Խոզանափուշ բարալիկ
Խոզանափուշ բարալիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Carduinae |
Ցեղ | Խոզանափուշ (Cousinia) |
Տեսակ | Խոզանափուշ բարալիկ (C. tenella) |
Միջազգային անվանում | |
Cousinia tenella |
Խոզանափուշ բարալիկ (լատին․՝ Cousinia tenella), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարակ գետնատարած ճյուղերով, մինչև 30-40 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևները երկարավուն են, ամբողջաեզր, թեթևակի ոստայնանման թավոտությամբ։ Զամբյուղները մանր ու գնդաձև են, 0,5-1 սմ տրամագծով։ Ծածկոցի թերթերը նեղ-նշտարաձև-բզաձև են, բարակ, վերևում թեթևակի հետ թեքված։ Ծաղիկները դժգույն-ծիրանագույն են։ Սերմնիկները մանր են, սեպաձև ու հարթ։ Պապուսը թափվող է[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում, (Իլան-դաղ, Դվին, Խոր Վիրապ)։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Իրանում և Աֆղանստանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, կիսաանապատում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վտանգված տեսակ է։ Հայտնի է Արարատյան գոգավորության երեք լոկալիտետներից, որոնք գտնվում են ինտենսիվ տնտեսական գործունեության տարածքներում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|