Ռոլֆ Հակոբ
Ռոլֆ Հակոբ Rolf Agop | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1908, հունիսի 11 |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա |
Մահացել է | 1998, հոկտեմբերի 15 |
Մահվան վայր | Հիլխենբախ, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դիրիժոր |
Աշխատավայր | Դետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | Կայք |
Ռոլֆ Հակոբ (գերմ.՝ Rolf Agop, 1908[1], Մյունխեն, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 15, 1998, Հիլխենբախ, Զիգեն Վիտգենշտայն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), ծագումով հայ գերմանական դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մյունխենում։ Պապը եղել է Կուտինայից (Քյոթահյա) Գերմանիա գաղթած Հակոբ անունով մի հայ։ Ստացել է երաժշտակահ հիմնավոր կրթություն և հռչակվել Գերմանիայում։ Ղեկավարել է մեծ նվագախմբեր Նյուրենբերգում և Դորտմունդում։ Հինգ տարի ղեկավարել է Զեգերլանդի սիմֆոնիկ նվագախումբը։ Հյուրախաղեր է ունեցել բազմաթիվ քաղաքներում, եղել է նաև Ստամբուլում և այդ առիթով այցելել է իր պապի ծննդավայրը՝ Կուտինա[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ RISM: Répertoire international des sources musicales — 1952.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 139
|