Կամո Դեմիրճյան
Կամո Դեմիրճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1928 (92 տարեկան) Դոնի Ռոստով, ԽՍՀՄ կամ Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | էլեկտրատեխնիկա, Էներգետիկա և energy industry? |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Լեոնիդ Նեյման |
Եղել է գիտական ղեկավար | Պավել Բուտիրին |
Հայտնի աշակերտներ | Պավել Բուտիրին |
Պարգևներ | ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտներում մրցանակ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կամո Սերոբի Դեմիրճյան (հոկտեմբերի 25, 1928, Դոնի Ռոստով, ԽՍՀՄ և Երևան), հայ խորհրդային գիտնական, էլեկտրատեխնիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1969 թվական), պրոֆեսոր (1969 թվական), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1976 թվական)։ ՌԳԱ ակադեմիկոս (1984)[1][2]: ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։
Կարեն Դեմիրճյանի եղբայրը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1947-1949 թվականներին սովորել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում)։ 1975 թվականից նույն ինստիտուտի էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքների ամբիոնի վարիչն է։ Դեմիրճյանի գիտական գործունեությունը նվիրված է էլեկտրաէներգետիկայի տեսական սկզբունքային պրոբլեմների լուծմանը, որոնք գործնական Կ․ Ս․ Դեմիրճյանական լայն կիրառություն են գտնում ժողովրդական տնտեսության մեջ[3][4]։
Դեմիրճյանի աշխատանքները էլեկտրական և մագնիսական դաշտերի տեսության բնագավառում հատուկ նշանակություն են ստանում՝ կապված գերհաղորդականության օգտագործմամբ էլեկտրաէներգետիկական սարքավորումների ստեղծման հետ։ Մշակել է ոչ գծային և հաղորդիչ միջավայրերում սահմանների բարդ փոխդասավորվածությամբ սարքավորումների մագնիսական դաշտերի և էլեկտրամագնիսական ճիգերի հետազոտման և հաշվարկի յուրատեսակ եղանակ, մրրիկային հոսանքների տիրույթում սկալյար մագնիսական պոտենցիալի ընդհանրացված մեկնության հիման վրա զարգացրել է մագնիսական լիցքերի տեսություն, կատարել սահմանային հզորության էլեկտրաէներգետիկական սարքավորումներում էլեկտրամագնիսական երևույթների վերլուծում, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգերի շղթաների և սարքավորումների արատորոշման տեսության հիմնախնդիրներին նվիրված աշխատանքներ[5][6]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1988):
- ՌԴ կառավարության մրցանակ (2003):
- Պ. Ն. Յաբլոչկովի անվան մրցանակ:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Теоретихеские основы электротекхники, Ėнергоиздать Ленинградское Отделение, 1981 (համահեղինակ).
- Поверхностный эффект в электроэнергетических устройствах, Ленинградское отд-ние, 1983 (համահեղինակ).
- Все меры энергосбережения : Парадоксы экономии, Москва, 1988 (համահեղինակ).
- Движущийся заряд в четырехмерном пространстве по Максвеллу и Эйнштейну, Москва, 2008 (համահեղինակ).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Академику Демирчяну Камо Сероповичу - 80 лет!»։ www.ras.ru։ Վերցված է 2019-06-20
- ↑ «Демирчян К.С. - Общая информация»։ www.ras.ru։ Վերցված է 2019-06-20
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 349:
- ↑ «Демирчян Камо Серопович | Центр военно-политических исследований»։ eurasian-defence.ru։ Վերցված է 2019-06-20
- ↑ «Демирчян Камо Серопович»։ ИнтерЭнерго портал (ru-RU)։ 2011-10-25։ Վերցված է 2019-06-20
- ↑ «Промышленные ведомости - Технический прогресс был бы невозможен без электротехники Интервью с академиком РАН К. С. Демирчяном»։ www.promved.ru։ Վերցված է 2019-06-20
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 341)։ ![]() |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Հայ գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ակադեմիկոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ