Խրիստո Դանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիստո Դանով
բուլղար․՝ Христо Груев Данов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1828(1828-08-27) կամ 1828[1]
ԾննդավայրԿլիսուրա, Karlovo Municipality, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Մահացել էդեկտեմբերի 11, 1911(1911-12-11) կամ 1911[1]
Մահվան վայրՊլովդիվ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհրատարակիչ, ուսուցիչ, գրող և քաղաքապետ
ԱնդամությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
 Hristo G. Danov Վիքիպահեստում

Խրիստո Գրուև Դանով (բուլղար․՝ Христо Груев Данов, 27 օգոստոսի, 1828, Կլիսուրա - 11 դեկտեմբերի, 1911, Պլովդիվ), բուլղարացի լուսավորական, ուսուցիչ և գրահրատարակիչ, համարվում է Բուլղարիայի կազմակերպված գրահրատարակության հիմնադիրը և կոչվում «բուլղարացի Գուտենբերգ»[2]։ 1878 թվականին Բուլղարիայի անկախացումից հետո զբաղվել է նաև քաղաքականությամբ և եղել է Պլովդիվի քաղաքապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խրիստո Դանովը ծնվել է 1828 թվականի օգոստոսի 27-ին Կլիսուրա քաղաքում, որտեղ սովորել է եկեղեցական դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Պանագրյուիշտեում՝ Սավա Ռադուլովի դաարանային[Ն. 1] դպրոցում։ Դրանից հետո նա սովորել է Կոպրիոշտիցայում՝ Նայդեն Գերովի ու Իոակիմ Գրուևի մոտ։

Կրթությունն ավարտելուց հետո՝ 1849 թվականին, Խրիստո Դանովը Պլովդիվում աշխատել է որպես ուսուցչի օգնական, այնուհետև եղել է ուսուցիչ Ստրելչայում (1851-1852) և Պերուշտիցայում (1852–1853)։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856) որպես ուսուցիչ աշխատել է Պլովդիվում[3]՝ Նայդեն Գերովի դպրոցում։ 1856 թվականին Խրիստո Դանովը վերադարձել է Կլիսուրա, որտեղ հիմնադրել է քաղաքի առաջին դասարանային դպրոցը։

Խրիստո Դանովը՝ որպես հրատարակիչ, իր գործունեությունն սկսել է Բելգրադում, որտեղ նա տպագրել է «Բալկանյան լեռների տղան. օրացույց 1856 նահանջ տարվա համար»։ 1857 թվականին նա Պլովդիվում ուսուցիչ Յաչո (Յոակիմ) Տրուվչևի ու կազմարար Նյագուլ Բոյաջիսկու հետ հիմնադրել է «Դրուժեստվենա կնիգովեզնիցա» (Дружествена книговезница)[4] կազմարարական արհեստանոցը, որն աստիճանաբար ընդարձակվել է, վերածվել գրախանութի, իսկ հետագայում դարձել է Բուլղարիայի ամենամեծ հրատարակչատունը[5]։ 1862 թվականին հրատարակչատունն արդեն կոչվում էր Խրիստո Գ. Դանովի հրատարակչատուն, և Յոակիմ Գրուևը նրան է միացել որպես գործընկեր։ 1862 թվականին հրատարակչատունն իր մասնաճյուղերն ուներ Ռուսեում և Վելեսում։ 1874 թվականին Խրիստո Դանովի հրատարակչատունն իր գրասենյակն է բացել Վիեննայում՝ Ավստրո-Հունգարիայի մայրաքաղաքում[3]։

1869-1876 թվականներին Խրիստո Դանովը հրատարակել է «Летоструй или домашен календар» ամսագիրը, իսկ 1878 թվականից՝ «Марица» առաջին համաբուլղարական ամսագիրը։ Նրա հրատարակչտանն են Բուլղարիայում առաջին անգամ տպագրվել պատին փակցվող աշխարհագրական քարտեզները[6]։

1882 թվականին Խրիստ Դանովն ընտրվել է ժողովրդական ներկայացուցիչ ինքնավար Արևելյան Ռումելիայի մարզային խորհրդում։ 1896 թվականի նոյեմբերից մինչև 1899 թվականի ապրիլը Խրիստո Դանովը եղել է Պլովդիվի կմետ (քաղաքապետ)[7]։ Այդ պաշտոնն զբաղեցնելու ժամանակ նա հրաժարվել է աշխատավարձից։ Նրա կառավարման տարիներին մշակվել է Պլովդիվի առաջին գլխավոր հատակագիծը (ճարտարապետ՝ Իոսիֆ Շնիտեր)։

Խրիստո Դանովը մահացել է 1911 թվականի դեկտեմբերի 11-ին Պլովդիվում։ Թաղվել է քաղաքի Սուրբ Աստվածամոր եկեղեցում[8]։

Պլովդիվի Հին քաղաքում գործում է Խրիստո Դանովի տուն-թանգարանը։

Մաթեմատիկայի դասագիրք «Теоретическа и практическа Числителница», 1868 թվական
Խրիստո Դանովի տպագրատունը Պլովդիվում, 1905 թվական
Խրիստո Դանովն իր գրահրատարակչական գործունեության 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Պլովդիվ, 1905 թվական

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դասարանային էին կոչվում աշխարհիկ դպրոցները, որոնցում տարբեր դասարանների երեխաները սովորում էին առանձին՝ ի տարբերություն փոխադարձ դպրոցների, որտեղ ավագ աշակերտները սովորեցնում էին փոքրերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Възрожденските къщи» (Bulgarian). Plovdiv Guide. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Бакалов, Георги; Милен Куманов (2003). «Данов, Христо Груев (27.VII.1828-11.XII. 1911)». Електронно издание "История на България" (Bulgarian). София: Труд, Сирма. ISBN 954528613X.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Райчевски, Георги (1999). Пловдивска енциклопедия (Bulgarian). СМ. OCLC 45659167.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Watkins, Richard; Deliso, Christopher (2008). «Bulgarian Thrace». Bulgaria (3rd ed.). Lonely Planet. էջ 139. ISBN 978-1-74104-474-4.
  6. Енциклопедия България. — Т. 5. — София: Издателство на БАН, 2012. — С. 1679—1680. — ISBN 978-954-8104-27-2, ISBN 978-954-398-140-3.
  7. Райчевски, Георги, Петков, Петко З. Пловдивските кметове. — Пловдив: изд. «Агенция Седем Д» ООД, 2005. — С. 36.
  8. Българската възрожденска интелигенция (енциклопедия). — София: ДИ «Д-р Петър Берон», 1988. — С. 179—181.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստո Դանով» հոդվածին։