Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայր
🌐 | kalwaria.eu |
---|---|
Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայր (լեհերեն՝ Sanktuarium pasyjno-maryjne w Kalwarii Zebrzydowskiej), մաներիստական ոճով կառուցված պաշտամունքային կառույցների և պարկային համալիր Լեհաստանի հարավային մասում՝ Կալվարիա Զեբժիդովսկա քաղաքի մերձակայքում (ի դեպ, քաղաքը կազմավորվել է ուխտավայրի շուրջը և կոչվել վերջինիս անունով)։ Հիմնադրվել է 17-րդ դարում, երբ հակառեֆորմացիան կաթոլիկ Եվրոպայում հանգեցրել էր բազմաթիվ կալվարիաների կառուցման (կալվարիաները Հիսուս Քրիստոսի չարչարանքները, նրա անցած Գողգոթայի ճանապարհը ոգեկոչող սրբավայրեր են)։ 1999 թվականին Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն պաշտոնապես ներառված է նաև Լեհաստանի պատմական հուշարձանների ցանկում (Pomnik historii Polski[1]):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալվարիա Զեբժիդովսկա (լեհերենից թարգմանած՝ նշանակում է Զեբժիդովսկու կալվարիա, Զեբժիդովսկու Գողգոթա) սրբավայրը Կրակովի վոևոդա Միկոլայ Զեբժիդովսկին հիմնադրել է 1600 թվականին, ֆրանցիսկյան եղբայրների համար (նա թերևս հաշվի է առել այն հանգամանքը, որ հենց ֆրանցիսկյան միաբանությանն է վստահված Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի պահպանությունը)։ Սրբավայրը կառուցելիս առաջնորդվել են Երուսաղեմի ու նրա շրջակայքի հատակագիծ-քարտեզով, որը 1584 թվականին պատրաստել էր Քրիստիան Կրուիկ վան Ադրիքեմը[2]։
Սուրբ Մարիամի բազիլիկը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստվածամորը նվիրված բազիլիկը Միկոլայ Զեբժիդովսկու պատվերով նախագծել է Ջովաննի Մարիա Բեռնարդոնին, իսկ շինարարության ընթացքը (1603–1609 թթ.) հսկել ու ղեկավարել է անտվերպենցի ճարտարապետ և ոսկերիչ Պաուլ Բաուդարտը[3]։
Մատուռները
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալվարիա պարկում կա 42 մատուռ, որոնք կառուցվել ու անվանակոչվել են Երուսաղեմի և Սուրբ Երկրի նշանավոր վայրերի անուններով։ Պարկն ունի երկու հիմնական արահետ, որոնցից մեկը նվիրված է Հիսուս Քրիստոսին, մյուսը՝ Սուրբ Մարիամին։ Առաջինի վրա գտնվում են 24, երկրորդի վրա՝ 11 մատուռ. մնացած յոթ մատուռները ընդհանուր են երկուսի համար։ Առավել նշանակալից և ուշագրավ են հետևյալները.
- Ecce Homo. հատակագիծը նմանվում է հունական խաչի, կառուցվել է 1605-1609 թթ. (ճարտարապետ՝ Պաուլ Բաուդարտ)։ Գմբեթը ներսից զարդարված է մաներիստական ոճի պատկերներով[4]
- Խաչելության մատուռ. համալիրի առաջին կառույցն է (1600–1601 թթ.)[5]:
- Մարիամի սիրտ. նախագծել ու կառուցել է Պաուլ Բաուդարտը, 1615 թվականին, սրտաձև հատակագծով։ Մատուռը հավերժացնում է Գողգոթայի ճանապարհին Հիսուսի հանդիպումը Մարիամին[6]։
- Սուրբ Մարիամի ննջման եկեղեցի. կառուցվել է 1615–1642 թթ., մաներիստական ոճով։ Համալիրի ամենամեծ կառույցներից մեկն է։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Մարիամի բազիլիկի ճակտոնը
-
Սուրբ Մարիամի բազիլիկի ետնամասը
-
Սուրբ Մարիամի բազիլիկի ներսը
-
Վանքը
-
Սուրբ Մարիամի ննջման եկեղեցին
-
Խաչելության մատուռը
-
Խաչելության մատուռը
-
Ecce Homo մատուռը
-
«Մոր սիրտը» մատուռը
-
Շրջական և մատուռներից մեկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ isap.sejm.gov.pl
- ↑ «Kalwarie w Europie». www.niedziela.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Sanktuarium Kalwaryjskie». www.pascal.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ratusz Pilata». www.kalwaria.eu (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Ważniejsze wydarzenia». www.kalwaria.eu (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Kaplica Serներսից ca Maryi». www.kalwaria.eu (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kalwaria Zebrzydowska city website
- The Kalwaria Zebrzydowska Sanctuary Արխիվացված 2007-10-14 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալվարիա Զեբժիդովսկայի սրբավայր» հոդվածին։ |