Jump to content

Խուսափող անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուսափող անձնային խանգարում
Տեսակհիվանդության կարգ
Հիվանդության ախտանշաններavoidance coping?[1]
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-10F60.6
 Avoidant personality disorder Վիքիպահեստում

Խուսափող անձնային խանգարում[2] հայտնի է նաև որպես տագնապային անձնային խանգարում[3], անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական մեկուսացման անընդհատ ձգտմամբ, թերարժեքության զգացմամբ, շրջապատողների բացասական գնահատականների նկատմամբ չափազանց զգայունությամբ և սոցիալական փոխազդեցությունից խուսափմամբ։ Այս խանգարմամբ մարդիկ հաճախ մտածում են, որ չեն կարողանում շփվել, կամ նրանց անձը գրավիչ չէ, և խուսափում են սոցիալական փոխազդեցությունից՝ վախենալով ծաղրից, մերժումից։ Հաճախ են նշում հասարակությունից օտարման զգացման մասին։

Անձնային այս խանգարմանը բնորոշ է.

  • ընդհանուր լարվածության անընդհատ զգացում և ծանր կանխազգացումներ,
  • սոցիալական անընդունակության, անձնային անգրավչության և ուրիշների համեմատ ցածր լինելու պատկերացումներ,
  • գերանհանգստություն սեփական անձին ուղղված քննադատության նկատմամբ սոցիալական իրավիճակներում,
  • առանց հավանության երաշխիքի՝ հարաբերությունների մեջ մտնելու ցանկության բացակայություն,
  • կենսակերպի սահմանափակություն՝ պայմանավորված ֆիզիկական անվտանգության պահանջմունքով,
  • սոցիալական կամ մասնագիտական գործունեությունից խուսափում՝ պայմանավորված միջանձնային նշանակալից կապերով, քննարդատության, մերժման կամ անհավանության վախով։

Խուսափող անձնային խանագարմանը բնորոշ են ինտրովերսիան և տագնապը սոցիալական իրավիճակներում։ Առաջին անգամ ներառվել է DSM-3-ում։ DSM-4-TR-ում այն խանգարման ընդհանուր բնութագրի մեջ մտնում են սոցիալական անհարմարության զգացումն ու բացասական գնահատման վախը։ Խանգարումն արտահայտվում է մի շարք հատկանիշներով, որոնցից չորսը բավարար է ախտորոշման համար.

  • Հեշտ է նրանց վիրավորել. հոգեբանական վնասվածք հասցնելը հատուկ դժվարություն չէ։ Սա միավորում է նրանց նարցիստիկ անձնանց հետ, բայց եթե նարցիստական խանգարման դեպքում քննադատությունը առաջ է բերում զայրույթ, ապա այս խանգարման դեպքում զայրույթը բացակայում է, քանի որ նրանք չեն ձևավորում մեծության «կերպար»։
  • Մոտ ընկերների բացակայություն նրանց, որոնց նրանք վստահում են՝ բացառությամբ առաջնային բարեկամների (ծնողներ, երեխաներ, ամուսին)։
  • Մարդկանց հետ հարաբերությունների մեջ մտնելու ցանկության բացակայություն, քանի դեռ վստահ չեն երկարատև հարաբերությունների հնարավորության մեջ։ Մոտ կապերը սահմանափակող գործոնը իրենց նկատմամբ բացասական վերաբերմունքի և գնահատականի վախն է, քանի որ այսպիսի մարդկանց ինքնագնահատականը շատ ցածր է։ Նրանք կարող են երկար և զգուշորեն ստուգել ապագա հնարավոր ընկերների գործողությունները, դիտել նրանց՝ առանց ակտիվ գործելու։
  • Սոցիալական կապերից և մասնագիտական ակտիվություններից խուսափում, որոնք ենթադրում են միջանձնային ակտիվ փոխազդեցություն։ Խուսափող անձնային խանգարմամբ մարդիկ սովորաբար չեն ընդունում աշխատանքի կամ պաշտոնի բարձրացման այն առաջարկները, որոնք կապված են մարդկանց հետ հարաբերությունների շրջանակի ընդլայնման անհրաժեշտության հետ։
  • Զսպվածություն տարբեր սոցիալական իրավիճակներում (ելույթներ, խնջույքներ, շփում և այլն)։ Մասնակցության ցանկությունը կա, բայց հետ է պահում վախն՝ ասելու ինչ-որ անհամապատասխան բան։ Ի տարբերություն հիսթրիոնիկ անձանց` նրանք վախենում են իրավիճակներում հիմար երևալուց, նրանից, որ ուշադրություն կգրավեն, եթե չկարողանան պատասխանել որևէ հարցի, կդրսևորեն ոչ կոմպետենտություն, պրոֆեսիոնալիզմի բացակայություն, քննադատություն կառաջացնեն։
  • Վախ, որ կվարկաբեկեն իրենց հուզական ռեակցիաները։ Վախենում են կարմրելուց, գունատվելուց, կմկմալուց, վախենում են, որ իրենց ձեռքերը կսկսեն դողալ, և դա կտեսնեն ուրիշները։ Վախենում են անադեկվատ հիստերիկ նոպայի առաջացումից, որից հետո ամբողջությամբ կկորցնեն իրենց դեմքը։
  • Դժվարությունների, պոտենցիալ վտանգների չափազանցում։ Նրանց հատուկ է կարծրատիպային կենսաոճը, որն արտահայատվում է վարքի անփոփոխ մոդելներում` անկախ իրավիճակներում նրանց աճող անադեկվատության։

Խուսափող անձինք բնորոշվում են որպես կոնսերվատիվ մարդիկ, դժվար են փոփոխում իրենց կյանքի ոճը։ Նշվում է, որ այսպիսի մարդիկ ժամանակակից աշխարհում ավելի շատ են տանջվում, քան ավանդական մշակույթներում, քանի որ նրանց հեշտ է հարմարվել կյանքի տարբեր ոլորտներում փոփոխությունների դանդաղ տեմպի հետ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5848673/
  2. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders.-4th Edition. DSM-IV
  3. Международная статистическая классификация болезней и проблем, связанных со здоровьем; 10-й пересмотр. МКБ-10
  4. Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, Fourth Edition, Text Revision. DSM-IV-TR

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика։ Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Benjamin, L. (1993) Interpersonal Diagnosis and Treatment of Personality Disorders. New York. Guilford.
  • Livesley, W., Schroeder, M., Jackson, D., Jung, K. (1994) Categorical Distinctions in the Study of Personality Disorder։ Implications for Classifisation. Journal of Abnormal Psychology, 103, 6-17.
  • Millon, t., Davis, R. (1996) Disorders of Personality; DSM-IV and Beyond, Second Edition. New York. Wiley a. Sons.
  • Tyrer, P., Alexander, J. (1988) Personality Assessment Schedule. In P. Tyrer (Ed) Personality Disorders։ Diagnosis, Management and Course. London. Wright.
  • Van der Kolk, B. (1989) Compulsion to Repeat the Trauma։ Reenactment, Revictimization and Masochism. Psych. Clin. North America. 12 (2), 289-412.