Խարկովի գեղարվեստի թանգարան
Խարկովի գեղարվեստի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խարկով |
Վայր | Խարկով |
Հասցե | вул. Жон Мироносиць 11, Харків, 61002, Україна և ул. Жён Мироносиц,1161002Radnarkomivska Street, Kharkiv? (11) |
Հիմնադրվել է | 1920 |
Տնօրեն | Wolodymyr Fedossijowytsch Jazenko? և Q111915862? |
Կայք | artmuseum.kh.ua |
![]() | |
![]() |
Խարկովի գեղարվեստի թանգարան (ուկրաիներեն՝ Харківський художній музей), Ուկրաինայի կերպարվեստի և կիրառական արվեստի գործերի ամենամեծ հավաքածուներից մեկը, պետական թանգարան[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խարկովի գեղարվեստի թանգարանը հիմնադրվել է 1905 թվականին և սկզբում կոչվել է Քաղաքային գեղարվեստա-արդյունաբերական թանգարան։ Նոր թանգարանի կոմպլեկտավորման հանձնաժողովը ղեկավարել է խարկովյան հայտնի պատմաբան Դմիտրի Բագալեյը։ 1907 թվականին Բագալեյի անձնական խնդրանքով Իլյա Ռեպինը թանգարանին է նվիրել իր աշխատանքներից «Գեներալ Միխայիլ Դրագոմիրովի դիմանկարը»։ 1920 թվականին թանգարանը կոչվել է Եկեղեցու պատմության թանգարան։ Դրա ֆոնդերը բաղկացած են եղել Խարկովի և Վոլինի թեմական պահոցներից և Խարկովի համալսարանի հավաքածուի արվեստի արժեքներից։ 1922 թվականին այն վերափոխվել է ուկրաինական արվեստի թանգարանի և բաժանվել 3 բաժանմունքների՝ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության։ Գեղանկարչության բաժնում հավաքվել են գրքային գրաֆիկայի նմուշներ, 16-19-րդ դարերի սրբապատկերների հավաքածու, ինչպես նաև 18-19-րդ դարերի դիմանկարներ, բնանկարներ և ժանրային գեղանկարչության գործեր։ 1930-ականներին թանգարանը փակ է եղել հանրության համար։ 1944 թվականին այն վերաբացվել է ուկրաինական արվեստի թանգարան անվամբ, 1949-1965 թվականներին կոչվել է Կերպարվեստի պետական թանգարան, ապա ստացել է ներկայիս անվանումը։
Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խարկովի գեղարվեստի թանգարանի շենքը գտնվում է Խարկով քաղաքի Ժյոն Միրոնոսից փողոցի թիվ 11 հասցեում (Կիևյան շրջան)։ Այն կառուցվել է 1912 թվականին՝ ուկրաինացի ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսեյ Բեկետովի նախագծով՝ Խարկովի Իվանովսկու գարեջրի գործարանի սեփականատեր արդյունաբերող Ի. Է. Իգնատիշչևի համար։ Շենքը նախագծված էր դասական ոճով՝ բարոկկո տարրերով։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից և Խարկովում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1922-1928 թվականներին, այստեղ աշխատել է Ուկրաինայի ժողովրդական կոմիսարների խորհուրդը (ԺԿԽ)՝ Ուկրաինայի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Վլաս Չուբարի ղեկավարությամբ։ Այն բանից հետո, երբ 1928 թվականին ԺԿԽ-ն տեղափոխվեց Գոսպրոմի շենք, նախկին Իգնատիշչևի առանձնատանը գտնվել է Տարաս Շևչենկոյի անվան ինստիտուտը (այժմ՝ Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային թանգարան)։ Հետպատերազմյան շրջանում այդ շենքում է գտնվել Խարկովի գեղարվեստի թանգարանը։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Խարկովի արվեստի թանգարանի 25 սրահներում ցուցադրված են նախահեղափոխական ռուսական և ուկրաինական արվեստի գործեր, խորհրդային շրջանի արվեստ, արևմտաեվրոպական արվեստ և 16-20-րդ դարերի արվեստն ու արհեստը։ Հավաքածուն ներառում է ռուս ականավոր նկարիչներ Կառլ Բրյուլովի, Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի, Վասիլի Սուրիկովի, Վլադիմիր Բորովիկովսկու, Դմիտրի Լևիցկու, Նիկոլայ Յարոշենկոյի, Վիկտոր Բորիսով-Մուսատովի և մյուսների աշխատանքները։ Խարկովի արվեստի թանգարանում է գտնվում նաև Իլյա Ռեպինի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն Ուկրաինայում՝ 11 կտավ (դրանց թվում է հայտնի «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին», 1889-1893 թվականների տարբերակը, որը փոխանցվել է Խարկովի թանգարանին Պետական Տրետյակովյան պատկերասրահից 1932 թվականին) և գրաֆիկայի 8 թերթ։ Բացի այդ, թանգարանն ունի ուկրաինացի հայտնի նկարիչների հարուստ հավաքածու, այդ թվում՝ Տարաս Շևչենկոյի, Սերգեյ Վասիլկովսկու, Պորֆիրի Մարտինովիչի, Միխայիլ Բերկոսի, Միխայիլ Տկաչենկոյի, Պյոտր Լևչենկոյի և մյուսների գործերը։ Թանգարանի ֆոնդերը ներառում են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ և կիրառական արվեստի շուրջ 25 հազար միավոր։
Հենրիխ Սեմիրադսկի, «Իսավրիական ավար վաճառող ծովահենները», 1880
Մարիա Բաշկիրցևա, «Գրքի հետ», մոտավորապես 1882
Նիկոլայ Պիմոնենկո, «Խոտհունձ», մոտավորապես 1912
Իլյա Ռեպին, «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին», 1893, նկարի երկրորդ տարբերակը
Լև Լագորիո, «Կովկասի լեռներում», 1879
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дьяченко Н. Т. Улицы и площади Харькова. — Харьков։ Прапор, 1977. — 272 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Харківський державний музей образотворчого мистецтва. Державне видавництво образотворчого мистецтва і музичної літератури УРСР. Київ, 1960
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Харьковский художественный музей (виртуальная экскурсия с возможностью просмотра картин)
- Георгій Нарбут в колекції Харківського художнього музею. Харків, 1973.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խարկովի գեղարվեստի թանգարան կատեգորիայում։ |