Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 15
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 15
- 1809 թ. – ծնվել է Խաչատուր Աբովյանը, հայ ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը (անհետացել է 1848 թ.):
- 1920 թ. – ծնվել է Անրի Վերնոյը, ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ (ֆիլմ)», մահ. 2002 թ.):
- 1922 թ. – ծնվել է Գրիգոր Գուրզադյանը, հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ. 2014 թ.):
- 1951 թ. – ծնվել է Ռաֆայել Վահանյանը, հայ շախմատիստ:
- 1964 թ. – շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ:
- 1980 թ. – մահացել է Մուշեղ Գալշոյանը, հայ ճանաչված գրող (ծն. 1933 թ.):
- 1981 թ. – ստեղծվեց «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:
- 1997 թ. – տիեզերք թռավ «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը, Սատուրն մոլորակի հետազոտության համար, այն ներկայումս գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:
- 1998 թ. – մահացել է Ռոլֆ Հակոբը, ծագումով հայ, գերմանացի դիրիժոր (ծն. 1908 թ.):
- 2006 թ. – մահացել է Վարդուհի Վարդանյանը, հայ երգչուհի (ծն. 1976 թ.):