Վլադիմիր Բորովիկովսկի
Վլադիմիր Բորովիկովսկի ռուս.՝ Владимир Лукич Боровиковский | |
---|---|
![]() Բուգաևսկի-Բլագոդարնու աշխատանքը՝ դիմանկար (1825) | |
Ծնվել է | հուլիսի 24 (օգոստոսի 4), 1757[1] կամ 1757[2] |
Ծննդավայր | Միրգորոդ, Կազակական հետմանություն[3][4][5] |
Վախճանվել է | ապրիլի 6 (18), 1825 կամ 1825[6][2] |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և սրբանկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[2] |
Ուշագրավ աշխատանքներ | Եկատերինա Արսենիևա, Արքայազն Ա. Բ. Կուրակինի դիմանկարը, Catherine II during a walk in the Tsarskosyelsky Park? և Ա. Ն. Աստաֆևի դիմանկարը |
Ուսուցիչ | Դմիտրի Լևիցկի |
Պարգևներ | |
Հայր | Luka Borovik? |
![]() |
Վլադիմիր Լուկիչ Բորովիկովսկի (հուլիսի 24 (օգոստոսի 4), 1757[1] կամ 1757[2], Միրգորոդ, Կազակական հետմանություն[3][4][5] - ապրիլի 6 (18), 1825 կամ 1825[6][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս նկարիչ, դիմանկարի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադիմիր Բորովիկովսկին ծնվել է 1757 թվականի հուլիսի 4-ին Գետմանշչինայի Միրգորոդ քաղաքում, կազակ Լուկա Իվանովիչի (1720—1775) ընտանիքում։ Ապագա նկարչի հայրը, եղբայրն ու հորեղբայրը եղել են սրբանկարիչներ։ Երիտասարդ տարիներին Բորովիկովսկին սրբանկարչություն սովորել է հորից։ 1774 թվականից ծառայել է Միրգորոդի կազակական գնդում, միաժամանակ զբաղվելով գեղանկարչությամբ։ 1780- ական թվականների առաջին կեսին Բորովիկովսկին պորուչիկի (ռազմ.) պաշտոնով անցնում է թոշակի և նվիրվում գեղանկարչությանը։ Նկարում է կերպարներ տեղի եկեղեցիների համար։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համեմատաբար ուշ, 1790-ական թվականներին, Բորովիկովսկին հայտնի է դառնում որպես դիմանկարիչ։ Նրա ստեղծագործության մեջ գերակշռում է կամերային դիմանկարը։ Կանացի կերպարներում Բորովիկովսկին մարմնավորում է իր դարաշրջանի գեղեցկության գաղափարը։ «Լիզոնկան և Դաշենկան» (1794) դիմանկարում նկարիչը սիրով ու համբերությամբ ցայտունորեն պատկերել է Լվովների ընտանիքի աղախիններին՝ մազերի նուրբ խոպոպները, դեմքի ճերմակությունը։ Նկարիչը նրբանկատորեն հաղորդում է իր կողմից պատկերված մարդկանց ներքնաշխարհը։ Նա ձգտում է մարդու ինքնագնահատման և բարոյական մաքրության հաստատմանը։ 1810-ական թվականներին Բորովիկովսկուն հետաքրքրում են ուժեղ, եռանդուն անհատականությունները, նա ուշադրությունը կենտրոնացնում է պատկերվողների քաղաքացիության, նրբագեղության, արժանիքների վրա։ Բորովիկովսկին մի շարք շքահանդեսային դիմանկարների հեղինակ է։ Դրանցից ամենահայտնիներն են՝ «Портрет Павла I в белом далматике», «Իշխանի փոխկանցլեր Ա. Բ. Կուրակինի դիմանկարը» (1801—1802)։ Բորովիկովսկու շքահանդեսային դիմանկարներ առավել պարզ են ցույց տալիս նկարչի կատարյալ տիրապետումը վրձնին նյութի բնույթը՝ թանկարժեք քարերի փայլը, թավշի փափկությունը հաղորդելիս։ Բորովիկովսկու ստեղծագործությունը միաժամանակ զարգացող ոճերի՝ կլասիցիզմի և սենտիմենտալիզմի միավորում է։ Կյանքի վերջին տարիներին Բորովիկովսկին վերադարձավ կրոնական գեղանկարչությանը, ստեղծեց սրբանկարներ Կազանի տաճարի,Պետերբուրգի Սմոլենյան գերեզմանատան համար։ Գեղանկարչության դասեր տվեց այն ժամանակ սկսնակ նկարիչ Ալեքսեյ Վենենցիանովին։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ-մայոր Ֆ.Ա. Բորովսկու դիմանակարը, 1799
Իշխանի փոխկանցլեր Ա.Բ.Կուրակինի դիմանկարը (1801—1802) (Պետական Տրետյակովյան պատկերասրահ), Մոսկվա)
Քույրերի դիմանակար Ա. Գ. և Վ.Գ., 1802 Տրետյակովյան պատկերասրահ
Ա.Գ.-ի և Ա.Ա. Լոբանով-Ռոստովսկու դիմանկարը , 1814
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Алексеева Т. В. Владимир Лукич Боровиковский и русская культура на рубеже XVIII—XIX веков. — М., 1975.
- Маркина Л. А. «… Красоту её Боровиковский спас»: Владимир Лукич Боровиковский. 1757—1825: К 250-летию со дня рождения художника. — М., 2008.
- Владимир Лукич Боровиковский. 1757—1825. Религиозная живопись. Авт.-сост. Е. Столбова, А. Максимова. — СПб., 2009. — (Альманах / Русский музей; вып. 232).
- Ильина Т. В., Станюкович-Денисова Е. Ю. Русское искусство XVIII века. + CD. Учебник для бакалавриата и магистратуры. Москва: Юрайт, 2015. с. 513—526. ISBN 978-5-9916-3527-1
- Петрушевский Ф. Ф. (1890–1907)։ «Боровиковский, Владимир Лукич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 533)։ ![]() |
- ↑ 1,0 1,1 https://bigenc.ru/fine_art/text/1878869
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Czech National Authority Database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Боровиковский Владимир Лукич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.artfortune.com/vladimir-lukich-borovikovsky/artist-20994/
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.wumag.kiev.ua/index2.php?param=pgs20082/26
- ↑ 6,0 6,1 6,2 http://emp-web-84.zetcom.ch/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=artist&objectId=23609
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1757 ծնունդներ
- Ապրիլի 18 մահեր
- 1825 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ
- Ուկրաինացի նկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Օրիենտալիստ նկարիչներ
- Ռուս արվեստագետներ