Ծովոսպ լողացող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովոսպ լողացող
Ծովոսպ լողացող
Ծովոսպ լողացող
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Պտերներ (Pteridophyta)
Դաս Polypodiopsida
Ենթադաս Polypodiidae
Կարգ Salviniales
Ընտանիք Սալվինազգիներ (Salviniaceae)
Ցեղ Ծովոսպ (Salvinia)
Տեսակ Ծովոսպ լողացող (S. natans)
Միջազգային անվանում
Salvinia natans
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ծովոսպ լողացող (լատին․՝ Salvinia natans), ծովոսպազգիների ընտանիքին պատկանող պտերանման բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մակերեսին լողացող օվալապտերաձև ոչ մեծ պտեր։ Տերևները դասավորված են օղակաձև, 3-ական, երկուսը՝ ջրի մակերեսին լողացող, մեկը` բաժանված թելանման, կախված ջրում։ Սորուսները 4-8-ական են, ստորջրյա տերևների հիմքերի մոտ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Լոռու ֆլորիստիկական շրջանում և Լոռու սարահարթի լճերում։ Հանդիպում է նաև Նախակովկասում, Հարավային Կովկասում, Թալիշում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հեռավոր Արևելքում, Չինաստանում, Հնդկաստանում և Հյուսիսային Ամերիկայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է միջին լեռնային գոտում՝ծովի մակարդակից 1300-1400 մ բարձրությունների վրա, լճերում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է ընդամենը 1 պոպուլյացիա, որի տարածման մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակությունում գրանցված է որպես ոչնչացման անմիջական վտանգի ենթակա տեսակ։ CITES-ի կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանման միջոցառումներ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Լոռու սարահարթում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոսպ լողացող» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոսպ լողացող» հոդվածին։