Կալգարի Ֆլեյմզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալգարի Ֆլեյմզ
Calgary Flames
Կոնֆերենցիա Արևմտյան
Դիվիզիոն Խաղաղօվկիանոսյան
Հիմնադրում 1972
Պատմություն Ատլանտա Ֆլեյմզ
(1972–1980)
Կալգարի Ֆլեյմզ
(1980–այժմ)
Տան արենա Սկոտիաբանկ Սեդլդոմ
Քաղաք Կանադա Կալգարի, Ալբերտա, Կանադա
Գույներ Կարմիր, ոսկեգույն, սև, սպիտակ

                   

Սեփականատեր(ներ) Calgary Sports and Entertainment
Գլխ. մենեջեր Կանադա Բրեդ Թրելվինգ
Գլխ. մարզիչ Կանադա Բոբ Հարթլի
Ավագ Կանադա Մարկ Ջորդանո
Սթենլիի գավաթներ 1 (1988–89)
Կոնֆերենցիայի տիտղոսներ 3 (1985–86, 1988–89, 2003–04)
Նախագահական ավար(ներ) 2 (1987–88, 1988–89)
Դիվիզիոնի տիտղոսներ 5 (1985–86, 1988–89, 1993–94, 1994–95, 2005–06)
Պաշտոնական կայք flames.nhl.com

«Կալգարի Ֆլեյմզ» (անգլերեն՝ Calgary Flames), կանադական պրոֆեսիոնալ հոկեյի ակումբ։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) Արմտլյան կոնֆերենցիայի Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է Կանադայի Ալբերտաի նահանգի վարչական կենտրոն Կալգարի քաղաքում։ NHL-ի պատմության մեջ Կալգարին ներկայացնող երրորդ ակումբն է՝ «Կալգարի Թայգերսից» (1921–27) և «Կալգարի Կովբոյսից» (1975–77) հետո։

Հիմնադրվել է Ատլանտայում՝ 1972 թվականին, որպես «Ատլանտա Ֆլեյմզ», և 1980 թվականին տեղափոխվել է Կալգարի։ 1989 թվականին թիմին հաջողվել է նվաճել առաջին և թերևս միակ Սթենլիի գավաթը։ Հանդես է եկել նաև 2004 թվականի Սթենլիի գավաթի եզրափակչում, 7-խաղյա մրցապայքարում պարտվելով «Տամպա Բեյ Լայթնինգին»։ Սթենլիի գավաթից զատ, «Ֆլեյմզը» երկու անգամ նվաճել է Նախագահական տիտղոսը, ինչպես նաև իր հաշվին ունի 5 դիվիզիոն և 3 Արևմտյան կոնֆերենցիայի տիտղոս։

Տան հանդիպումներն անցկացնում է «Սկոտիաբանկ Սեդլդոմ» մարզապալատում։

Բացի սույն ակումբից, «Ֆլեյմզ» կազմակերպությանն է պատկանում նաև «Կալգարի Հիթմեն» տափօղակով հոկեյի, «Կալգարի Ռաֆնեքս» լակրոսի և «Կալգարի Ստեմփիդերս» կանադական ֆուտբոլի կրտսեր ակումբները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]