Խարկովի գեղարվեստի թանգարան
Խարկովի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և պատկերասրահ |
Երկիր | Ուկրաինա |
Տեղագրություն | Խարկով |
Վայր | Խարկով |
Հասցե | вул. Жон Мироносиць 11, Харків, 61002, Україна և ул. Жён Мироносиц,1161002Radnarkomivska Street, Kharkiv? (11) |
Հիմնադրվել է | 1920 |
Տնօրեն | Wolodymyr Fedossijowytsch Jazenko?[1] և Q111915862? |
Կայք | artmuseum.kh.ua |
Խարկովի գեղարվեստի թանգարան (ուկրաիներեն՝ Харківський художній музей), Ուկրաինայի կերպարվեստի և կիրառական արվեստի գործերի ամենամեծ հավաքածուներից մեկը, պետական թանգարան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկովի գեղարվեստի թանգարանը հիմնադրվել է 1905 թվականին և սկզբում կոչվել է Քաղաքային գեղարվեստա-արդյունաբերական թանգարան։ Նոր թանգարանի կոմպլեկտավորման հանձնաժողովը ղեկավարել է խարկովյան հայտնի պատմաբան Դմիտրի Բագալեյը։ 1907 թվականին Բագալեյի անձնական խնդրանքով Իլյա Ռեպինը թանգարանին է նվիրել իր աշխատանքներից «Գեներալ Միխայիլ Դրագոմիրովի դիմանկարը»։ 1920 թվականին թանգարանը կոչվել է Եկեղեցու պատմության թանգարան։ Դրա ֆոնդերը բաղկացած են եղել Խարկովի և Վոլինի թեմական պահոցներից և Խարկովի համալսարանի հավաքածուի արվեստի արժեքներից։ 1922 թվականին այն վերափոխվել է ուկրաինական արվեստի թանգարանի և բաժանվել 3 բաժանմունքների՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության։ Գեղանկարչության բաժնում հավաքվել են գրքային գրաֆիկայի նմուշներ, 16-19-րդ դարերի սրբապատկերների հավաքածու, ինչպես նաև 18-19-րդ դարերի դիմանկարներ, բնանկարներ և ժանրային գեղանկարչության գործեր։ 1930-ականներին թանգարանը փակ է եղել հանրության համար։ 1944 թվականին այն վերաբացվել է ուկրաինական արվեստի թանգարան անվամբ, 1949-1965 թվականներին կոչվել է Կերպարվեստի պետական թանգարան, ապա ստացել է ներկայիս անվանումը։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարկովի գեղարվեստի թանգարանի շենքը գտնվում է Խարկով քաղաքի Ժյոն Միրոնոսից փողոցի թիվ 11 հասցեում (Կիևյան շրջան)։ Այն կառուցվել է 1912 թվականին՝ ուկրաինացի ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի նախագծով՝ Խարկովի Իվանովսկու գարեջրի գործարանի սեփականատեր արդյունաբերող Ի. Է. Իգնատիշչևի համար։ Շենքը նախագծված էր դասական ոճով՝ բարոկկո տարրերով։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից և Խարկովում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1922-1928 թվականներին, այստեղ աշխատել է Ուկրաինայի ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺԿԽ)՝ Ուկրաինայի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլաս Չուբարի ղեկավարությամբ։ Այն բանից հետո, երբ 1928 թվականին ԺԿԽ-ն տեղափոխվեց Գոսպրոմի շենք, նախկին Իգնատիշչևի առանձնատանը գտնվել է Տարաս Շևչենկոյի անվան ինստիտուտը (այժմ՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային թանգարան)։ Հետպատերազմյան շրջանում այդ շենքում է գտնվել Խարկովի գեղարվեստի թանգարանը։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Խարկովի արվեստի թանգարանի 25 սրահներում ցուցադրված են նախահեղափոխական ռուսական և ուկրաինական արվեստի գործեր, խորհրդային շրջանի արվեստ, արևմտաեվրոպական արվեստ և 16-20-րդ դարերի արվեստն ու արհեստը։ Հավաքածուն ներառում է ռուս ականավոր նկարիչներ Կառլ Բրյուլովի, Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի, Վասիլի Սուրիկովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Դմիտրի Լևիցկու, Նիկոլայ Յարոշենկոյի, Վիկտոր Բորիսով-Մուսատովի և մյուսների աշխատանքները։ Խարկովի արվեստի թանգարանում է գտնվում նաև Իլյա Ռեպինի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն Ուկրաինայում՝ 11 կտավ (դրանց թվում է հայտնի «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին», 1889-1893 թվականների տարբերակը, որը փոխանցվել է Խարկովի թանգարանին Պետական Տրետյակովյան պատկերասրահից 1932 թվականին) և գրաֆիկայի 8 թերթ։ Բացի այդ, թանգարանն ունի ուկրաինացի հայտնի նկարիչների հարուստ հավաքածու, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի, Սերգեյ Վասիլկովսկու, Պորֆիրի Մարտինովիչի, Միխայիլ Բերկոսի, Միխայիլ Տկաչենկոյի, Պյոտր Լևչենկոյի և մյուսների գործերը։ Թանգարանի ֆոնդերը ներառում են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ և կիրառական արվեստի շուրջ 25 հազար միավոր։
-
Հենրիխ Սեմիրադսկի, «Իսավրիական ավար վաճառող ծովահենները», 1880
-
Մարիա Բաշկիրցևա, «Գրքի հետ», մոտավորապես 1882
-
Նիկոլայ Պիմոնենկո, «Խոտհունձ», մոտավորապես 1912
-
Իլյա Ռեպին, «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին», 1893, նկարի երկրորդ տարբերակը
-
Լև Լագորիո, «Կովկասի լեռներում», 1879
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дьяченко Н. Т. Улицы и площади Харькова. — Харьков։ Прапор, 1977. — 272 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://art-nostalgie.com.ua/Yatsenko.html
- ↑ Харківський державний музей образотворчого мистецтва. Державне видавництво образотворчого мистецтва і музичної літератури УРСР. Київ, 1960
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Харьковский художественный музей (виртуальная экскурсия с возможностью просмотра картин)
- Георгій Нарбут в колекції Харківського художнього музею. Харків, 1973.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարկովի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|