Կամո Դեմիրճյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դեմիրճյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Դեմիրճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1928[1] (96 տարեկան) Դոնի Ռոստով, ԽՍՀՄ կամ Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական և էլեկտրատեխնիկ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան[1] և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա, Էներգետիկա և էներգաարդյունաբերություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (1953)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Լեոնիդ Նեյման |
Եղել է գիտական ղեկավար | Պավել Բուտիրին |
Հայտնի աշակերտներ | Պավել Բուտիրին |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կամո Սերոբի Դեմիրճյան (հոկտեմբերի 25, 1928[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ և Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային գիտնական, էլեկտրատեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969 թվական), պրոֆեսոր (1969 թվական), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1976 թվական)։ ՌԳԱ ակադեմիկոս (1984)[2][3]:
Կարեն Դեմիրճյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1953 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1947-1949 թվականներին սովորել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում)։ 1975 թվականից նույն ինստիտուտի էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքների ամբիոնի վարիչն է։ Դեմիրճյանի գիտական գործունեությունը նվիրված է էլեկտրաէներգետիկայի տեսական սկզբունքային պրոբլեմների լուծմանը, որոնք գործնական Կ․ Ս․ Դեմիրճյանական լայն կիրառություն են գտնում ժողովրդական տնտեսության մեջ[4][5]։
Դեմիրճյանի աշխատանքները էլեկտրական և մագնիսական դաշտերի տեսության բնագավառում հատուկ նշանակություն են ստանում՝ կապված գերհաղորդականության օգտագործմամբ էլեկտրաէներգետիկական սարքավորումների ստեղծման հետ։ Մշակել է ոչ գծային և հաղորդիչ միջավայրերում սահմանների բարդ փոխդասավորվածությամբ սարքավորումների մագնիսական դաշտերի և էլեկտրամագնիսական ճիգերի հետազոտման և հաշվարկի յուրատեսակ եղանակ, մրրիկային հոսանքների տիրույթում սկալյար մագնիսական պոտենցիալի ընդհանրացված մեկնության հիման վրա զարգացրել է մագնիսական լիցքերի տեսություն, կատարել սահմանային հզորության էլեկտրաէներգետիկական սարքավորումներում էլեկտրամագնիսական երևույթների վերլուծում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգերի շղթաների և սարքավորումների արատորոշման տեսության հիմնախնդիրներին նվիրված աշխատանքներ[6][7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ պետական մրցանակ (1988):
- ՌԴ կառավարության մրցանակ (2003):
- Պ. Ն. Յաբլոչկովի անվան մրցանակ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Теоретихеские основы электротекхники, Ėнергоиздать Ленинградское Отделение, 1981 (համահեղինակ).
- Поверхностный эффект в электроэнергетических устройствах, Ленинградское отд-ние, 1983 (համահեղինակ).
- Все меры энергосбережения : Парадоксы экономии, Москва, 1988 (համահեղինակ).
- Движущийся заряд в четырехмерном пространстве по Максвеллу и Эйнштейну, Москва, 2008 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Академику Демирчяну Камо Сероповичу - 80 лет!». www.ras.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Демирчян К.С. - Общая информация». www.ras.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 349։
- ↑ «Демирчян Камо Серопович | Центр военно-политических исследований». eurasian-defence.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Демирчян Камо Серопович». ИнтерЭнерго портал (ռուսերեն). 2011 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Промышленные ведомости - Технический прогресс был бы невозможен без электротехники Интервью с академиком РАН К. С. Демирчяном». www.promved.ru. Արխիվացված է օրիգինալից 2021-05-19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամո Դեմիրճյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 341)։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ գիտնականներ
- Հայ էլեկտրատեխնիկներ
- Հայ պրոֆեսորներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ