение, 1994. — Т. VII. — С. 249. — 317 с. — 920 экз. — ISBN 5-02-026726-0 УДК 582.683.2 (470.1/6)
- ↑ Маевский П. Ф. Флора средней полосы европейской части России. — 10-е исправленное и дополненное издание. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 521. — 600 с. — 5000 экз. — ISBN 5-87317-321-5
- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառ» հոդվածին։ |
| ||||||
|